Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի և համագործակցության երկրների նախարարությունը և համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը` ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`
· հակամարտությունների կանխարգելում և լուծում,
· հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
· ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Դիմորդները պետք է առաջնորդական և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր և ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`
· իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին
· արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
· լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,
· ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում,
· ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
· վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx): Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· երկու երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով և/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության,
· դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թվականի հունվարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձևն ամբողջական է:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի և նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 և ավելի միավոր) 2012թվականի մարտի 10-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը և հարցազրույցին Երևանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բրիտանական խորհրդի կայքը` http://www.britishcouncil.org/hy/armenia-education-scholarships-chevening.htm:
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել