Սեմինարներ

Փետրվար 19, 2012
«Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» թեմայով դասընթացներ մարզային լրագրողների համար
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով: Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտ ամսվա երկրորդ կեսին: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա: Դասընթացների նպատակն է մասնակիցներին... Ավելին
Փետրվար 15, 2012
Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտ հիմնադրամը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են լուսանկարչության դասընթաց, որը կվարի բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը, ով Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի... Ավելին
03/01/2012
ՄՏԻ-ը հայտարարում է լրագրության կրթաթոշակներ
9-ամսյա կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել գիտության, տեխնոլոգիայի, շրջակա միջավայրի, բժշկության ոլորտները լուսաբանող լրագրողները: «Knight Science Journalism Fellowships» կրթաթոշակը նախատեսված է միջազգային և ԱՄՆ  լրագրողների համար Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտներում (ՄՏԻ... Ավելին
02/07/2012
Դրամաշնորհային ծրագիր մուլտիմեդիա հմտություններն ամրապնդելու համար
Նիդեռլանդների Հետազոտական աշխատանքների դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ընտրված 60 զարգացող երկրների տպագիր, հեռարձակվող և օնլայն լրատվամիջոցներում աշխատող լրագրողները: (Մասնակցության իրավունք ունեցող երկրների ամբողջական ցանկը դիտելու համար սեղմեք այստեղ): Նախապատվություն... Ավելին
02/13/2012
Կրթաթոշակներ`բնապահպանական լրագրության դասընթացների համար
Բնապահպանական խնդիրների լուսաբանմամբ հետաքրքրվող լրագրողները կարող են դիմել Օվկիանոսագիտության Ռոդ-Այլենդ դպրոցի ԱՄՆ համալսարանի կողմից  հատկացվող մեկշաբաթյա կրթաթոշակներ ստանալու համար: Ծրագիրը կտևի 2012թ-ի հունիսի 3-8-ը: Այս ընթացքում մասնակիցներին կներկայացվեն կլիմայի փոփոխության, ջրի... Ավելին
01/06/2012
պատկերը` editorsweblog.org-ի
Այն լրագրողները, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գրելու և լուսաբանելու հմտությունները, կարող են դիմել Լոնդոնում կայանալիք դասընթացների համար առաջարկվող կրթաթոշակների համար: Դիմորդները պետք է լինեն գործող լրագրողներ կամ լրատվական կազմակերպություններին պարբերաբար աջակցող անձիք:  Նրանք պետք... Ավելին
01/31/2012
Մամուլի համաշխարհային ինստիտուտի կողմից առաջարկվող կրթաթոշակ
Մամուլի համաշխարհային ինստիտուտն (ՄՀԻ) առաջարկում է չորսամսյա կրթաթոշակ Միացյալ Նահանգներից դուրս բնակվող փորձառու լրագրողների համար` բարելավելու նրանց պատկերացումները ամերիկյան լրագրության վերաբերյալ: Ծրագրի նպատակն է բացահայտել ամերիկյան մամուլի աշխատանքային պայմանները: Մասնակիցները պետք է... Ավելին
11/16/2011
Ամերիկյան ամսագիրն առաջարկում է մեկամյա կրթաթոշակ
Ընթացիկ իրադարձություններով հետաքրքրված փորձառու լրագրողները, ովքեր ուզում են գրել ամսագրերի համար, կարող են դիմել Կալիֆորնիայում անցկացվելիք մեկամյա դասընթացներին մասնակցելու համար: Miller-McCune ամսագիրն առաջարկում է 18,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ մեկ տարի տևողությամբ դասընթացների համար: Սանտա-... Ավելին
Հոկտեմբեր 24, 2011
Սեմինար. «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը Հայաստանում»
Հոկտեմբերի 25-ին ԵՊԼՀ-ում մեկնարկում է մեդիա ոլորտին վերաբերող սեմինար-քննարկումների շարք, որի առաջին թեման է «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը Հայաստանում»:  Սեմինարները կազմակերպում են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչությունը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը և Բաց... Ավելին
11/10/2011
«Փախստականների իրավունքները» թեմայով դասընթաց լրագրող ուսանողների համար
Մարդու իրավունքների հայկական դպրոցը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 24-ից 26-ը նույն համալսարանում կազմակերպում է «Փախստականների իրավունքները» թեմայով եռօրյա դասընթաց ՀՀ ԲՈւՀ-երի... Ավելին
12/18/2011
Հարվարդի համալսարանի կրթաթոշակ լրագրության ոլորտում
Բոլոր այն լրագրողները, ովքեր ուսումնասիրում են համացանցը և դրա դերը հասարակության մեջ, կարող են դիմել մեկամյա կրթաթոշակ ստանալու համար: Հարվարդի համալսարանի՝ Համացանցի և հասարակության ուսումնասիրման Բերկմանի կենտրոնը նորարարներին հնարավորություն է տալիս մասնակցելու կենտրոնի նախագծերին կամ... Ավելին
Syndicate content