Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները:
Մրցույթի հաղթողը կհայտնվի «National Geographic»-ի մարտյան համարում: Մրցույթը լինելու է «քաղաքներ» թեմայով: Լուսանկարները ներկայացնելու ամբողջական ուղեցույցը հասանելի է այստեղ:
Ամեն օր խմբագիրներն ընտրում են շուրջ տաս լավագույն լուսանկարներ, որոնք այնուհետև քվեարկվում են կայքի այցելուների կողմից` ամսվա լավագույն լուսանկար ընտրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ցանկացած ազգության ներկայացուցիչներ: Լուսանկարները կարող են լինել թվային կամ սկան արված. մեկ անձը կարող է ներկայացնել ընդամենը մեկ լուսանկար: Կպահպանվեն բոլոր հաղթողների հեղինակային իրավունքները:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Աղբյուր` Ijnet
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել