2000թ-ին Սիերա Լեոնեում աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված ամերիկացի անկախ լրագրողի հիշատակին անվանակոչված մրցանակը շնորհվում է բոլոր այն լրագրողներին, ովքեր, ինչպես և Կուրտ Շորքը, ձգտում են հանրության լայն շերտերին ներկայացնել հակամարտությունների, կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և այլ առանցքային խնդիրների վերաբերյալ ճշմարտությունը:
Մրցանակները շնորհվում են զարգացող կամ անցումային փուլում գտնվող երկրների տեղացի լրագրողներին, ովքեր գրում են իրենց հայրենիքում առկա խնդիրների մասին, ինչպես նաև այն անկախ լրագրողներին, ովքեր մեկնում են աշխարհի թեժ կետեր` լուսաբանելու կատարվող դեպքերի ազդեցություններն ու հետևանքները: Ամեն տարի այս երկու կատեգորիաներում հաղթող է ընտրվում մեկական լրագրող և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) անցկացվող հեղինակավոր արարողության ժամանակ` պարգևատրվում 5 000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակով:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել մինչև երեք հոդված`հրապարակված 2011թ-ի հունիսից մինչև 2012թ-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում (դիմումների ներկայացման վերջնաժամկետ): Ակնկալվում են լրագրողական բարձր չափանիշներին համապատասխանող նյութեր: Մանրամասների և դիմումի ձևի մասին կարող եք տեղեկանալ KSMF կայքից` www.ksmfund.org:
Այս տարի անց է կացվում հիմնադրամի 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: 2011թ-ի մրցույթին մասնակցել են 40 երկրների լրագրողներ, որոնց հոդվածներն ընդգրկել են թեմաների լայն շարք` պատերազմներից ու հանցավոր խմբավորումներից մինչև քաղաքական բռնություններ ու պետական կոռուպցիա:
Աղբյուր` trust.org
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել