The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Փետրվար 11, 2013
«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի էլեկտրոնային տարբերակը
«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի էլեկտրոնային տարբերակը

«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից 2012թ. դեկտեմբերին: Գիրքն անդրադառնում է Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:

Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Աջակիցներ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ

Գիրքը անվճար տրամադրվում է լրագրության, հեռահաղորդակցության, տեղեկատվական  տեխնոլոգիաների  ուղղությամբ  մասնագիտացող  ուսանողներին, դասախոսներին, լրագրողներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող այլ մասնագետներին: 

Գրքի էլեկտրոնային տարբերակն այստեղ:

Ներբեռնել այստեղից:

Գրքի շնորհանդեսի մասին այստեղ:

AttachmentSize
Ներբեռնել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի էլեկտրոնային տարբերակը2.05 MB
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել