The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 22, 2013
«Լավագույնը ցանցում» ուղեցույցի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 23-ին
«Լավագույնը ցանցում» ուղեցույցի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 23-ին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք «Լավագույնը ցանցում» վերնագրով՝ առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսին: Ուղեցույցը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախաձեռնությունն է և տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Հայ հեղինակների կողմից պատրաստված այս ուղեցույցը տեսական եւ գործնական գիտելիքներ է տրամադրում համացանցում բարձրորակ լրատվական գործունեություն իրականացնելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար:

Գիրքը բաղկացած է վեց մասից և ներկայացնում է փոխակերպվող լրագրության ազդեցությունը տեղեկատվության մատուցման վրա, քննարկում է թվային դարաշրջանում լրագրողի դերը եւ հուշում է առցանց տիրույթում նյութերի մատուցման նոր ձեւաչափեր: Այն նաև մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ արտահայտվելու սահմաններին ու հեղինակային իրավունքի պաշտպանությանը: Ուղեցույցի վերջին մասը վերաբերում է թվային սարքերի վրա առկա տվյալների պաշտպանությանը` կարևորելով էլեկտրոնային տիրույթում տեղեկատվության անվտանգությունը:

Շնորհանդեսը տեղի կունենա «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի 902 սրահում։

Հարցերի դեպքում գրեք` info@jnews.am էլ.հասցեի կամ զանգեք` (093) 539334 հեռախոսահամարին:

հարգանքներով` 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել