The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 30, 2017
Վանաձորում բռնության է ենթարկվել «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիրը
Վանաձորում բռնության է ենթարկվել «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիրը
Նարինե Ավետիսյան

Սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Իր ֆեյսբուքյան էջում, Ավետիսյանը միջադեպի մասին գրառում է կատարել, նշելով, որ մեկնել էր նկարահանելու թե ինչպես են հորդառատ անձրեւի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում իրականացվում: Նկարահանումներ կատարելու պահին, ըստ Ավետիսյանի, «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը։

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։

Դեպքի առնչությամբ մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, մասնավորապես նշելով. «Ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում»։

Հայտարարության տակ ստորագրողները պահանջում ենք ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, իսկ ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։ 

«Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպութունները.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Լուսանկարը` Khosq.am կայքից

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել