The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Ապրիլ 26, 2014
Աղջիկների սկաուտական միավորումը` պայքարող քաղաքացու դարբնոց
Մարո Նալբանդյան
Ուսանողի հայացք
Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորում

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը մուտք է գործել Հայաստան 1996  թվականին: Կազմակերպությունն իր մեջ ներառում է մոտ 1000 անդամ:

«Գլխավոր նպատակն է մշտապես փոփոխվող աշխարհում աղջիկների և կանանց  մոտ զարգացնել հոգևոր, ինտելեկտուալ ներաշխարհը, ֆիզիկական և մտավոր կարողությունները՝ որպես անհատներ և երկրի քաղաքացիներ»,- ասում է Լիլիթ Խաչիկյանը, ով արդեն յոթ տարի սկաուտական միավորման անդամ և զարգացման կոմիսար է:

«Աստղիկ» սկաուտական միավորումը կազմված է խորհրդի վեց անդամներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պաշտոնը: Դեկավարը համարվում է ատենապետը, որն ընտրվում է վեց տարին մեկ անգամ՝ սկաուտների կողմից:

Սակայն սկաուտական շարժումը սկսվել է ձևավորվել դեռևս 20-րդ դարասկզբից: Առաջին սկաուտական միավորումն աշխարհում ստեղծվել է Անգլիայում՝ Լորդ Բեդն Փաուերի շնորհիվ: Սկզբում միավորումն իր մեջ ընդգրկում էր միայն տղաների և օգտագործվում էր ռազմական նպատակով՝ ապագա զինվորներ կրթելու համար: Իսկ երբ այն դառնում է շարժում, մի խումբ աղջիկներ դիմում են Լորդ Փաուերին՝ շարժմանը մասնակից լինելու համար: Վերջինս ընդունում է առաջարկը և կնոջը կարգադրում լինել կանանց սկաուտական միավորման ղեկավար: Այսպես ստեղծվում են առաջին երկու սկաուտական միավորումները, որոնք հետագայում տարածում են ստանում աշխարհով մեկ:

Հայաստանում «Աստղիկ» ազգային միավորումը ունի իր խորհրդանիշը, դրոշը և հայերեն հիմնը: Մասնակցում են տարբեր միջոցառումների, արշավների, կազմակերպում են ճամբարային հանգիստ, թրեյնինգներ, դասընթացներ և խաղեր:

«Մենք ամեն ինչ ստեղծում ենք զրոյից: Կան մարդիկ, որ այդպես էլ չեն ընտելանում վայրի կյանքին, բայց շատերին էլ դուր են գալիս պայմանները և որոշում են միանալ շարժմանը»,– ասում է Լիլիթը:

182

Ճամբարների կազմակերպումից բացի՝ աղջիկները նշում են անգլիական և հայկական ազգային տոներ: Հետաքրքիր է անցնում անգլիական Thinking day տոնը, որը միշտ ուսուցողական բնույթ է կրում: Մասնակիցները կատարում են խմբակային և անհատական աշխատանքներ:

Սկաուտական միջոցառումներին մասնակցելու համար պարտադիր չէ ընդգրկված լինել այս շարժմանը: Սկաուտները ոգևորությամբ են ընդունում բոլոր մասնակիցներին, քանի որ այսպես ավելի շատ մարդ է տեղեկանում սկաուտական շարժմանը և չի բացառվում, որ նրանցից ոմանք ցանկանան անդամագրվել:

Չնայած հետաքրքիր և արկածային առօրյային՝ աղջիկ սկաուտներն ունեն դեռևս չլուծված խնդիրներ: Կազմակերպությունը գործում է անկախ և չի հարում որևէ կուսակցության: Չունենալով հովանավոր` աղջիկներն իրենք են հոգում բոլոր ծախսերը: Մեկ այլ խնդիր է Հայաստանում հայտնի չլինելը: Հենց սրա համար էլ սկաուտները կազմակերպում են միջոցառումներ, թռուցիկներ բաժանում, դպրոցներում խմբակներ բացում և ներկայացնում սկաուտական միավորումը:

«Սկզբում մենք երեխաների ծնողներին ենք ծանոթացնում շարժմանը, քանի որ մենք փորձում ենք փոքր տարիքի սկաուտների խումբ ձևավորել, իսկ դրա համար պետք է ծնողի վստահությունը»,-ասում է Լիլիթը:

Ըստ Լիլիթի, շատերի մոտ սկաուտությունը ասոցացվում է սար բարձրանալու, ճամբարականների կամ արշավ գնացողների հետ, իսկ դա նշանակում է, որ առկա է հասարակության սխալ ընկալում սկաուտական շարժման մասին:  

Յուրաքանչյուր սկաուտական շարժում ունի իր համազգեստը, որով էլ տարբերվում է մնացած սկաուտական միավորումներից: Այսօր դեռևս ոչ բոլոր աղջիկ սկաուտներն ունեն համազգեստ` ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով: Սակայն, ինչպես նշում է Լիլիթը, շուտով բոլոր աղջիկները կունենան միանման համազգեստ և վզկապ:

Բախվելով տարբեր խնդիրների` այդուհանդերձ, սկաուտները շարունակում են աշխատել և փնտրել ուղիներ իրենց շարժումը զարգացնելու և ապրեցնելու համար: «Մենք ինքներս ենք գնում շրջաններ, քանի որ դժվար է շրջաններից այստեղ հասնելը: Մոտիվացնում, աշխուժացնում ենք մասնակիցներին, որպեսզի իրենց ցանկությունը չմարի և շարունակեն սկաուտությամբ զբաղվել: Իսկ ժամանակը խնդիր չէ. եթե կա ցանկություն, 1-2 ժամ տրամադրելը դժվար չի լինի»,– համոզված է Լիլիթը:

Լուսանկարները «Աստղիկ» ազգային միավորման ֆեյսբուքյան էջից

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել