The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հոկտեմբեր 22, 2018
Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում
Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում
«Դոգմա»-ի վոկալիս Զառա Գևորգյան

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ամեն տարի անց է կացվում հրեական մշակույթի փառատոն, որի ընթացքում քաղաքը ողողվում է գրականության, թատրոնի, երգի և պարի հնչյուններով: Այս տարին տվյալ փառատոնի համար հոբելյանական էր, քանի որ նշվում էր 15-րդ անգամ:

Վարշավա էին ժամանել հանրահայտ արտիստներ` Իսրայելից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Հյուրերի ցանկում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող վիրտուոզ հայ ջութակահար և կոմպոզիտոր Արա Մալիքյանը, որի համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին` Վարշավայի Գժիբովսկի հրապարակում:

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես դասական երաժշտության ստեղծագործություններ, այնպես էլ` մաեստրո Մալիքյանի հեղինակած ստեղծագործությունները:

«Հեշտ չէ ստեղծել կատարյալ ցուցադրություն, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսին հարկավոր է ոչ այնքան կատարելություն, որքան արձակում ծանր էմոցիաներից»,-համերգից հետո նշել է կոմպոզիտորը:

Նրա կարծիքով՝ դրան հնարավոր է հասնել ոչ թե տեխնիկական վարպետության շնորհիվ, այլ «սրտի և հոգու լարերին դիպչելու»:

Գործիքային ելույթից բացի, համերգն իրենից ներկայացնում էր նաև պայծառ զգեստների շոու, որն ուղեկցվում էր կենդանի խորեոգրաֆիայով: 

Դոգման Կրակովում 

339

Երկու օր անց` սեպտեմբերի 4-ին՝ Լեհաստանի Կրակով քաղաքում, ելույթ ունեցավ հայկական «Դոգմա» ռոք խումբը: Ինչպես նշեց Դոգմա խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը՝ հանդիսատեսի հիմնական մասը պատկանում էր 50-ից բարձր տարիքային խմբին և մտավախություն կար, որ երաժշտությունը կարող էր «չափազանց բարձր» հնչել նրանց համար: Սակայն արտիստները հաճելիորեն զարմացել էին, թե ինչ ոգևորությամբ և ծափողջույններով ընդունվեց իրենց արվեստը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին նշվելու է Լեհաստանի անկախության հարյուրամյակը և հենց այդ կապակցությամբ էին իրենց համերգային ծրագրով Լեհաստան ժամանել «Դոգմա» խմբի անդամները: Այսպիսի համերգների շնորհիվ Լեհաստանը քայլ առ քայլ ծանոթանում է հայկական մշակույթին և երգարվեստին, ուստի շատ գովելի է մեր հայազգի արտիստների պատշաճ և ներկայանալի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին:

Հեղինակ` Հրանուշ Պետրոսյան

Լուսանկարները՝  Յան Կովալսկի

Վարշավա-Երևան

Հատուկ JNews.am կայքի համար

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել