The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 7, 2011
Առցանց հասցեներ հետևելու Հայաստան-Մակեդոնիա խաղին. Twitter, Facebook, Livestream
Առցանց հասցեներ հետևելու Հայաստան-Մակեդոնիա խաղին. Twitter, Facebook, Livestream

Հայաստան-Մակեդոնիա խաղի մեկնարկի հետհաշվարկը սկսված է: Այն տեղի կունենա ժամը 20:00-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Ըստ էության Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ Մակեդոնիայի հետ այս խաղը գուցե ամենակարևոր հանդիպումներից մեկն է, որը հաղթանակով պսակելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականին ևս մեկ քայլով կմոտեցնի Եվրո 2012-ի եզրափակիչ փուլին:

Մարզադաշտի տոմսերը վաղուց սպառված են: Խաղը ուղիղ եթերով կհեռարձակի Հայաստանի հանրային հեռուստաալիքը, իսկ ցրտից չվախեցող երկրպագուները կարող են հանդիպմանը հետևել Ֆրանսիայի հրապարակում տեղակայված մեծ էկրանի միջոցով:

Ի ուրախություն մոլի ինտերնետ օգտագործողների՝ խաղին առցանց հետևելու մի շարք հնարավորություններ կան համացանցում, որն ի տարբերություն մյուս ավանդական մեթոդների, հնարավորություն է տալիս նաև ակտիվ մասնակցել օնլայն քննարկումներին:

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը օնլայն կհեռարձակեն արտասահմանյան մի շարք կայքեր` քանի որ այն մեծ նշանակություն ունի նաև Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների համար:

Նման կայքերի թվում են Livetv.ru, Livestream24.tv, Tv-lin.com և Oleoletv.com:

Եթե ունեք միայն համացանցի հասանելությամբ բջջային հեռախոս, ապա խաղին հնարավոր է հետևել Armsport.am և Totalfootball.am կայքերի միջոցով, որոնք ուղիղ տեքստային ռեպորտաժ կվարեն Հանրապետական մարզադաշտից: Armsport-ը նաև ռեպորտաժը կհեռարձակի Tert.am կայքում՝ armsport-ից գերծանրաբեռնվածությունը հանելու նպատակով: 

Facebook սոցիալական ցանցում խաղի վերաբերյալ տեքստային ռեպորտաժներ հնարավոր է կարդալ օրինակ Totalfootball.am և Panarmeniansport ֆեյսբուքյան էջին (անհրաժեշտ է նախապես էջը հավանել/Like):

Twitter-ում քննարկումներին հնարավոր է հետևել՝ որոնման համակարգում հավաքելով #Football, #Armenia և/կամ #Euro2012 հաշթեգերը, որտեղ կարող եք ավելացնել նաև Ձեր տպավորությունները խաղի վերաբերյալ:

Ֆուտբոլային միջավայրի լիարժեք շունչը զգալու համար ակտիվորեն մասնակցեք Facebook, Twitter և այլ սոցիալական կայքերում և բլոգերում ծավալվող թեժ քննարկումներին: 

Ինչպես պարզվեց` այսօր մեծ ֆուտբոլը հասանելի է ամենուրեք: Այնպես որ՝ անմասն մի մնացեք այս տարվա կարևորգույն սպորտային իրադարձությունից: Առա՛ջ, հայե՛ր, առա՛ջ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն: 

Աղբյուր: JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել