Արխիվ

Դեկտեմբեր 6, 2008

Տեղեկատվության ազատության մասին օրենքի բովանդակությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով վերջերս Արդարադատության նախարարության կողմից ենթարկվել էր փոփոխության և արժանացել մասնագետների բուռն քննադատությանը:Ոլորտի որոշ մասնագետների հավաստմամբ ոչ թե օրենքում փոփոխություններ են կատարվել, այլ օրենքը ամբողջությամբ, ընդհուպ մինչև անունը, փոխվել է' դառնալով Տեղեկություն ստանալու ազատության մասին օրենք' նախկին Տեղեկատվության ազատության մասին օրենքի փոխարեն:Ի դեպ Տեղեկատվության ազատության մասին գործող օրենքը միջազգային չափանիշների համապատասխանությամբ և կիրառելիությամբ այսօր Հայաստանում համարվում է լավագույն օրենքներից մեկը:Իսկ փոփոխված տարբերակը, որն ըստ էության դարձել է նոր օրենքի նախագիծ, ըստ մասնագետների հագեցած է տեղեկատվություն ստանալու ...

Հոկտեմբեր 7

Համաձայն Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվող պետական բուհերի ուսանողների, հանրակացարանում իրենց բնակության համար ուսանողները օրինական սահմանված վարձավճարից ավելի են վճարում: Ուսանողները հավաստիացնում են, որ դա անում են ստիպված, քանի որ գիտեն, որ Երևանում բնակարան վարձելու դեպքում պիտի վճարեն մի քանի անգամ ավելի:«Ես 50 հազարից ավելի եմ վճարում: Երբ այստեղ սենյակ էի ուզում ստանալ, ինձ ասացին, որ 95 հազար պետք է վճարեմ. ես կարգը չգիտեի, համաձայվեցի, դա ինձ ձեռնտու էր», - պատմում է հանրակացարանում ապրող ոչ պետական բուհում սովորող ուսանողներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե հենց սկզբից իմանար, որ իր վճարած գումարը սահմանվածից շատ էր, միևնույն է, կմուծեր. «Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Երևանում բնակարան ...

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը բողոքարկում է ղեկավարության գործողությունները՝ ՀՀ վարչական դատարանին խնդրելով անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը:Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ իրեն ազատել են մարզպետարանի ինտերնետ կենտրոնի ավագ մասնագետի պաշտոնից այն պատճառով, որ իր արձակուրդի ընթացքում մասնակցել է Երևանի փետրվարյան հանրահավաքներին:Սակայն մարզպետարանը նրա գործողությունները որակել է քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտում' հիմնվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի վրա:Համաձայն օրենքի' քաղծառայողն իրավունք չունի իրականացնելու քաղծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել ...

September 30

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, Երևանում Բրիտանիայի դեսպանատան օժանդակությամբ իր գործընկերներին հրավիրում է հոկտեմբերի 27, 28, 29-ին մասնակցել Երևանում կայանալիք «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության և օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» թեմայով սեմինարին:Սեմինարը կվարեն Լիտվայի Լրագրողների միության նախագահ Դենիուս Ռաջևիչուսը և Լիտվայի «5-րդ ալիք» ազգային հեռուստատեսության, ինչպես նաև «Ռակտաս» ռադիոհաղորդման հայտնի լրագրող և մեկնաբան Աուդրիս Անտանայտիսը:Զեկույցներով հանդես կգան նաև Հայաստանի Գլխավոր դատախազության փորձագետները:Lիտվացի փորձագետները կներկայացնեն լիտվական ժողովրդավարության զարգացումներն անցումային շրջանում, հատկապես ազատ մամուլի և այլ ժողովրդավարական հաստատությունների ...