Արխիվ

Փետրվար 27, 2012

«Միհրանն իր առաջին ոսկե մեդալը ստացավ մի դաշնամուրի չափ, անգամ ավելի փոքր հաշվիչ մեքենա պատրաստելու համար: Դա Միհրանի առաջին աշխատանքն էր, իսկ Խորհրդային Միությունում այն կիսահաղորդիչների վրա կառուցված առաջին հաշվիչ մեքենան էր»,- ասում է գիտնական Միհրան Սեմերջյանի կինը՝ Լենա Բադալյանը: Այս տարի լրանում է գիտությունների դոկտոր Միհրան Սեմերջյանի 80-ամյակը, ով երկար տարիներ ղեկավարել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ): Խորհրդային Միության տարիներին այս ինստիտուտը եղել է առաջատար գիտահետազոտական և զարգացման կենտրոն, որը հանդիսացել է  փոքր և միջին չափի համակարգիչների և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման առաջատարներից: Մինչ 1990 վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական ...

Փետրվար 20

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով:Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտի 29-ից ապրիլի 1-ը: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա:Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդներին, ընտրական գործընթացները լուսաբանելիս լրագրողի իրավունքներին ու պարտականություններին և առցանց լրատվամիջոցների էթիկայի կանոններին:Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կհմտանան առցանց տիրույթներում նյութերի տեղադրման և տարածման տեխնիկային։ Դասընթացի ընթացքում ...

Փետրվար 6

Փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը ազատ արձակվեց կալանավայրից: Նրա ազատումից ժամեր առաջ,  Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը լրագրողներին փոխանցել էր, որ Գևորգյանի ազատումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պայմանավորված է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ընդունած որոշմամբ:«Դատախազի նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր։ Ուստի եւ դատախազի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասել էր Տռուզյանը:Լրագրող Հայկ Գևորգյանին ձերբակալել էին երեք օր առաջ` փետրվարի 3-ին, ավտոմեքենայի շահագործման ...

Փետրվար 5

Փետրվարի 4-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը հայտարարություն են տարածել նախորդ օրը` փետրվարի 3-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ:Լրագրողական ՀԿ-ները իրենց վրդովմունքը հայտնելով լրագրողի կալանավորման վերաբերյալ, մասնավորապես նշում են. «Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության և «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գևորգյանի ...

2000թ-ին Սիերա Լեոնեում աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված ամերիկացի անկախ լրագրողի հիշատակին անվանակոչված մրցանակը շնորհվում է բոլոր այն լրագրողներին, ովքեր, ինչպես և Կուրտ Շորքը, ձգտում են հանրության լայն շերտերին ներկայացնել  հակամարտությունների, կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և այլ առանցքային խնդիրների վերաբերյալ ճշմարտությունը:Մրցանակները շնորհվում են զարգացող կամ անցումային փուլում գտնվող երկրների տեղացի լրագրողներին, ովքեր գրում են իրենց հայրենիքում առկա խնդիրների մասին, ինչպես նաև այն անկախ լրագրողներին, ովքեր մեկնում են աշխարհի թեժ կետեր` լուսաբանելու կատարվող դեպքերի ազդեցություններն ու հետևանքները: Ամեն տարի այս երկու կատեգորիաներում հաղթող է ընտրվում մեկական լրագրող և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ...

Փետրվար 4

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները:

Մրցույթի հաղթողը կհայտնվի «National Geographic»-ի մարտյան համարում: Մրցույթը լինելու է «քաղաքներ» թեմայով: Լուսանկարները ներկայացնելու ամբողջական ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ամեն օր խմբագիրներն ընտրում են շուրջ տաս լավագույն լուսանկարներ, որոնք այնուհետև քվեարկվում են կայքի այցելուների կողմից` ամսվա լավագույն լուսանկար ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ցանկացած ազգության ներկայացուցիչներ: Լուսանկարները կարող են լինել թվային կամ սկան արված. մեկ անձը կարող է ներկայացնել ընդամենը մեկ լուսանկար: Կպահպանվեն բոլոր հաղթողների հեղինակային իրավունքները:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Աղբյուր` Ijnet

Հունվար 30

Կանանց միջազգային մեդիա հիմնադրամը (IWMF) ընդունում է 2012 թվականի մրցանակաբաշխության հայտեր:Կան երկու ամենամյա մրցանակներ` «Լրագրողական խիզախություն», որին կարժանանան երեք կին լրագրողներ, ովքեր կոռուպցիայի բացահայտման կամ մարդու իրավունքների պաշտպանության պատճառով ենթարկվել են քաղաքական հետապնդումների, և «Ողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների» մրցանակ, որը կտրվի այն լրագրողներին, ովքեր բարձր են պահում լրագրության սկզբունքները և օրինակ ծառայում մյուսների համար:Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար կարող են դիմել լրագրության ցանկացած ոլորտում (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, առցանց) ներկայումս աշխատող կին լրագրողներ, իսկ «Ողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների» մրցանակին արժանանալու համար` նաև թոշակառու լրագրողներ:Լրագրողները չեն ...