Ապրիլ 3, 2012

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ», որի առաջին բաց քննարկումը տեղի ունեցավ մարտի 30-ից ապրիլի 1-ը Աղվերանում ԼՀԱ-ի կողմից կազմակերպված «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով դասընթացի ժամանակ:Կանոնակարգը որոշ խմբագրումներից հետո` ապրիլի 1-ին, ստորագրվեց մասնակից 18 լրագրողների կողմից:Ըստ ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի` «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը» պատրաստվել է կազմակերպության հետ համագործակցող լրագրողների մասնակցությամբ` ընդհանուր աշխատանքային մոտեցումներ ձևավորելու համար, բայց այն կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին, ով ցանկանում է տարբերակել համացանցում առկա իրական և որակյալ հրապարակողներին կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ ...

«Լրագրողներ հանուն ապագայի» անդամները հավատացած են, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը՝ որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվությունը' ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ներով:2012 թ. ապրիլի 1-ին «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» եռօրյա դասընթացների շրջանակում մասնակից 20 լրագրողներ (ստորև նշված են նրանց անունները) ստորագրեցին «Առցանց լրագրողի վարքականոնը», որը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնները բաղկացած են 10 կետից' «մի´ վնասիր» սկզբունքի հիման ...
Մարտ 22

Հայկական ինտերնետ աշխարհում կա մի մոծակ, որը չի տզզում, չի կծում և օգտակար է թե' մանուկների, թե' նրանց ծնողների համար: Mocak.am կայքը, որն արդեն մեկ տարի հայ մանուկներին մատուցում է սիրված հեքիաթներ, երգեր ու խաղեր, հնարավորություն է տալիս փոքրիկներին նաև սեփական հեքիաթներով և պատմություններով հանդես գալու:Կայքի հեղինակը 25-ամյա Հրաչ Շահվերդյանն է, ով այսպիսի կայք պատրաստելով` անակնկալ մատուցեց ընկերուհուն՝ Անահիտ Ալեքսանյանին, ով սիրում է հեքիաթներ գրել մանուկների համար, և այս կայքն էլ այդ հեքիաթների հանգրվանը դարձավ:Թեև կայքը պատրաստվեց Անահիտի համար, բայց այն սիրեցին նաև հազարավոր մանուկներ: Հրաչն ասում է, որ Mocak.am-ը 0-ից 111 տարեկան երեխաների համար է: Բացի հեքիաթներից, մանկական երգերից և խաղերից այստեղ հնարավոր է գտնել նաև օգտակար խորհուրդներ, ...
Մարտ 21

Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության (IRIB) տարածք այցելելիս ես ստիպված էի կրել իսկական հիջաբ և ոչ թե պարզապես գլխաշոր, ինչպես անում էի մնացած վայրեր գնալիս, իսկ վերարկուիս տակից կրում էի նաև ռուփուշ (մինչև ծունկը հասնող խալաթանման զգեստ):IRIB-ի (Islamic Republic of Iran Broadcasting) տարածքում է գտնվում Իրանի միակ հայկական ռադիո խմբագրությունը, որի աշխատակազմի հետ էլ գնում էի հանդիպման:Ընդհանրապես Իրանի պետական հաստատություններում շատ խիստ են վերաբերվում "dress code"-ին: Ու թեև այստեղ գալու համար կարծես ամեն բան ճիշտ էի արել, միևնույն է, իմ մուտքն անխոչընդոտ չանցավ:IRIB-ի կենտրոնական ընդունարանի երկու կին աշխատողները ստուգում էին կին այցելուների և աշխատակիցների հագուկապը: Իմ այցելության ժամանակ նրանցից մեկը Ղուրան էր կարդում, մյուսն էլ սկսեց զբաղվել ինձնով: ...
Մարտ 1

Խմբագրի կողմից. Այս հարցազրույցով ՋեյՆյուզը սկսում է հրապարակել երիտասարդ լրագրող Նվարդ Հովհաննիսյանի նյութերի շարքը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական մի քանի լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության առանձնահատկությունների և դժվարությունների մասին:Նվարդը վերջերս է վերադարձել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ երկշաբաթյա վերապատրաստում էր անցնում հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունում:Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում հայկական ամենահին գաղութներից մեկը: Ըստ հայկական համայնքի ունեցած տվյալների' այսօր այս երկրում ապրում է շուրջ 70-80 հազար հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են մայրաքաղաք Թեհրանում: Հայ համայնքը դեռևս 19-րդ դարի վերջին ունեցել է իր տպագիր ...
Փետրվար 27

«Միհրանն իր առաջին ոսկե մեդալը ստացավ մի դաշնամուրի չափ, անգամ ավելի փոքր հաշվիչ մեքենա պատրաստելու համար: Դա Միհրանի առաջին աշխատանքն էր, իսկ Խորհրդային Միությունում այն կիսահաղորդիչների վրա կառուցված առաջին հաշվիչ մեքենան էր»,- ասում է գիտնական Միհրան Սեմերջյանի կինը՝ Լենա Բադալյանը: Այս տարի լրանում է գիտությունների դոկտոր Միհրան Սեմերջյանի 80-ամյակը, ով երկար տարիներ ղեկավարել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ): Խորհրդային Միության տարիներին այս ինստիտուտը եղել է առաջատար գիտահետազոտական և զարգացման կենտրոն, որը հանդիսացել է փոքր և միջին չափի համակարգիչների և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման առաջատարներից: Մինչ 1990 վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական ...
Փետրվար 20

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով:Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտի 29-ից ապրիլի 1-ը: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա:Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդներին, ընտրական գործընթացները լուսաբանելիս լրագրողի իրավունքներին ու պարտականություններին և առցանց լրատվամիջոցների էթիկայի կանոններին:Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կհմտանան առցանց տիրույթներում նյութերի տեղադրման և տարածման տեխնիկային։ Դասընթացի ընթացքում ...