Արխիվ

Դեկտեմբեր 7, 2016

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայկական մեդիա դաշտում տվյալների վիզուալիզացիան զարգացնելու գործում ակտիվ համագործակցում է Infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետ, ով տվյալների լրագրության և ինֆոգրաֆիկաների պատրաստման  լավագույն  մասնագետներից է: ԼՀԱ-ի կողմից վերջերս լրագրողների համար կազմակերպված թեմատիկ դասընթացներին Սեդրակը, որպես դասընթացավար, մասնակիցներին ծանոթացրեց տվյալների վիզուալիզացիայի կարևորությանը վերլուծական հոդվածներում, ներկայացրեց ինֆոգրաֆիկաների տարբերությունը և սովորեցրեց՝ ինչպես աշխատել աղյուսակների հետ:- Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ինֆոգրաֆիկայով:- 2000թ-ից սկսեցի զբաղվել գրաֆիկական դիզայնով՝ սովորեցի և աշխատեցի այդ ոլորտում. սխալվեցի, հետո ...

Դեկտեմբեր 6

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:- Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ...

Դեկտեմբեր 5

Գերմանական մամուլի կոդեքսը թարգմանվել և հրապարակվել է հայերեն Բեռլինի Լրագրության դպրոցի և հայաստանյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով համատեղ ծրագրի շրջանակներում։Թարգմանությունը կատարվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից 13.03.2013 թ. հաստատված Գերմանական մամուլի կոդեքսի ամբողջական տարբերակից:Գերմանական մամուլի խորհուրդը մի կառույց է, որն ունի չորս հիմնական անդամ՝ երկու լրագրողական եւ երկու հրատարակչական ասոցիացիաներ: Վերջիններիս անդամակցում են գերմանական լրատվամիջոցների ու հրատարակչությունների մեծամասնությունը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները, որոնք այս ասոցիացիաների անդամ չեն, նույնպես կարող են հետեւել Մամուլի ...

Նոյեմբեր 23

Նոյեմբերի 19-20-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթաց լրագրողների համար:Միջոցառումը, որն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր տենդենցներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձևաչափով:Հայաստանի տարբեր լրատվամիջոցներից դասընթացին մասնակցող 15 լրագրողներ ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին և անհատական ու խմբային աշխատանքների միջոցով կիրառեցին ձեռք բերված հմտությունները:Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ...

Հոկտեմբեր 28

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։ Այս առիթով լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է, որ լրագրող Սիսակ Գաբրիելյանը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։«Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է  2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր եւ միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք ...

Հոկտեմբեր 27

Եթե դուք լրագրող եք, ունեք առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է: «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և վիզուալիցիա» թեմայով 2-օրյա դասընթացին: Դասընթացը կանցկացվի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կվարեն տվյալ ոլորտում տարածաշրջանի լավագույն մասնագետները: Ընտրված մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ավանդական և նորարական մեդիա մոտեցումները միավորելով՝ յուրաքնաչյուր թեմա մատուցել մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ...

Հոկտեմբեր 25

Հոկտեմբերի 22-23-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր «Տվյալների վիզուալիզացիան ԶԼՄ-ներում» խորագրով 2-օրյա դասընթաց:Դասընթացի նպատակն էր մասնակից շուրջ 15 լրագրողներին ներկայացնել բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի կարևորությունը և մատուցված գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքների միջոցով: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի զեկավար Դեյվիդ Գուլետտը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:Դեյվիդ Գուլետտը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր ոգևորությունը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Բացատրական լրագրությունը և մեդիայի կողմից բաց տվյալների ...