Արխիվ

Մարտ 8, 2017

Հայկական լրատվամիջոցների 15 ներկայացուցիչներ մարտի 4-5-ը մասնակցեցին «Տվյալների վիզուալիզացիան եւ բացատրական լրագրությունը թվային հրատարակչական գործում» խորագրով դասընթացին։Միջոցառումը, որն իրականացվեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր միտումներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձեւաչափով:[[wysiwyg_imageupload:257:]]Մասնակիցները ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության եւ տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին եւ գործնական աշխատանքների միջոցով՝ առցանց բաց ռեսուրսների կիրառմամբ փորձեցին պատրաստել ինֆոգրաֆիկաներ ...

Փետրվար 16

Եթե դուք լրագրող եք, հետազոտող կամ գրաֆիկ դիզայներ, ունեք առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների ակտիվ մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ (ԼՀԱ), «Ամփոփ մեդիա» նախաձեռնության* շրջանակներում, Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և տվյալների վիզուալիզացիա» թեմայով դասընթացին:Դասընթացը կանցկացվի մարտի 3-5: Այն կվարեն տվյալ ոլորտի տարածաշրջանային փորձառու մասնագետները:Դասընթացի լավագույն մասնակիցներն առաջարկ կստանան համագործակցելու Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա պարբերականի հետ՝ որպես լրագրող-հետազոտող կամ ինֆո-դիզայներ: Ընտրված ...

Հունվար 23

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հունվարի 17-ին ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույց, որտեղ անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններին ու գործընթացներին: Կոմիտեի կողմից առանձնակի ուշադրության է արժանացել ապրիլյան  քառօրյա պատերազմի եւ հուլիսի երկրորդ կեսին  «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակման ու դրան հաջորդած լուսաբանման խնդիրները: «Հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում»,- տեղեկացրեց ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ընդհանուր առմամբ կոմիտեի տվյալներով արձանագրվել են ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում ...

Հունվար 5

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիակրթության ոլորտներում:ԼՀԱ-ն իրականացնում է մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:ՏեսլականըԿայուն հաղորդակցման ցանց բոլորի համար: ԼՀԱ-ն հավատում է, որ կայուն և ապահով ապագա հնարավոր է, երբ բոլոր մարդիկ իրար հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Եվ այստեղ է, որ մենք մեր կարողությունների չափով ...

Դեկտեմբեր 21, 2016

Երբեմն տարբեր քաղաքական համակարգերի համադրումը զվարճալի պահեր է ստեղծում, ինչպես դա եղավ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի իրականացման ընթացքում։ Երբ հայ լրագրողները Գերմանիա կատարած մեկշաբաթյա այցելության ընթացքում այցելեցին նաև Ներքին Սաքսոնիայի ֆերմերների մարզային ասոցիացիայի ղեկավարի ագարակ, նա հանդիպման ընթացքում ցույց տվեց գյուղատնտեսական իր բազմատեսակ փոխադրամիջոցները, որոնցից օգտվում են նաև մյուս ֆերմերները։ Այդ պահին հայ լրագրողների դեմքին ժպիտ հայտնվեց․ նրանք հիշեցին, որ Հայաստանում քաղաքական գործիչները գյուղին նոր տրակտոր տալիս են զուտ այն նպատակով, որ վերընտրվեն։«Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների ...

Դեկտեմբեր 8

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» ...

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» ...