Արխիվ

Փետրվար 11, 2013

«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից 2012թ. դեկտեմբերին: Գիրքն անդրադառնում է Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:Աջակիցներ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի ...

Փետրվար 10

Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական լրատվամիջոցների աշխատողներից շատերը լրագրողական կրթություն չունեն: Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը այս երկրում այդքան էլ պահանջված չէ, իսկ հայ համայնքում` մասնավորապես: Բայց Թեհրանի Ազադ համալսարանի Հեռահաղորդակցության ֆակուլտետում լրագրություն է դասավանդում հայուհի Անի Միրզախանյանը, ով համարում է, որ լրագրության մասնագիտության նկատմամբ առկա պասիվությունը պայմանավորված է ցածր աշխատավարձով ու ոչ կայուն աշխատանք ունենալով:Անին դասավանդում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին, կրթություն ստացել է հենց նույն համալսարանում: Անիի խոսքով, 1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո լրագրությունը մեծ պահանջարկ ուներ, եւ լրագրություն սովորելու համար դիմորդների թիվը անհամեմատ մեծ էր: ...

Հունվար 23

Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են հանրակրթական դասերից բացի նաեւ նկարչության, պարի, դաշնամուրի, երգի, ասմունքի դասերի մասնակցել։ Այս դպրոցում է սովորում նաև 7-ամյա Հռիփսիմեն, ով նկարչության դասին որոշել էր գրատախտակին երգ նկարել, բայց ինչպե՞ս է նկարելու այն, դեռ չգիտի։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո հարցի պատասխանը գտավ։«Հեսա արեւը կնկարեմ, ինքն ա երգում»,– ասում է նա։Քանի որ փոքրիկը շատ լավ է երգում, մայրիկը որոշել է նրան նաեւ երգի խմբակ տանել։Դպրոցը, որտեղ սովորում է Հռիփսիմեն, Հայաստանում միակն է, որտեղ կրթություն են ստանում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները։«Մեկ այլ դպրոց էլ գործում է մեծահասակների համար, որը երեկոյան է: Ավելի դժվար է մարզերում բնակվողների համար»,– ասում է ...

Հունվար 20

Ցանկացած երկրի համար էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը: Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին այս պահին արդեն օգտվում է համացանցից, իսկ դա նշանակում է համացանցում առկա հայերեն բովանդակությունը, որն իր ազդեցությունն է ունենալու երկրի քաղաքացու կարծիքի և դիրքորոշման ձևավորման վրա, ժամանակի ընթացքում միայն առավել մեծ նշանակություն կունենա: Տեղական քոնթենթ (կամ բովանդակություն) եզրի տակ մենք հասկանում ենք մայրենի կամ օտար լեզուներով ինտերնետում հասանելի տեղեկատվություն, որն անմիջական առնչություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ:Համացանցի հայկական տիրությում բովանդակության միտումների և առկա խնդիրների մասին պատկերացում կազմելու համար «Լրագրողներ հանուն աագայի» ՀԿ-ը 2012 թ-ին նախաձեռնեց ...

Հունվար 8

2013 թ.  հունվարի 17-18-ը ՀՀ ԱԻՆ  «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը Երևանում լրագրողների համար կկազմակերպի «Լրատվությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով  երկօրյա դասընթաց: Դասընթացի ավարտին մասնակիցները գիտելիքներ կունենան, թե`• ի՞նչ է արտակարգ իրավիճակը,  ինչ աղետներ են սպառնում Հայաստանին.• ինչպե՞ս լուսաբանել արտակարգ իրավիճակները.• ինչպե՞ս համագործակցել արձագանքող ծառայությունների հետ.• ի՞նչ պահանջներ են ներկայացնում արտակարգ իրավիճակների լրատվությանը  կառավարման մարմինները, լրատվամիջոցներն ու հասարակությունը և ինչ հակասություններ են ծագում նրանց միջև.• ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը.• ի՞նչ չի կարելի ցույց տալ և գրել.• ի՞նչ դեր ունի լրատվությունն արտակարգ իրավիճակներից առաջ, դրա ժամանակ և հետո,  ռիսկի ...

Հոկտեմբեր 29, 2012

Taghinfo.am քաղաքացիական լրագրության հարթակը հրավիրում է համագործակցության երիտասարդ և ակտիվ լրագրողների/ուսանողների, բլոգերների, որոնք բնակվում են Երևանի համայնքներում:- Եթե դուք անտարբեր չեք ձեր համայնքի անցուդարձին և ուզում եք բացահայտել ձեր թաղի պատմությունները և կիսվել ուրիշների հետ- Ուզում եք իմանալ, թե ինչպես գրել համացանցի լսարանի համար- Ուզում եք փորձ ձեռք բերել, հետագայում ձեր մասնագիտական պորտֆոլիոն ստեղծելու համարԱպա ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը (CV) infotagh@gmail.com էլ.հասցեով։Այն երիտասարդները, որոնց կընտրի կայքի խմբագրակազմը, նախապես կմասնակցեն 4-օրյա լրագրողական սեմինարի, որը տեղի կունենա նոյեմբերի 6-9, ժամը 18։30-ին։ Սեմինարի ավարտից հետո, մենք ակնկալում ենք մասնակիցների համագործակցությունը taghinfo.am կայքի հետ։Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը ...

Հոկտեմբեր 15

«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ աշխատանքային խմբի կողմից մեկ տարվա ընթացքում` 2011 թ. հոկտեմբերից մինչև 2012 թ. հոկտեմբեր: Ուսումնասիրության ընթացքում քննարկվել են ինտերնետի հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման վրա անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և դրա հետագա ազդեցությունը ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա: Ուսումնասիրության ողջ ընթացքում զեկույցում օգտագործվող տվյալները նորացվել են, իսկ բովանդակությունը խմբագրվել ըստ զարգացումների: Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը ցանկացած երկրի համար: Հայաստանի բնակչության մեկ ...