Արխիվ

Մարտ 28, 2013

«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բուհերի լրագրության ֆակուլտետներում: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում սովորողները մեծամասամբ աղջիկներ են: Այս բաժինը ամեն տարի ունենում է շուրջ 50 շրջանավարտ որոնցից միայն մեկն է տղա:Կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ իր տեղեկությամբ մյուս բուհերում ևս լրագրության ...

Մարտ 27

ժողովրդավարության ուղին ընտրած երկրներում հասարակական ըմբոստությունը սահմանված և ընդունված կատեգորիա է: Իսկ հասարակությունն իր ըմբոստությունն արտահայտելու և իշխող անարդարություններին դեմ կանգնելու համար դիմում է ամենատարբեր միջոցների, որոնց համար երբեմն տուժում է հենց ինքը` հասարակությունը: Անհատական ու մասսայական դասադուլներ, գործադուլներ, հացադուլներ... այսքանից թերևս ամենավտանգավորը առողջության համար հացադուլն է:Եթե հավատանք բնագիտական դասագրքերին, ապա մարդն առանց ջրի կարող է ապրել 3, իսկ առանց սնվելու 40 օր: Գոյություն ունի հացադուլի երկու տեսակ` չոր և խոնավ: Հեղուկների, մասնավորապես ջրի օգտագործման դեպքում հացադուլն անվանվում է խոնավ, այս դեպքում մարդու օրգանիզմն ավելի երկար դիմանալու հնարավորություն է ունենում: Հացադուլի հետևանքներն իրենց ...

Մարտ 26

Ասում են, որ բժիշկներն ունեն իրենց սեփական այբուբենը` անհասկանալի և խճճված տառերով, որից միայն իրենք են գլուխ հանում: Բժիշկներն էլ չեն ժխտում:Եթե երբևէ բժիշկը ձեզ դեղատոմս է դուրս գրել, հավանաբար նկատել եք, որ նրա ձեռագիրը տգեղ է և բացարձակապես անընթեռնելի: Եվ կարծես դա բոլոր բժիշկների մոտ է այդպես:Ստացվում է, որ միայն բժիշկը կարող է կարդալ մեկ այլ բժշկի ձեռագիրը:Օրինակ, վիրաբույժ Էդուարդ Ավագյանի ձեռագիրն ընդհանրապես պատուհաս է դարձել բժշկական կենտրոնի դոկումենտացիոն բաժնի աշխատակիցների համար: Նրանք խոստովանում են, որ երբեմն բժիշկ Ավագյանն ինքը չի կարողանում կարդալ սեփական ձեռագիրը:«Գրելու կեսից աղավաղում է վերջավորությունները` չհասցնելով բառերն իրենց ավարտին»,- նշում է բաժնի աշխատակցուհիներից մեկը, ով արդեն 33 տարի է գործ ունի բժիշկների ձեռագրերի ...

Մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։Ցուցահանդեսին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք Ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները` մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու ...

Մարտ 22

Սիրո՞ւմ եք բնությունը: Շրջակա միջավայրի պաշտպա՞ն եք: Եվ ամենակարևորը, արդյոք դուք լա՞վ լուսանկարիչ եք:Ուրեմն ապացուցե՛ք: Ուղարկեք ձեր լուսանկարը մեզ, որպեսզի այն բոլորին ի տես ցուցադրվի դեսպանատան պատի վրա: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրավիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով այս մրցույթին ներկայացնել իրենց լավագույն լուսանկարը, որտեղ կարող է պատկերված լինել Հայաստանի շրջակա միջավայրի ու գեղատեսիլ բնության ցանկացած դրվագ: Ընտրված լուսանկարներից կպատրաստվեն մեծ վահանակներ, որոնք կզարդարեն դեսպանատան պարսպապատը, ընդ որում այնտեղ Հայաստանի բնապատկերների կողքին կներկայացվեն նաև ամերիկյան բնապատկերներ: Ընտրված լուսանկարների հեղինակները կհրավիրվեն բացման արարողությանը, որը տեղի կունենա դեսպանի ...

Մարտ 14

«451 ջերմաստիճանը, այն տաքությունն է, որի տակ վառվում է թուղթը»,- այսպես է սկսվում հայտնի ամերիկացի ֆանտաստ-գրող Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրական գործը: Պատմվածքը նկարագրում է մի հասարակություն, որտեղ գիրք կարդալը համարվում է հանցագործություն, որտեղ գրքերը վառվում են խարույկում:Կարծես թե այդ ժամանակաշրջանը տեղափոխվել է մեր օրեր, որտեղ գրքերը աստիճանաբար կորցնում են իրենց դերն ու արժեքը: Նրանց մասին հոգ չեն տանում, չեն ցավում նրանց համար: Եվ հենց այդ նույն վերաբերմունքի հետևանքով անտուն մնացին մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի գրքերը, որոնք արդեն երկար տարիներ է ինչ իրենց հանգրվանն էին գտել այնտեղ:Դեռ դպրոցի տարիներից առաջին իսկ անհրաժեշտության դեպքում վազում էի այնտեղ: Ավարտել եմ Չեխովի անվան դպրոցը, ...

Մարտ 9

Մարտի 8-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ iկին.am կայքի շնորհանդեսը: Ըստ կայքի համակարգողների` սա առաջին բլոգային հարթակն է համացանցի հայկական տիրույթում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հանար: Նման հարթակի ստեղծման նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամ կանանց և աղջիկներին քննարկելու իրենց հուզող հարցերը, բարձրաձայնելու խնդիրները, կիսվելու փորձով ու հաջողություններով:«Ամենակարևոր նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, պատմեն իրենց պատմությունները, անկեղծանան, լինեն ավելի համարձակ և կոտրեն այն կարծրատիպերը, որոնք կան այսօր Հայաստանում` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ»,- նշեց iկին.am բլոգի խմբագիր Զառա Բաթոյանը:Ըստ նրա, հաշմանդամ կանայք ...