Արխիվ - 2016

Դեկտեմբեր 21

Երբեմն տարբեր քաղաքական համակարգերի համադրումը զվարճալի պահեր է ստեղծում, ինչպես դա եղավ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի իրականացման ընթացքում։ Երբ հայ լրագրողները Գերմանիա կատարած մեկշաբաթյա այցելության ընթացքում այցելեցին նաև Ներքին Սաքսոնիայի ֆերմերների մարզային ասոցիացիայի ղեկավարի ագարակ, նա հանդիպման ընթացքում ցույց տվեց գյուղատնտեսական իր բազմատեսակ փոխադրամիջոցները, որոնցից օգտվում են նաև մյուս ֆերմերները։ Այդ պահին հայ լրագրողների դեմքին ժպիտ հայտնվեց․ նրանք հիշեցին, որ Հայաստանում քաղաքական գործիչները գյուղին նոր տրակտոր տալիս են զուտ այն նպատակով, որ վերընտրվեն։«Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների ...

Դեկտեմբեր 8

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» ...

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» ...

Դեկտեմբեր 7

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայկական մեդիա դաշտում տվյալների վիզուալիզացիան զարգացնելու գործում ակտիվ համագործակցում է Infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետ, ով տվյալների լրագրության և ինֆոգրաֆիկաների պատրաստման  լավագույն  մասնագետներից է: ԼՀԱ-ի կողմից վերջերս լրագրողների համար կազմակերպված թեմատիկ դասընթացներին Սեդրակը, որպես դասընթացավար, մասնակիցներին ծանոթացրեց տվյալների վիզուալիզացիայի կարևորությանը վերլուծական հոդվածներում, ներկայացրեց ինֆոգրաֆիկաների տարբերությունը և սովորեցրեց՝ ինչպես աշխատել աղյուսակների հետ:- Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ինֆոգրաֆիկայով:- 2000թ-ից սկսեցի զբաղվել գրաֆիկական դիզայնով՝ սովորեցի և աշխատեցի այդ ոլորտում. սխալվեցի, հետո ...

Դեկտեմբեր 6

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:- Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ...

Դեկտեմբեր 5

Գերմանական մամուլի կոդեքսը թարգմանվել և հրապարակվել է հայերեն Բեռլինի Լրագրության դպրոցի և հայաստանյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով համատեղ ծրագրի շրջանակներում։Թարգմանությունը կատարվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից 13.03.2013 թ. հաստատված Գերմանական մամուլի կոդեքսի ամբողջական տարբերակից:Գերմանական մամուլի խորհուրդը մի կառույց է, որն ունի չորս հիմնական անդամ՝ երկու լրագրողական եւ երկու հրատարակչական ասոցիացիաներ: Վերջիններիս անդամակցում են գերմանական լրատվամիջոցների ու հրատարակչությունների մեծամասնությունը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները, որոնք այս ասոցիացիաների անդամ չեն, նույնպես կարող են հետեւել Մամուլի ...

Նոյեմբեր 23

Նոյեմբերի 19-20-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթաց լրագրողների համար:Միջոցառումը, որն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր տենդենցներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձևաչափով:Հայաստանի տարբեր լրատվամիջոցներից դասընթացին մասնակցող 15 լրագրողներ ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին և անհատական ու խմբային աշխատանքների միջոցով կիրառեցին ձեռք բերված հմտությունները:Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ...