Արխիվ - 2015

Դեկտեմբեր 24

Մշակույթը  արվեստի հիմնաքարն է: Ժողովրդի դաստիարակության և կրթության գործում այն ունի անգնահատելի դեր, որ պարզապես պարտավորեցնում է նրա գոյությունը: Յուրաքանչյուրս մշակույթի մեկ մասնիկ ենք՝ ակամա կապված և խաչահյուսված նրան թելի կծիկի նման: Հայերս հաճախ մոռանում ենք մեր մշակութային արժեհամակարգի գոյության և պահպանման մասին և ճահճուտի նման լճացնում ենք այն` անգիտակացաբար բերելով գիտակից վիճակի: Մշակույթը ճահճուտից հանել է պետք և այդ գործում իրենց աննվիրական դերն են ունենում արվեստին իրապես նվիրյալ մարդիկ: Հարցազրույցս Թումանյանի խոսքով «անմահ գործ»-ի նվիրյալ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի հետ է: - Երկրների մշակութային երկխոսությունը ի՞նչ դեր է կատարում հայկական մշակույթի գործում: Ո՞րն է «Գրական տապան» ամենամյա փառատոնի առաքելությունն այդ գործում:- ...

Արեն, մի անգամ պատմեցիր, որ Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմը դիտելուց հետո ապշած էիր, մեջդ ինչ-որ բան էր արթնացել ու ցանկացել էիր կինո նկարել: Ի՞նչն էր քեզ այդպես ոգևորել:Գոյություն ունի կինոյի կախարդանք ասվածը: Զվյագինցևի մոտ այդ կախարդանքը շատ ուժեղ էր: Այդ ֆիլմում նա ստեղծել էր իր աշխարհը, մթնոլորտը ու փոխանցել էկրանին, իսկ էկրանից դա փոխանցվում էր քեզ: Դա իմ առաջին հանդիպումն էր մեծ կինեմատոգրաֆի հետ: Զվյագինցևը կարողացավ մեջս փոթորկել: Մինչ այդ նվագում էի Վանաձորի փողային նվագախմբում ու պատմվածքներ գրում, բայց դրանք փոքր փոթորիկներ էին: Ու հասկացա՝ միակ բանը, որի միջոցով կարող եմ առավելագույնս ինքս ինձ քամել, կինոն է: Այդ ժամանակ 15 տարեկան էի:Այդ հանդիպումից անցավ մի քանի տարի ու միանգամից որոշեցիր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ...

Նարեկին արդեն 3 տարի է՝ ճանաչում եմ. Վրաստան ուղևորվելիս ավտոբուսում կողքիս ուղևորն էր, այդպես ծանոթացանք ու դարձանք իրական ու «ֆեյսբուքյան» ընկերներ... Իսկ երբ նրա առաջին գործերը տեսա՝ հասկացա, որ 15 տարեկան պատանու անունը տարիներ հետո բոլորն են լսելու, ես էլ հիշելու եմ իրենից վերցրած այս հարցազրույցը... Երբ նոր էի ծանոթացել Նարեկի հետ դեռ միայն էսքիզներ էր անում, դրանից մեկ տարի անց իր առաջին նկարների ցուցադրությանը հրավիրեց: Այս տարիների ընթացքում նաև Նարեկի կարած զգեստները տեսա, իմացա, որ արդեն հաճախորդներ ունի, որոնց մեծ մասը Հայաստանից չեն: Վերջերս էլ Նարեկի ֆեյսբուքի էջից իմացա, որ զգեստների ցուցադրությանը ներկայացրել է իր աշխատանքները ու հասկացա, որ ոճաբան Նարեկ Ջհանգիրյանի հետ հարցազրույցի օրը եկել է…- Որպես կանանց հագուստի մոդելավորող կամ ավելի ...

Դեկտեմբեր 12

«Երբ շատ փոքր էի, գյուղում էինք ապրում: Ես միշտ երազում էի Ամերիկա գնալու մասին: Վերցնում էի մեր հին ճամպրուկը, լցնում այն շորերով, գրքերով, թուղթ ու գրիչներով, տարբեր քարտեզներով ու գնում էի գյուղի պոպոքի ծառի մոտ. դա իմ Ամերիկան էր»… Վեն Մաքելվին: Նա նստած է գիշերային լռության մեջ. գրելիս նրան խանգարում է երաժշտությունն ու, առհասարակ, որևէ մեկի առկայությունը: Լուսադեմին մի երկու ժամ է մնացել: Առջևում կոնյակի արդեն գրեթե դատարկ շիշն է (առանց դրա չի կարողանում գրել այն) մի շարք գրված, ջնջված, խզբզված ու ուղղված, կյանքից պոկված տողեր. միջնամասը գրելիս, ինչպես միշտ, փոքր-ինչ դժվարանում է: Գրում է՝ չիմանալով, թե ինչ է գրելու, գրում՝ բավական երկար դադարից հետո: 16 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը՝ «Մի օր ես կգամ»: Գրում է` ներշնչված սեփական կյանքից: Այստեղ ...

11-12 տարեկան էի, երբ առաջին անգամ մեր տան նվագարկչից լսեցի նրա ձայնը: Հնչեց La Bohème-ը, հետո She-ն: Չգիտեմ՝ երբ սիրեցի Շառլ Ազնավուրին ու ինչի համար: Մի բան վստահ գիտեմ՝ շատ հպարտ էի, որ նման հայրենակից ունեմ: Երբ սկսեցի աշխատել որպես լրագրող, մի բուռն, անհագ ցանկություն ունեի՝ հարցազրույց վերցնել Նրանից: Սկզբում այդ ամենն անհնար էր թվում: Երեք տարի առաջ առաջին անգամ գրեցի նրա էլեկտրոնային հասցեին, հարցազրույց խնդրեցի: Պարբերաբար փորձում էի, իսկ այս տարի Ազնավուրի լրատվական ծառայությունից պատասխան ստացա. համաձայն էին:  Առաջին անգամ Նրան տեսա այս տարվա ապրիլի 23-ին: Իմ առջև երկնտրանք էր դրված՝ գնալ SOAD-ի համերգի՞ն, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու և մոտ 5-7 րոպեով տեսնելու Շառլ Ազնավուրին... Բնականաբար ընտրեցի երկրորդը: Խոստովանեմ՝ շատ հուզված էի... Մեր երկրորդ ...

Երբ որոշեցի համալսարանում հանձնարարված ակնարկը գրել նրա մասին՝ մի քանի նախազգուշացում ստացա, որ դժվար է լինելու՝ բարդ կերպար եմ ընտրել:Ինձ հետ զրուցելու համաձայնությունն ստանալը արդեն իսկ հաջողություն էր: Գիտեի, որ պետք է հնարավորինս լավ պատրատվել. հերոսս նաև լրագրող է: Համացանցում գտա մասնագիտությանը վերաբերող հարցազրույցներ նրա հետ, բայց իր մասին պատմող նյութեր գրեթե չկային: Որոշեցի ռիսկի դիմել: Որոնումներս շարունակեցի: Հարց ու փորձ արեցի նրա հետ աշխատող մարդկանց: Պարզեցի, որ իր պատմվածքները ներառող գրքույկ կա տպված: Ձեռք բերեցի: Հարցազրույցը մեկ անգամ հետաձգվեց, հետո մի քանի ժամ սպասեցի:Նունե Սարգսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն է: Արդեն քսան տարի գործող այս կենտրոնը զբաղվում է մեդիա գրագիտությամբ, լրագրողների համար ...

Դեկտեմբեր 7

հայտարարությունը ներկայացվում է ամբողջությամբ«Ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ...