Արխիվ - 2014

Դեկտեմբեր 27

2014 թ-ը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի համար կարևոր և արդյունավետ տարի էր: Այս տարի մեր ծրագրերը մեծ մասամբ միտված էին Հայաստանում համացանցային գրագիտության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ կիբերանվտանգությանն և իրավունքին առնչվող հարցերին:Այս նպատակով մենք կազմակերպեցինք մի շարք դասընթացներ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար, իրականացրինք լրագրողական ուսումնասիրություններ տեղեկատվության անվտանգության ոլորտում, աշխատեցինք նոր ձեռնարկի պատրաստման ուղղությամբ և ավարտին հասցրինք ամերիկացի հանրահայտ լրագրող, ժամանակակից մեդիայի գիտակ Դեն Գիլմորի հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությունը:«Ճակատագրով հարևաններ» նախագծով մեկնարկել ենք մուլտիմեդիա պատմությունների համար նյութերի հավաքագրման գործընթացը: ԼՀԱ-ի ...

Դեկտեմբեր 15

«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ն ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով հերթական դասընթաց-քննարկումն անցկացրեց Վանաձորում` դեկտեմբերի 12-ին, որը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Քննարկմանը ներկա էին Լոռու մարզի ՀԿ-ների մոտ 15 ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր տեղի քաղհասարակությանը ներկայացնել Հայաստանի մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը:   ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ նախաձեռնության վերաբերյալ նման միջոցառումների նպատակն է բարձրացնել քաղհասարկության շրջանում իրազեկվածության մակարդակը` խթանելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը ԲԿԳ հայաստանյան գործընթացներին: [[wysiwyg_imageupload:40:]]Այս անգամ դասընթացի բանախոսն էր ՀՀ ...

Դեկտեմբեր 3

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն (ԼՀԱ) 2014 թ-ի նոյեմբերի 6-ին հարցումներ էր ուղարկել Հայաստանի մի շարք պետական կառույցների՝ պարզելու «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների II ծրագրով (2014-2016 թթ.) վերջիններիս ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր, որոնց մեկնարկը նախանշված է 2014 թ-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները: Հարցումներն ուղարկվել են հետևյալ կառույցներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմ,  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի ...

Նոյեմբեր 17

«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ն նոյեմբերի 14-ին և 15-ին «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը ներկայացրեց Գյումրի և Արմավիր քաղաքներում:Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» խորագրով դասընթաց-քննարկումներին մասնակցում էին տեղի քաղաքացիական հասարակության մոտ 35 ներկայացուցիչներ:  ԼՀԱ նախագահ, դասընթացավար Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ մարզային քննարկումները նպատակ ունեն նախաձեռնության մասին իրազեկել տեղի քաղհասարակության ներկայացուցիչներին, լսել Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու առաջարկությունները և դրանք հասցնել շահագրգիռ մարմիններին:[[wysiwyg_imageupload:35:]]«Փորձը ցույց է տալիս, որ մարզային ՀԿ-ների ...

Նոյեմբեր 15

Վանա կատուներն արդեն վեց տարուց ավել է, ինչ բնակվում են Երևանում: Չնայած այն հանգամանքին՝ որ կատուների այս տեսակն արգելվում է դուրս բերել Թուրքիայի սահմաններից՝ Վանա կատուները բնակվում են այլ երկրներում ևս: Սա հետևանք է պատմական իրականության. երբ հայերը վտարվել են իրենց բնակավայրից, վերցնելով իրենց ունեցվածքը կամ պարզապես այն, ինչ կարող էին, տարել են նաև Վանա կատուներին: Այս կատուներին այժմ կարելի է հանդիպել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Սրանք բնակվում են տերերի բակերում, ունեն սպիտակ գույն, աչքերը՝ պղնձագույն, մուգ կանաչ կամ երկնագույն են: Մազածածկը խիտ է, մեջքի հատվածում՝ կարճ, որովայնի հատվածում՝ երկար, որը լողալուց հետո ամբողջովին ծածկում է կատվի մեջքը՝ չթողնելով որ մրսի: Որձերի մոտ՝ վզի շրջանում, կա օղակաձև մազածածկ: Առջևի թաթերը երկար են, ինչը ...

Նոյեմբեր 10

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» խորագրով ծրագրի շրջանակներում հերթական դասընթաց-քննարկումն անցկացվեց նոյեմբերի 7-ին` Ալավերդիում:Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին տեղի քաղաքացիական հասարակության ավելի քան 20 ներկայացուցիչներ:Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել տեղի քաղհասարակության իրազեկվածության մակարդակը «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնության վերաբերյալ և ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը ԲԿԳ հայաստանյան գործընթացում:Այս միջոցառմանը ևս մասնակիցների մեծ մասը տեղյակ չէր ԲԿԳ նախաձեռնության և Հայաստանի անդամակցության մասին:[[wysiwyg_imageupload:226:]]Ալավերդու դասընթաց-քննարկման ...

«Մոսկվայում՝ մի փոքրիկ սենյակում, մենք փորձում ենք վերստեղծել Հայաստանի «կոնցենտրատը»,- ասում է «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչը: Պլաստիլինե տիկնիկներով այս ֆիլմը հիմնված է Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի վրա: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին ապրող հայ տարագիրների ընտանիքից սերող  9 և 14 տարեկան երկու տղայի մասին: Նրանք երազում են ձի հեծնել սովորել, սակայն ձի չունեն: Իսկ հարևան ագարակատերն ունի: Մի առավոտ էլ ձին հայտնվում է ինքն իրեն, ինչպես մի բան, որ չի կարող լինել, բայց շատ ես ուզում, որ լինի: «Այս ֆիլմը մեզ համար նույնպես մի սպիտակ ձի է, որը մենք գողացել ենք», - ասում է Իլյա Յուդովիչը: Նա և ֆիլմի[[wysiwyg_imageupload:16:]]պրոդյուսեր Վլադիմիր Լապինը ֆիլմի նկարահանված աշխատանքային ...