Արխիվ - 2013

Դեկտեմբեր 30

«Բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է». այս կարգախոսն արդեն ինը տարի միավորում է օգնության կարիք ունեցողներին, բարեգործներին ու լրագրողներին: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը լրագրողների միջոցով գտնում է մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք, կապվում բարերարների հետ ու փորձում որևէ բանով օգնել նրանց: Նախաձեռնության աշխատաոճի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ այդ մարդկանց մոտ ստացողի հոգեբանություն չձևավորվի, և նրանք ձգտում ունենան անելու ավելին: Ինչպես ամեն տարի, այս տարեվերջին ևս «Հայ Ձմեռ պապն» ամփոփեց տարվա ընթացքում կատարված իր աշխատանքի արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել էր դեկտեմբերի 25-ին «Մոսկվա»  կինոթատրոնում, որտեղ ցուցադրվեց նաև «Հայ Ձմեռ պապ-2013-2014» լրագրողական բարեգործական ֆիլմը: ...

Դեկտեմբեր 28

Դեկտեմբերի 26-ին, երբ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունենում բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի բաց նիստը, որի ընթացքում կայանալու էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական գիտական թեզի պաշտպանությունը, խոչընդոտվեց այն լուսաբանելու նպատակով եկած լրագրողների աշխատանքը։ Խիստ դատապարտելի է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելափակելու նողկալի գործողություններում  ներգրավված էին նույն համալսարանի ուսանողները, ովքեր քաշքշել եւ վիրավորական արտահայտություններ են ուղղել լրագրողներին (Ազատության տեսանյութն այստեղ)։ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարության փաստարկները, թե բուհն իր ռեժիմն ունի, եւ լրագրողներն այնտեղ ներկա գտնվելու թույլտվություն պիտի ունենան, որեւէ քննադատության չի դիմանում, քանի ...

Դեկտեմբեր 23

Դեկտեմբերի 23-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսը` հրատարակված «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ուղեցույցը լրագրողներին եւ քաղաքացիական թղթակիցներին տրամադրում է լրագրողական, իրավական եւ տեխնիկական գիտելիքներ համացանցի հնարավորություններից գրագետ օգտվելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար: Այն բաղկացած է վեց մասից եւ ներկայացնում է փոխակերպվող լրագրության ազդեցությունը տեղեկատվության մատուցման վրա, քննարկում է թվային դարաշրջանում լրագրողի դերը եւ հուշում է առցանց տիրույթում նյութերի մատուցման նոր ձեւաչափեր: «Ուղեցույցը նաեւ մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ արտահայտվելու ...

Մենք` դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրողներս, հավատացած ենք, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը` որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար լուսաբանում: Պրոֆեսիոնալ մոտեցումը լրագրողի վստահելիության հիմնքն է: Հավատարիմ մնալով էթիկայի վարքականոններին, մենք ընդունում ենք դատաիրավական և քրեակատարողական հիմնարկներին առնչվող թեմաները լուսաբանելու այս կանոնակարգը` հայտարարելով սկզբունքների և պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշների մասին` պարտավորվելով հետևել դրանց:  ԿԱՆՈՆՆԵՐ Հարգել անմեղության կանխավարկածը:Ստուգել տեղեկատվության հավաստիությունը բոլոր հնարավոր աղբյուրներից և խուսափել ...

Դեկտեմբեր 22

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք «Լավագույնը ցանցում» վերնագրով՝ առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսին: Ուղեցույցը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախաձեռնությունն է և տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հայ հեղինակների կողմից պատրաստված այս ուղեցույցը տեսական եւ գործնական գիտելիքներ է տրամադրում համացանցում բարձրորակ լրատվական գործունեություն իրականացնելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար: Գիրքը բաղկացած է վեց մասից և ներկայացնում է փոխակերպվող լրագրության ազդեցությունը տեղեկատվության մատուցման վրա, քննարկում է թվային դարաշրջանում լրագրողի դերը եւ հուշում է առցանց տիրույթում նյութերի մատուցման նոր ձեւաչափեր: Այն նաև մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ ...

Նոյեմբեր 2

Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» եռօրյա գիտաժողովը` կազմակերպված Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի եւ Ստամբուլի Բոազիչի համալսարանի կողմից:Ինչպես նշում են կազմակերպիչները`Թուրքիայում նման թեմայով առաջին գիտաժողովն է կազմակերպվում եւ, դատելով մասնակցության հայտերի քանակից, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրում: Հիմնադրամը նախատեսված 200 հոգու փոխարեն մասնակցության 600 հայտ է ստացել: Նման հետաքրքրությունը կազմակերպիչները պայմանավորում են նրանով, որ մինչեւ վերջերս պատմությունը լռում էր իսլամաց(վ)ած հայերի կենդանի մնալու փաստը, սակայն վերջին տարիներին նկատվում է այդ մասին պատմող հուշագրերի, ուսումնասիրությունների եւ բնութագրերի թվի աճ:Հիմնադրամի ունեցած տվյալների համաձայն, իսլամաց(վ)ած հայերի թիվը զգալիորեն աճել է ...

Հոկտեմբեր 11

Ալեքսեյ Մանուկյանն օրերս վերադարձավ լեհական Լյուբլին քաղաքից, որտեղ հոկտեմբերի 1-ից 6-ը մասնակցում էր «Ինտեգրացիա-Մեդիացիա» միջազգային փառատոնին:Փառատոնը կազմակերպվել էր «Արևելյան Եվրոպայի նախաձեռնությունների կոնգրեսի» շրջանակներում, որը բաղկացած էր ակադեմիական քննարկումներից և մշակութային միջոցառումներից: Այն միավորել էր տարբեր ոլորտներից մոտ հազար մասնակցի` Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: Գյումրեցի արվեստագետին այս փառատոնի ընթացքում ստեղծագործելու հնարավորություն էր տրված, և նա ներկայացավ «10 մետր» պերֆորմանս հեղինակային նախագծով: Սա յուրահատուկ ստեղծագործությունների շարք է, որով Ալեքսեյը ներկայացնում է տարբեր քաղաքների փողոցներին և մայթերին առկա պատկերներն ու սիմվոլները, այլ կերպ ասած` 10 ...