Արխիվ - 2012
Մայիս 5

Հարգելի գործընկերներ, եթե 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ընթացքում խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով' (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք մեր էլեկտրոնային փոստի` info.cpfe@gmail.com հասցեով:
Մեր արագ արձագանքման խումբը տեղում կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդագրություն
Մայիս 3
Մայիսի 3-ին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը ներկայացրեց ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012թ. փետրվարի 6 – ապրիլի 18 ժամանակահատվածի համար):Սույն ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ:Հետազոտության նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից` նախընտրական 3 ամիսների և հետընտրական 1 ամսվա ընթացքում:Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական և որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում դիտորդների կողմից արձանագրվող տվյալները` մշակված գործիքակազմին ...Ապրիլ 20
Ապրիլ 12
Ո՞րն է ամենակարևոր հարցը, որ կտայիք պատգամավորության թեկնածու կին քաղաքական գործչին: Բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսի այս հարցին հայ լրագրողներն ունեն իրենց տարբերակները: Կիթ Հայեսը նկատում է, բոլորն էլ կիրառելի և ընդունելի են և հիշեցնում է, առաջին հարցից է կախված, թե ինչպես կընթանա ողջ հարզազրույցը:Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան էր այցելել բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը: «Նա/Նե» 5-րդ հոբելյանական մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքների շրջանակում Կիթ Հայեսը թեյի սեղանի շուրջ հանդիպել էր հայ լրագրողների հետ' նրանց ներկայացնելու գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման Մեծ Բրիտանիայի փորձը:«Իրական հավասարությունը գալիս է այն ժամանակ, երբ ընթերցողը պատմությունը կարդալիս ...Քաղաքացիական լրագրության հարթակը հրավիրում է համագործակցության երիտասարդ և ակտիվ լրագրողների/ուսանողների, բլոգերների, որոնք բնակվում են Երևանի համայնքներում:
- Եթե դուք անտարբեր չեք ձեր համայնքի անցուդարձին և ուզում եք բացահայտել ձեր թաղի պատմությունները և կիսվել ուրիշների հետ
- Ուզում եք իմանալ, թե ինչպես գրել համացանցի լսարանի համար
- Ուզում եք սովորել, թե ինչպես ստեղծել մուլտիմեդիա (տարբեր տեսակի բովանդակությունից բաղկացած տեքստ, աուդիո, վիդեո, ֆոտո և այլն) ռեպորտաժներ
- Ուզում եք փորձ ձեռք բերել, հետագայում ձեր մասնագիտական պորտֆոլիոն ստեղծելու համար
ապա դիմեք infotagh@gmail.com, ուղարկելով ձեր CV-ին և կարճ (մինչև 300 բառ) պատմություն ձեր համայնքի/բակի մասին:
Ապրիլ 7
«Արագ» ԶԼՄ-ների և ավանդական լրագրության միջև մրցակցությունը վաղուց անցյալում է: Միավորումը, համախմբումը այսօրվա մեդիայի հիմնարար բառն է: Տեղեկատվության հոսքի աճող արագությունը ձևավորում է նոր և բազմազան պահանջարկ բովանդակության հանդեպ, որը կարելի է բավարարել միայն առկա տեղեկատվությունը վերամշակելով` համացանցի համար:Deutsche Welle – ալիքի գագաթին«Ինչպիսի՞ն է ռադիոյի ապագան», - հարցնում եմ «Գերմանական ալիքի» առցանց տարբերակի խմբագիր Գիդո Բաումհաուերից: «Ինչի՞ մասին է խոսքը», - ժպիտով հարցնում է նա: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է ռադիոն, ըստ խմբագրի վաղուց գոյություն չունի: «Ավանդական ռադիոն ակտուալ է միայն այնպիսի երկրներում, որտեղ համացանցը զարգացած չէ, օրինակ՝ Աֆղանստանում», - ասում է Բաումհաուերը:Այդպես էլ «Գերմանական ալիքը», որը հիմնադրվել է 1953 ...Ապրիլ 6
Կուսակրոն քահանայի ուղին ընտրած Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը սկզբում ուզում էր ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողգործիքների բաժինը, սակայն իր հոր որոշմամբ սկսեց պարապել ճեմարան ընդունվելու համար: Նա սիրեց եկեղեցական կյանքը՝ ծեսերը, սաղմոսները և այլն:
Քահանան 24 տարեկան է և ծնվել է Չարենցավան քաղաքում:
Հեղինակ` Արմինե Քոչարյան
Այս մուլտիմեդիա նախագիծը Արմինեն պատրաստել է JNews.am խմբագրությունում արտադրական պրակտիկայի ժամանակ
Աղբյուր` JNews.am
Հավելված












