Արխիվ - 2011

Դեկտեմբեր 31

2011 թվականը «Լրագրողներ հանուն ապագայի» համար աննախադեպ ակտիվ տարի էր: Կազմակերպված միջոցառումների շարքում էին սեմինարներ, իրավապաշտպանական նախաձեռնություններ, վարպետության դասեր, համաժողով և այլ նախագծեր: ԼՀԱ-ն շարունակեց նաև մեդիա ոլորտի դիտարկումներն ու լրագրողական ուսումնասիրությունները, որոնք հասանելի են JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակի պահոցում:Այս բոլոր նախաձեռնությունների հիմքում ընկած էր մեկ նպատակ` նպաստել Հայաստանում բազմակարծության տարածմանը, տեղեկատվության ազատության ապահովմանը և ԶԼՄ-ների նկատմամբ հանրության վստահության ավելացմանը:Այս տարվա նախաձեռնություններից մի քանիսը նախորդ` 2010 թ-ին սկսած ծրագրերի տրամաբանական շարունակությունն էին: Դրանցից են «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը և JNews.am ԶԼՄ-ներին ...

Դեկտեմբեր 29

2011 թվականն արդեն պատմություն է, և ժամանակն է ամփոփել, թե ինչպիսին էր տարին հայկական մամուլի համար` նախապատրաստվելով նոր` 2012 թվականին: «ՋեյՆյուզ»-ի թղթակիցը հայկական մամուլին վերաբերող երեք հարց է ուղղել Հայաստանի երեք մեդիա փորձագետների, որոնց պատասխանները տարբեր են, սակայն մտահոգությունը` շատ նման:Հարց N1. Ինչպիսի ՞ն էր 2011-ը հայկական մամուլի համար:Աշոտ Մելիքյան,  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ. «Իմ կարծիքով 2011-ը շատ տագնապալի տարի էր, որովհետև այն դատական հայցերը, որոնք ուղղված էին լրատվամիջոցների դեմ, ըստ էության բարդացրին իրավիճակը և լրատվամիջոցների գործունեությունը: Կարծում եմ, որ այդ դատական գործերի մեծ մասը, իսկ մենք արձանագրել ենք 30-ից ավելի դատական գործեր, նպատակ ունեն պատասխանատվության ենթարկել ոչ թե վիրավորողին, ...

Դեկտեմբեր 21

Դեկտեմբերի 19-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» ծրագրավորման և նախագծերի ներկայացման լայնածավալ մրցույթի արդյուքները, և առավել հետաքրքիր նախագծերի հեղինակներն արժանացան պարգևների: «Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Օգնական» թիմը, որն առաջարկում է ստեղծել «Ձայն» հեռախոսային հավելված` լսողության խանգարումներ ունեցողների համար: Ինչպես նշում է նախագծի հեղինակ, լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը, նախագիծն արժանացել է Երևանի քաղաքապետարանի հավանությանը, որն էլ ստանձնել է ծրագրի իրականացման հովանավորչությունը: Նույն նախագիծն արժանացավ նաև «Լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգին, որի համար թիմը պարգևատրվեց 350 հազար դրամով: Բացի «Օգնական» թիմից պարգևատրվեցին նաև «Open MS» թիմը` ճանապարհների խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար` 1 ...

«Նախագահ Սահակաշվիլի, մի' սպանեք մամուլին»: Այս գրությունը կարելի է տեսնել դեկտեմբերի 19-ին լույս տեսած գրեթե բոլոր թերթերի առաջին էջերին: «KvirisPalitra», «Rezonansi», «Asaval-Dasavali», «Versia», «AkhaliTaoba», «Kronika» թերթերը նախագահին դիմել են վրացերեն և անգլերեն լեզուներով: Այս համատեղ ակցիայով նրանք բողոքարկել են Թբիլիսիի փողոցներից թերթի կրպակների ապամոնտաժման դեմ: Լրագրողները կրպակների հանումը բնորոշել են որպես տպագիր մամուլի դեմ գործադրվող ճնշում և պահանջել դադարեցնել այն:«Սա անամոթություն է: Այս իրավիճակի պատճառը քաղաքական ճգնաժամն է, որի առջև կանգնած է կառավարությունը: Նման ագրեսիվ հարձակում անկախ ԶԼՄ-ների դեմ երբեք չի իրականացվել, և այն ուղղակիորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ», - ասում է «Rezonansi» թերթի խմբագիր Լաշա Թուգուշին «KvirisPalitra»-ին տված ...

Դեկտեմբեր 20

2001թ-ի դեկտեմբերի 15-ին ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է երկրում մամուլի ազատության` մասնավորապես լրագրողների ազատազրկման և ինտերնետային սահմանափակումների վիճակը:«Մենք քննարկել ենք ԶԼՄ ազատությանն ուղղված մարտահրավերները, ավելի կոնկրետ լրագրողների ազատազրկմանը և ինտերնետ սահմանափակումներին վերաբերող հարցերը, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում Թուրքիայում», - ասել է Միյատովիչը, - «Ես խնդրել եմ, որպեսզի կառավարությունը բարելավի բանտարկված լրագրողների վիճակը կալանքի այլընտրանքային միջոցներով, ինչպիսին, օրինակ, գրավի դիմաց ազատ արձակելն է»:«Ես նաև խնդրել եմ հրատապ բարեփոխումներ իրականացնել քրեական օրենսգրքում: Ըստ գործող օրենսգրքի` կարելի է ...

Դեկտեմբեր 14

«ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտություն, որի շրջանակներում ուսումնասիրվել են հայկական  6 լրատվամիջոցների 450 թողարկումներ` 30 000 հրապարակմամբ:Հետազոտության արդյունքները ներկայացվեցին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում:Արդյունքները ներկայացնող բանախոսները նշեցին, որ ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Ազգ» օրաթերթերում և News.am,  «Ա1+» և «Պանորամա» լրատվական կայքերում մարտի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում առկա բոլոր այն նյութերը, որտեղ կա կնոջ կերպարը, հիշատակվում է կնոջը վերաբերող փաստ կամ իրադարձություն, կա կնոջ կողմից արված մեկնաբանություն և հարցազրույց:Հետազոտողները փորձել են պարզել ...

Դեկտեմբեր 10

Արդեն երրորդ տարին է երիտասարդ լրագրողներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը Հանրային ռադիոյում վարում են «Մարզական խաչմերուկ» հաղորդումը: Սա Հայաստանում մարզական աշխարհին անդրադարձող եզակի այն հաղորդումներից է, որի հաղորդավարները տղամարդիկ չեն: 23-ամյա Հասմիկն ու նրա հասակակից Գոհարը նաև Panarmenian.net կայքի սպորտի բաժնի պատասխանատուներն են:Գոհարն ու Հասմիկը միասին սովորել են Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում և առաջին նյութերը մարզական աշխարհից սկսել են գրել դեռ ուսանողական տարիներից:«Սկզբում մի քիչ դժվար էր. ոչ ոք չէր հավատում, որ մենք հաջողություններ կունենանք, մտածում էին, որ մի որոշ ժամանակ կաշխատենք, հետո կամուսնանանք ու կդադարենք լուսաբանել մարզական իրադարձությունները»,- ժպտալով ասում է Հասմիկը:«Մեր ոլորտում սպորտի մասին ...