Արխիվ - 2010

Ամսաթիվ

Մայիս 13

Վերջերս ներկա էի Հակոբ Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Էսպես մինչև ե՞րբ…» ներկայացմանը: Այն շատ արդիական և հետաքրքիր էր, և շոշափվում էր հայ ընտանիքի առօրյա խնդիրները: Ներկայացման մեջ խաղում էին անվանի դերասաններ, այդ թվում` Ռուզաննա Գասպարյանը, Բորիս Պեպանյանը, Սամվել Բաղինյանը և Ավո Խալաթյանը: Բայց որքան ոգևորություն ապրեցի ներկայացումից, այդքան էլ հիասթափություն`մեր հայ հանդիսատեսից, երբ նույն դահլիճում նկատեցի այնպիսի մարդկանց, որոնք իրենց պահվածքով մշտապես խանգարում էին մյուսներին դիտելու ներկայացումը:Նախ ասեմ, որ դահլիճում նստատեղերի մեծ մասը դատարկ էին. նստած էին մի քանի տարեց ամուսիններ, որոնցից մի քանիսը իրենց հետ բերել էին նաև թոռնիկներին՝ հավանաբար նրանց մեջ թատրոնի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու նպատակով: ...

Մայիս 11

Նարե Տեր-Գաբրիելյանը հարցազրույց է վերցրել Հայաստանի նախագահին առընթեր` Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանից:– Պրն. Հովհաննիսյան ի՞նչ կարծիք ունեք Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի կառուցման գաղափարի վերաբերյալ:– Նախ ասեմ, որ այդ գաղափարը ծագել էր մեր ոսկու հանքերը շահագործող օտարերկրացիների մոտ: Նպատակը մեկն էր. ֆաբրիկան մոտեցնել բուն հանքավայրին: Դրանով նրանք ազատվում էին հանքը երկաթուղով Արարատ տեղափոխելու հոգսից, հետևաբար ավելի մեծ շահույթ ստանալով: Մի բան, որ անթույլատրելի էր:– Իսկ ինչու՞ էր անթույլատրելի:– Որպեսզի շատ չծավալվեմ, ասեմ, որ հանքաքարից ոսկու կորզման ժամանակ կիրառվում է ցիան, իսկ դա գոյություն ունեցող ամենասարսափելի թույնն է: Ուրեմն ...

Մայիս 10

Մեր օրերում հաճախ է պատահում, որ ականատես կամ մասնակից ես լինում այնպիսի դեպքերի, որոնք տպավորվում են և երկար ժամանակ հանգիստ չեն տալիս քեզ:Վերջերս մի դեպքի ականատես էլ ես դարձա, երբ սովորականի պես դասից տուն էի վերադարռնում և, ինչպես մյուս հետիոտները, ճանապարհը հատեցի նախատեսված վայրում:Սակայն րոպեներ անց նույն հատվածում թույլատրելի արագությունը գերազանցած մի ավտոմեքենա վրաերթի ենթարկեց այդտեղ հայտնված փողոցային շանը:Ավտոմեքենան անհետացավ, իսկ շան դիակը երեք օր շարունակ մնաց հետիոտնի համար նախատեսված անցումի հատվածում և խանգարում էր թե° երթևեկությանը, թե° մարդկանց` փողոցը հատելիս: Տիրում էր համատարած անտարբերություն: Ավտոմեքենաները շրջանցում էին այն, իսկ մարդիկ` հատելով փողոցը, մի պահ խղճալի հայացք էին գցում շան դիակի վրա և շարունակում:Միայն ...

Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունը հետիոտներին, մեղմ ասած, ակտիվորեն հորդորում է չխախտել երթևեկության կանոնները և փողոցը հատել թույլատրելի վայրերում կամ օգտվել գետնանցումներից: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ հարյուրավոր հետիոտներ արդեն տուգանքի են ենթարկվել կանոները խախտելու համար:Բայց արի ու տես, որ մարդիկ շարունակում են փողոցը հատել այնտեղ, որտեղ համարում են հարմար` անգամ այն վայրերում, որտեղ հարևանությամբ գետնանցում կա: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չեն օգտվում գետնանցումներից,  չէ՞  որ  դրանք ստեղծվել են հենց անվտանգություն ապահովելու նպատակով:Խոստովանեմ, որ ես նույնպես խուսափում եմ օգտվել գետնանցումներից` դրանք համարելով ոչ պակաս վտանգավոր, քան փողոց հատելը ոչ թույլատրելի հատվածներում:Երևանում գետնանցումների ապահով ...

Ինչպես հայտնի է, շատ ուսանողներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, ամեն առավոտ ուսանողական մեծ ու հարմարավետ ավտոբուսներով գալիս են դասի: Ես էլ ապրում եմ Հրազդանում  և ամեն օր, առավոտյան ժամը 7:10 կանգառում սպասում եմ ուսանողական ավտոբուսի: Ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ: Դասերը սկսվում են ժամը 9-ին:  Ընդհանուր առմամբ ուսանողական ավտոբուսով դասի գալը շատ հետաքրքիր է. ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում, ամեն առավոտ միասին ասել-խոսելով գնում ենք դասի: Բայց…Ուսանողական ավտոբուսներում մի չգրված կանոն կա. ամեն ուսանող ունի իր հաստատուն տեղը, այսինքն` այն աթոռը, որի վրա բացի իրենից չի կարող նստել ոչ ոք: Հաստատուն է նաև երթևեկության տոմսի արժեքը` 350 դրամ:Բայց խնդիրը նրանում է, որ ուսանողական ավտոբուսից օգտվող ուսանողների թիվը չի ...

Մայիս 6

Մի քանի օր առաջ առիթ ունեցա ներկա գտնվել Երևանի հայտնի հյուրանոցներից մեկի գործընկերների համար կազմակերպված ամենամյա միջոցառմանը: Ինչպես նշված էր հրավիրատոմսում բանկետի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործնական նորություններին, քննարկել որոշ հարցեր, փորձի փոխանակում իրականացնել իրենց գործընկերների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում:Ես առաջին անգամ էի ներկա գտնվում այդպիսի միջոցառմանը և համարում էի, որ սա լավ առիթ է ստանալ ինձ հուզող շատ հարցերի պատասխաններ. ինչպե՞ս են դիմավորում հյուրերին, ինչպե՞ս է զարդարված լինելու դահլիճը,  ի՞նչ երաժշտություն է հնչելու, ինչպես են հագնված լինելու հրավիրվածները, ի՞նչ ուտեստներ են զարդարելու սեղանները…Ժամը 18:00-ին, ինչպես նշված էր հրավիրատոմսում, մտանք հյուրանոց, սակայն հյուրերից շատերը դեռ ...