Արխիվ - 2010

Ամսաթիվ

Նոյեմբեր 3

Բաքվի Հարադադ թաղամասում լրագրողներով ավտոմեքենան ենթարկվել է ավտովթարի:

Չորեքշաբթի առավոտյան պատահարի հետևանքով զոհվել է «Միլի յոլ» թերթի գլխավոր խմբագիր Շահնի Ագաբեյլին:

Այս մասին «Թրենդ»-ին հայտնել են Բաքվի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունում:

Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատվել է Կլինիկական բժշկական կենտրոնում:

Իսկ ադրբեջանական մեկ այլ` «Ենի չագ» (Նոր ժամանակ) թերթի գլխավոր խմբագիր Ագիլ Ալեսկերը (Ֆարաջաև) ավտովթարի հետևանքով վիրավորվել է:

Աղբյուր` http://ru.trend.az/news/incident/1772809.html

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ից մեկնարկեց «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» խորագրով չորսամյա դասընթացը: Ծրագրի նպատակն է համացանցի միջոցով նպաստել խուլերի և լսողության խնդիրներով անձանց ինտեգրմանը հասարակությանը: Դասընթնացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն լրագրողական և լուսանկարչական գիտելիքներ, ինչպես նաև առցանց միջոցներից օգտվելու հմտություններ:Ըստ ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանի, ծրագիրը միտված է խուլերի համար հավասար պայմանների ապահովմանը հասարակության լայն շրջաններում: «Մենք ցանկանում ենք ծրագրի մասնակիցների միջոցով ստեղծել հաղորդակցության նոր և կայուն կամուրջ խուլերի և ժեստերի լեզուն չհասկացող անձանց միջև: Իսկ այսօր` շնորհիվ նոր մեդիա ...

Հոկտեմբեր 25

Հայաստանի հյուսիսում կառուցված ճոպանուղին, բացումից ուղիղ մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 23-ին, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևի թևեր» անվամբ ճոպանուղին տանում է դեպի Տաթև վանական համալիր, որը կառուցվել  դեռ 9-րդ դարում` հադիսանալով հոգևոր ու կրթական կենտրոն: Այս ճոպանուղու բացման արարողությունը լուսաբանում էին նաև միջազգային շուրջ 20 լրատվամիջոցներ: Դրանց մեջ էին “Լը Ֆիգաղո» պարբերականը, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագիրը, Euronews-ը և այլն:«Տաթևի թևեր»-ի երկարությունը 1,4 կմ-ով երկար է ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում գտնվող աշխարհի մինչ այս ամենաերկար համարվող «Սանդիա Փիկ» ճոպանուղուց:Euronews հեռուստաընկերությունն առաջինն էր, որ հոկտեմբերի 19-ին իր «Բարձ տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացրեց ...

Հայկական առաջին օնլայն ռադիոն արդեն եթերում է: Այսուհետ նորաստեղծ NetFM.am ռադիո-կայքը 24 ժամ շարունակ մելոմաններին կմատուցի ռոք եւ փոփ-ռոք ոճերի երաժշտություն: Հայաստանում շատերն էին ցանկանում ստեղծել օնլայն ռեժիմով ռադիո հեռարձակում, բայց դա հաջողվեց 3 երիտասարդ տղաների:Հասակակիցներ Պետիկը, Վահանը և Մհերը ասում են, որ այս գաղափարն իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի, և խոստովանում են, որ ջանք չեն խնայել, որպեսզի հայկական ռադիոն խոսի նաև համացանցում:«Միտքը ծագեց ինձ մոտ»,- ասում է 18-ամյա  Պետիկ Ավետիսյանը, ով ապագա ծրագրավորող է: «Երբ ամեն երեկո ռադիո էի լսում, հասկացա, որ նմանատիպ ռադիոն կհետաքրքրի մեր այսօրվա երիտասարդությանը, հատկապես, որ մեզանից շատերն օրվա մեծ մասը համակարգչի առջև են»:Օնլայն ռադիոյի գաղափարի մասին նա կիսվեց իր ընկեր` ապագա ...

Հոկտեմբեր 21

Մոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները: Այս ընտրությունն առաջին հայացքից խոստումնալից է. տալիս է փառք, գումար վաստակելու հեշտ ճանապարհ և աստղային շրջապատ: Թվում է թե անելիքը քիչ է. պետք է ընդամենը ցուցադրել զգեստներ, որոնք ձեռք բերելու համար ուրիշները պատրաստ են գումարներ ծախսել:Արևմուտքում մոդելների միջին աշխատավարձը ժամում 250-ից 400 դոլար է: Կան նաև մեծ ճանաչում ունեցող մոդելներ, որոնք մեկ ժամվա համար կարող են ստանալ մի քանի հազար դոլար: Դե իսկ աստղային մոդելների ժամավճարները կարող են հասնել աստղաբաշխական թվերի: Օրինակ, մոդելներ Լինդա Եվանգելիստան և Ժիզել Բյուդխենը պոդիում մեկ ելքի համար ստանում են 20 000 դոլար հոնորար:Խոշոր հոնորարներից զատ մոդելային բիզնեսը շատ ուրիշ առավելություններ էլ ունի. ֆոտոսեսիաների արդյունքում մոդելի նկարը հայտնվում է ...

Հոկտեմբեր 15

ԱՄՆ դեսպանատան հրավերով օրերս Երևանում էր ամերիկյան Փոինթեր համալսարանի դասախոս, լրագրող Ռեջինա ՄքՔոմբսը։ Հայաստանում նա լրագրողների, բլոգերների և ուսանողների առջև հանդես եկավ նոր մեդիա միջոցների (new media) ու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ դասախոսությամբ:«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ զարգացումներ կան նոր մեդիա միջավայրում և ինչպես կարելի է օգտագործել դրանք: Նաև ուզում եմ իմանալ, թե Հայաստանում ինչպիսին է նոր մեդիաների կիրառությունը»,-ասում է ՄքՔոմբսը:ՄքՔոմբսը շուրջ 11 տարի եղել է StarTribune.com-ի մուլտիմեդիայի գլխավոր պրոդյուսերը: Մուլտիմեդիայի միջոցով ներկայացրած նրա պատմությունները արժանացել են «Տարվա նկար», «Լավագույնը ֆոտոժուռնալիստիկայում» և «Էմմի» միջազգային մրցանակների: Այժմ ՄքՔոմբսը Փոինթեր համալսարանի ապագա լրագրողներին ...

Մայիս 13

Իմ ուսանողական օրը սկսվում և ավարտվում է երթուղային տաքսում: Արդեն երկու տարի է, ինչ ես ամեն օր` առավոտյան, նստում եմ մեր շենքի կողքից իր երթը սկսող 13 համարի երթուղայինը, իսկ դասերից հետո տուն վերադառնում նույն երթուղայինով: Այս ընթացքում արդեն հասցրել եմ լավ ծանոթանալ 13-ի և՛ վարորդներին, և՛ մեքենաներին:Մեքենաների վերաբերյալ բավարար է ասել, որ բոլորը «ՌԱՖ» մակնիշի են: Իսկ վարորդներից կցանկանայի առանձնացնել հատկապես երկուսին, որոնցից մեկի անունը դրել եմ «Դժգոհիկ», իսկ մյուսինը` «Ռոմանտիկ»:Դժգոհիկը մոտ 40 տարեկան տղամարդ է` մռայլ դեմքով, «ռաբիս» և սրտաճմլիկ երաժշտական նախասիրություններով: Նա ունի մի վատ սովորություն. մշտապես քթի տակ չարագուշակ բաներ է փնթփնթում` «երկիրը` երկիր չէ» կամ «երկիրը ղեկավարում են անգրագետները»: Նրա կողքին նստող ուղևորներին թվում ...