Արխիվ - 2010

Ամսաթիվ

Նոյեմբեր 17

Ինչպես հայտնում է Spiegel-ը, Իրանի իշխանությունները Իսլամական հանրապետության դեմ լրտեսության հոդվածով մեղադրանք է ներկայացրել ձերբակալված երկու գերմանացի լրագրողների դեմ: Լրագրողները ձերբակալվել էին հոկտեմբերին այն բանից հետո, երբ փորձել էին հարցազրույց վերցնել իրանուհի Սաքինե Աշտիանիի որդուց: Այդ կինը ամուսնական դավաճանության համար դատապարտվել էր մահվան`քարկոծման միջոցով:Նոյեմբերի 15-ին լրագրողներին ցույց են տվել կենտրոնական հեռուստատեսությամբ, որտեղ նրանք հասարակայնորեն "ընդունել են իրենց սխալները":  AFP գործակալության խոսքերով` լրագրողների ձայնը չէր լսվում, իսկ թարգմանիչ-հաղորդավարը պնդում էր, որ լրագրողներն ամբողջ մեղքը բարդում են Գերմանիայում բնակվող Մինա Ահադիի վրա, ով Գերմանիայում հակաքարկոծման հանձնաժողովի քարտուղարն է:Իրանական ...

Նոյեմբեր 16

Անկարա. Նոյեմբեր 15 - Թուրքիայում քրեական գործ է հարուցվել լրագրողի և թողարկող խմբագրի հանդեպ:Ինչպես հայտնում է Armenia Today-ը, Ստամբուլի դատարանը քրեական գործ է հարուցել թուրքական "Թարաֆ" թերթի թղթակցուհի Նեշե Դյուզելի և թողարկող խմբագիր Ադնան Դեմիրի հանդեպ հակաահաբեկչության հոդվածով: Ստամբուլի գլխավոր դատախազի մեղադրական եզրակացության համաձայն` լրագրողների մեղադրանքը հնչում է "զինված ահաբեկչական կազմակերպության պրոպագանդա": Նրանց սպառնում է 7.5 տարվա ազատազրկում:Մեղադրանքի պատճառ է հանդիսացել Նեշե Դյուզելի հարցազրույցը, որը նա վերցրել է Բրյուսելում Քրդական հասարակությունների Միության առաջնորդներ Զուբեյր Այդարից և Ռեմզի Քարալից:Ըստ դատախազ Հական Քարաալիի մեղադրական եզրակացության` "Դյուզելի հոդվածը ընթերցողների աչքերւմ արդարացնում էր "անջատողական ...

Նոյեմբեր 15

Ռոյթերս համաշխարհային լրատվական գործակալությունը հրատարակել է նոր ուղեցույց սոցիալական ցանցերում աշխատող լրագրողների համար: Ուղեցույցի նպատակն է անընդհատ հիշեցնել լրագրողներին` չխառնել իրենց անձնական կյանքը մասնագիտական կյանքին և սովորեցնում է ուշադրություն, ճշգրտություն, անկախություն և վստահություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Նոյեմբեր 11

Թեև ադրբեջանի խորհդարանական ընտրություներին մասնակցում էին ընդդիդիր բոլոր խմբակցությունները և ընտրություններն անցան խաղաղ պայմաններում, սակայն ոչ մի բովանդակալից առաջադիմություն դեպի երկրի ժողովրդավարություն չնախանշվեց:Բաքու, 8 նոյեմբերի 2010թ./ Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում և քաղաքական գործընթացում բոլոր ընդդիմական կուսակցությունների մասնակցությամբ, սակայն այս ընտրությունները ընդհանուր առմամբ ցույց չտվեցին երկրի դեմոկրատացման գործընթացի զարգացումը, հայտնեցին իրենց կարծիքը միջազգային դիտորդները՝ այսօր հրապարակված հաղորդագրությունում:Դիտորդները նկատեցին, որ Կենտրոնական ընտրական հաձնաժողովը, ընդհանուր առմամբ, լավ էր տիրապետում ընտրական գործընթացը տեխնիկական տեսանկյունից: Բայց ԶԼՄ-ների և ...

«Ալմա» թերթը կվերաթողարկվի նոր անձնակազմով և նոր ֆորմատով, այս մասին «Մեդիա Ֆորում» կայքին է հայտնել հիմնադիր Իլկան Հասանովը: 2006 թվականից Ադրբեջանում լույս տեսնող «Ալմա» շաբաթաթերթը նոյեմբերի 6-ին կանգնեցրել է տպագրությունը: Դադարի պատճառ է հանդիսացել Մոհամեդ մարգարեի վերաբերյալ տպագրված հոդվածի նկատմամբ հասարակության դժգոհությունը: Սակայն Իլկան Հասանովն ասում է, որ տպագրության դադարեցումը պայմանավորված չէ դրսից որևէ ճնշմամբ. «Թերթի տպագրումը կանգնեցվել է իմ՝ որպես հիմնադրի որոշմամբ: Մենք որոշեցինք, որ պետք է ժամանակավորապես սառեցնել թերթի թողարկումը, այնուհետև վերականգնել «Ալմա»-ն նոր ֆորմատով և նոր անձնակազմով: Խմբագրության կազմավորման ժամկետները դեռ քննարկվում են»:

Աղբյուրը՝ MediaForum.az

Նոյեմբեր 3

Վիեննա, նոյեմբերի 1, 2010թ./ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ողջունել է YouTube կայքից արգելքը հանելու Թուրքիայի որոշումը` անվանելով այն թուրքական արդարադատության համակարգի կողմից ընդունված դրական և երկար սպասված որոշում:«Ուրախ եմ լսել, որ երեք տարի անց Թուրքիայում ժողովուրդը կրկին կարող է ազատ օգտվել YouTube կայքից», ասել է Միյատովիչը: «Արգելքը Թուրքիայում համացանցից օգտվողներին թույլ չէր տալիս համաշխարհային տեղեկատվական հասարակության մաս կազմել»:Հոկտեմբերի 30-ին Անկարայի դատարանը որոշում է ընդունել հանել արգելքը ինտերնետային վիդեո կայքից, որը դրվել էր դեռ 2007 թվականին: Արգելքից առաջ կայքը Թուրքիայում ամենահանրաճանաչ կայքերի շարքում էր:«Հուսով եմ` այս բեկումնային քայլը առաջինն էր Թուրքիայում ...

Թեհրանի դատարանը մեղադրել է իրանցի լրագրող Ժիլա Բանի Յագուբին հակապետական գործունեության համար և դատապարտել 1 տարի ազատազրկման, հայտնում է «Մեդիա Ֆորում» կայքը:Դատարանը նաև արգելել է Ժիլա Բանի Յագուբին զբաղվել լրագրությամբ 30 տարի ժամկետով:Ժիլա Բանի Յագուբն ու իր ամուսինը` Բահման Ահմադի Համուին ձերբակալվել են 2009 թվականի հունիսին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված մասսայական ցույցերի համար: 2 ամիս բանտում անցկացնելուց հետո լրագրողին ժամանակավորապես ազատ են արձակել, սակայն ամուսինը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:Լրագրողի դատապաշտպան Ֆարիդա Հեյրեդը զարմացած է դատարանի այս որոշումից. «Մի՞թե նրանք, ովքեր զրկել են Ժիլային լրագրությամբ զբաղվելու իրավունքից 30 տարով, չեն մտածում` ինչպես նա պետք է ապրի»:Աղբյուր` ...