Արխիվ - 2010

Ամսաթիվ

Նոյեմբեր 23

Կիզակետում են լրատվության նոր մեդիա միջոցները.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը նոյեմբերի 26-28-ն Աղվերանում կկազմակերպի «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբար լրագրրության դասախոսների համար։Մասնակիցների շարքում են Հայաստանի շուրջ 8 պետական և ոչ պետական բուհերի լրագրության ֆակուլտետների 15 դասախոս։ Սեմինարը կվարեն Լիտվայից և Վրաստանից հրավիրված՝ հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների փորձագետներ Ջուգաս Պարսոնիսը և Անա Կեշելաշվիլին։Դասընթացի նպատակն է լրագրություն դասավանդողներին ներկայացնել այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները:Դասընթացի մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով ...

Նոյեմբեր 22

Ալկոհոլային խմիչքների գովազդը քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում հեռուստատեսության միջոցով, կթույլատրվի միայն ժամը 20:00-ից հետո: Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ին Տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նոյեմբերի 24-25-ին կազմակերպում է լրագրողների այց Փոթի, որտեղ կառուցվում է նոր բնակավայր անօթևան մարդկանց համար: Նախագծի շրջանակներում 12.000 մարդ, ովքեր կորցրել են իրենց տները 1991-1992 թվականների հակամարտությունների ժամանակ և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, կապահովվեն նոր տներով: Վերաբնակեցման գործընթացը կսկվի 2011 թվականի գարնանը:

Լրագրողները կհանդիպեն Փոթիի քաղաքապետ Վախթանգ Լեմոնժավայի, անօթևանների հարցերով զբաղվող ծառայությունների, Աբխազիայի կառավարության և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Որպես արդյունք` տարածքայինզ ԶԼՄ-ների համար կպատրաստվեն մի շարք նյութեր:

Ինչպես հայտնել է Քաղաքացիական զարգացման ինստիտուտի հանձնաժողովի նախագահ Իա Անթաձեն նոյեմբերի 19-ին Ֆրոնթլայն Ջորջիա ակումբում, լրագրողների և լրագրության բաժինների ուսանողների համար հրատարակվելու է նոր ձեռնարկ:

Գիրքը, որը կոչվում է "Լրագրողական էթիկայի կանոնադրություն (Հոդվածների վերլուծություն)", իրենից ներկայացնում է վրացական մամուկում տպագրված 20 հոդված, որոնք մանրամասնորեն վերլուծված են համաձայն լրագրողական էթիկայի կանոնների:

Գիրքը հիմա հավաքագրման փուլում է: Ընդհանուր հաշվով կհրատարակվի 300 օրինակ և անվճար կբաժանվի տարբեր համալսարաններին: Համացանցային տարբերակը հասանելի կլինի www.cdi.org.ge կայքում:

Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից` Վրաստանի մեդիաօժանդակման ծրագրի շրջանակներում:

Աղբյուր. Media.ge

Նոյեմբեր 19

Այսօր Բաքվի Վերաքննիչ դատարանը պայմանական հիմունքներով 10 ամիս շուտ ազատ է արձակել Ադնան Հաջիզադեին: Նա ձերբակալվել էր 2009-ի հուլիսին իր բլոգեր ընկերոջ` Էմին Միլլիի հետ միասին և մեղադրվել խուլիգանության մեջ, երբ նրանք փորձել են դիմել ոստիկանությանը որպես հարձակման տուժածներ: Հետագայում նրանք դատապարտվեցին 24 և 30 ամիս ազատազրկման համապատասխանաբար: Շատերը կարծում են, որ Հաջիզադեն և Միլլին ձերբակալվել են հասարակական ակտիվիզմի և վիդեո բլոգինգի համար: Ձերբակալումից անմիջապես առաջ Հաջիզադեն հանդես էր եկել ծաղրական օն-լայն տեսահոլովակով, որտեղ քննադատում էր ադրբեջանական իշխանությունների  ծախսած մեծ գումարները` Գերմանիայից երկու ավանակ գնելու համար:

Աղբյուր. http://azerireport.com

Ֆոտո. azerireport.com

Նոյեմբեր 18

Գուրջաանի հեռուստաընկերությունն սկսել է  Գուրջաանիի քաղաքապետարանի Սակրեբուլոյի նիստերի վերահեռարձակումը: "Թույլերի ուժը" ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի Բաց հասարակություն հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում հեռարձակվում է  "Թույլերի ուժը" վերլուծական թոք-շոուն:

Սակրեբուլոյի նիստն առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց նոյեմբերի 3-ին: Մեկ տարվա ընթացքում Սակրեբուլոյի բոլոր բաց նիստերը կցուցադրվեն ուղիղ եթերում: Նիստի ժամանակ ընդունված որոշումները կքննարկվեն "Թույլերի ուժը" թոք-շոուի շրջանակներում հրավիրված հյուրի հետ:

Աղբյուր. http://www.media.ge/en/node/39415

Նոյեմբեր 17

"Լրագրողներ առանց սահմանների" պաշտոնական կայքում նշվում է, որ նոյեմբերի 12-ին բլոգգեր Մեհդի Խազալիին ազատ են արձակել 200 միլիոն թոմանի դիմաց (150 եվրո): Հիշեցնենք, որ Մեհդի Խազալիին Իրանական Սահմանադրության Պաշտպանների Խորհդրի վերջին 30 տարիների ամենաազդեցիկ անդամ Այաթոլլահ Աբոլղասեմ Խազալիի որդին  է և ձերբակալվել էր սույն թվականի հոկտեմբերի 13-ին:

Նրան մեղադրում են "ազգային անվտանգության դեմ գործունեության" և "հասարակական անկարգություններ հրահրող սուտ տեղեկատվության հրատարակման" մեջ: Նա վերջին տարիներին քննադատորեն էր արտահայտվում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հասցեին իր Baran (http://www.drkhazali.com/) կայքում: