Արխիվ - 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 2

Հարգելի Դունյա ՄիյատովիչՆախ նշեմ, որ մենք խիստ կարեւորում ենք Ձեր ղեկավարած կառույցի դերն ու նշանակությունը խոսքի ազատության ամրապնդման գործում:Առիթ ենք ունեցել, ելնելով սեփական փորձից, համոզվել, որ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը բարեխղճորեն է կատարում իր գործառույթները, երբ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ նախորդ իշխանությունների կողմից իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ, սթափության կոչով առաջիններից հանդես եկավ դեսպան Միկլոշ Հարաշտին: Իսկ արդեն վերջերս, երբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էր ունենում ԶԼՄ-ների ազատության հարցերով Հարավկովկասյան 7-րդ կոնֆերանսը, ես առիթ ունեցա ունկնդրել հարավկովկասյան երկրների նախագահներին ուղղված Ձեր կոչը, որը լավագույնս արտահայտում էր ԶԼՄ-ների ազատության ...

Դեկտեմբեր 1

"Հայկական ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու պահանջին են միացել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մտավորականության 53 մասնակից, որոնց թվում են գիտնականներ և գիտաշխատողներ, ուսուցիչներ և տնտեսագետներ, ինչպես նաև այլ բնագավառների մասնագետներ: Հայկական ծագում ունեցող և ոչ հայազգի տասնյակ մարդիկ դիմել են Հայաստանի իշխանություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. "Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման ...

Նախարարների տեղակալների խորհուրդը քննարկելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևի գործը, որը գտնվում է բանտում` անկախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապրիլի 22-ի որոշման, ըստ որի Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր անմիջապես ազատ արձակել նրան:"Հետաքննող լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևի ազատազրկումը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության անտարբերությունը այն պարտականությունների նկատմամբ, որոնք նա ստանձնել է` ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Եվրոպայի միության անդամ երկրներն այլևս չեն կարող աչք փակել  Ադրբեջանում արտահայտման ազատության տագնապալի իրավիճակի վրա", ասել է Ռեբեկա Վինսենտը` Եվրոպական ծրագրեի համակարգողը, ARTICLE 19:"Հաշվի առնելով լրագրող Ֆատուլլաևին ազատ արձակելու դատարանի որոշումը` նախարարների ...

Նոյեմբեր 30

Տարիներ առաջ լրագրողի մասնագիտությունը, ինֆորմացիայի տարածումը և հասարակության տեղեկացվածության բարձրացումը լրագրողի հիմնական առաքելությունն էր դեռևս… Բայց արագ փոփոխվող համացանցին զուգահեռ փոխվեցին լրագրության նկատմամբ պահանջները:Համացանցի նախնական` Web 1.0 տարբերակը, որը երաշխավորում էր ինֆորմացիայի հասանելիության դեմոկրատիա, արագորեն վերաճեց Web 2.0-ի, որն արդեն ապահովում է ինֆորմացիայի կերտմանն ու տարածմանը մասնակցելու դեմոկրատիա:Մարդիկ, ովքեր նախկինում ինֆորմացիա ստացողի դերում էին` խողովակի միայն մի ծայրում, այժմ նույն շրջանակում են, ինչ ինֆորմացիա սփռողները: Համացանցային հայտնի “Տեղեկատվության տարածումը լրատվամիջոցների մենաշնորհը չէ” կարգախոսը ավելի քան իրական է, որովհետև մարդիկ առանց լրագրողական կրթության կամ պատրաստվածության, մի ...

Նոյեմբեր 25

Իրանի գլխավոր դատախազ Հուլամհուսեյն Մոխսունի Էժեին հայտնել է մոտ 60 "արգելված" կայքերի հիմնադիրների ձերբակալման մասին Մեշխեդ, Ֆարս և Թեբրիզ քաղաքներում:

Ինչպես հայտնում է "Մեդիա Ֆորում" կայքը, Մոխսունի Էժեին հայտնել է, որ իրանական դատական համակարգը հետագայում ևս խիստ պատժամիջոցներ կկիրառի "չթույլատրված" կայքեր ստեղծող և դրանց հետ համագործակցող անձանց նկատմամբ. "Ձերբակալվածների գործերը հիմա քննվում են: Նրանցից ոմանք գտնվում են բանտում, ոմանք էլ գրավի դիմաց ազատ են արձակվել մինչև դատական գործընթացի սկիզբը: Կարծում եմ, նրանց դատական նիստերը կկայանան մոտ օրերս":

Մոխսունի Էժեին ոչինչ չի մանրամսնել ձերբակլվածների ինքնության և ձերբակալման ժամկետի վերաբերյալ:

Նոյեմբեր 23

Նոյեմբերի 23-ին ժամը 20:00-ին վրացական ռուսալեզու «PIK» (Առաջին Կովկասյան Հեռուստաալիք) հեռուստաալիքը փորձնական եթեր կմտնի Hot Bird արբանյակային ալիքով, իսկ համացանցային տարբերակը հասանելի կլինի www.pik.tv կայքում:

Հասարակությանը կներկայացվեն երկու թողարկում, հարցազրույցներ, ապագա ծրագրերից հատվածներ և անոնսներ:

Հեռուստաալիքի լիարժեք հեռարձակումը նախատեսված է հունվարի սկզբին: Հեռարձակման կապակցությամբ ընկերության ղեկավարությունը նախատեսում է հրավիրել մամուլի ասուլիս:

Նոյեմբերի 26-ին ժամը 19:00 Բաթումիում տեղի կունենա Press Café քննարկումների ակումբի բացումը:

Սրճարանը կընդունի քննարկումներ և բանավեճեր տարբեր թեմաներով. կդառնա մի վայր, որտեղ բոլորը կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով: Ցանկացած ժամանակ, հանգստի հետ մեկտեղ, այստեղ կարելի է ստանալ և փոխանակել տեղեկատվություն մի բաժակ սուրճի ուղեկցությամբ:

Քննարկումների ակումբը կաշխատի մի քանի ուղղություններով` ցուցահանդեսներ, նոր գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, կինոդիտում և քննարկում, բաց դասախոսություններ: Խոհանոցը բաց կլինի առավոտից մինչ ուշ երեկո: Մուտքն անվճար է: