Արխիվ - 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 9

Իրանական իշխանությունները փակել են Ռուպերտ Մերդոկի News Corp.-ին մասամբ պատկանող Farsi1 արբանյակային հեռուստաալիքի ներկայացուցչությունը և ձերբակալել հինգ աշխատակիցների:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հինգ աշխատակիցները ձերբակալվել են «հակահեղափոխական գործունեության» մեղադրանքով:

Ժամանցային արբանյակային Farsi1 հեռուստաալիքը ցուցադրում էր պարսկերեն թարգմանված հեռուստանովելներ և սերիալներ:

Աղբյուր:  http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2010/12/101207_rn_iran_tv_newscorp.shtml

Դեկտեմբեր 7

Նոր մեդիաների փորձագետ Ջուգաս Պարսոնիսը, ով «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավերով Հայաստանում էր հայ դասախոսներին և ուսանողներին ծանոթացնելու այլընտրանքային մեդիա միջոցներին, դրանց ազդեցությանն ու մասնագիտորեն կիրառելու հնարավորություններին, մեկնելուց առաջ հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության «Ինտերակիվ» հաղորդման լրագրողին: Ստորև նեկայացված է այդ հարցազրույցն ամբողջությամբ:Ջուգաս ՊարսոնիսՋուգաս Պարսոնիսը բլոգոսֆերայում հայտնի է «նեկի» այսինքն` «ոմն» ծածկանունով: Նրա բլոգն էլ կոչվում է «նեզնայու»` այսինքն չգիտեմ: Ամեն օր մոտ 10 հազար ընթերցողի հետաքրքրում է այս ինչ-որ մեկի` չգիտեմ ինչը: Պարսոնիսը նախկին լրագրող է, և ժուռանալիստիկան 5-6 տարի առաջ փոխել է բլոգինգով:Ջուգաս Պարսոնիս Այն, ինչ հրապարակում ենք թերթում կամ եթերում, մեծ ...

Հայաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիներ կողմ են արտահայտվել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին` այս կապակցությամբ նվիրաբերելով շուրջ 3,5 միլիոն դրամ (մոտ 9700 դոլար):Գումարը կուտակվել է 2 ամսվա ընթացքում «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամի հաշվեհամարին:«Սա շատ սիմվոլիկ գումար է, իհարկե, բայց մենք ուրախ ենք, որ 20 հազար քաղաքացի իրենց մասնակցությունն է ունեցել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:«Այդ 20 հազար մարդը այլընտրանքային հեռուստատեսության պոտենցիալ պատվիրատուներ են, բաժանորդներ կամ, կարելի է ասել, փայատերեր»,-նշեց «Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդամ, Գյումրիի ժուռնալիստների ...

Դեկտեմբեր 6

Դեկտեմբերի 3-ին` կապված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ, Թբիլիսիի մարդու իրավունքների պաշտպանության մի շարք կազմակերպություններ հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանության շաբաթ Թբիլիսիում:

Մարդու իրավունքների պաշտպանության շաբաթը մեկնարկել է «Սահմանադրության 42-րդ հոդված» կազմակերպության միջոցառմամբ. Վրաստանի Սահամանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կին իրավաբանները և մասնակիցները քննարկեցին  քննվող գործերը և այդ գործընթացների առանձնահատկությունները:

Մարդու իրավունքների շաբաթվա գլխավոր նպատակն է հասարակայնացնել մարդու իրավունքների միջազգային օրը և իրազեկել ուսանողներին մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին:

Աղբյուր: http://www.media.ge/en/node/39541

Դեկտեմբեր 5

«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին` http://parajanovmuseum.am, որը ստեղծվել է ZOOM GRAPHICS ընկերության կողմից: Այս նախագիծն ամենաշատ ձայներն է հավաքել բոլոր անվանակարգերում, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:«Դիզայն և յուզաբիլիթի» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS ընկերության աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am: «Տարվա առաջընթաց» անվանվել է http://www.rate.am կայքը, որի ստեղծման գաղափարը պատկանում է SFL ընկերությանը: «Լավագույն նորարարություն» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել ՀՀ կառավարության կայքին` http://e-gov.am: Ժյուրիի կարծիքով, օրիգինալությամբ աչքի է ընկել ArmComedy (armcomedy.com) բլոգը:[[wysiwyg_imageupload:6:]]Միջազգային ժյուրին հաղթողներին ...

Դեկտեմբեր 3

Նոյեմների 16-ին, երբ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների խմբագիրներ և լրագրողներ կազմակերպեցին բողոքի ակցիա և հանդես եկան «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, ոմանց թվում էր, որ այս ակցիան նույնը օրը կմոռացվի: Մինչդեռ սա միայն սկիզբն էր տասնյակ ակցիաների, որոնք իրար հետևելով կազմակերպվում էին ի պաշտպանություն Նիկոլի:Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նույն պահանջով ստորագրահավաք սկսեցին եւ Երևանում բողոքի ակցիաներ անցկացրին տասնյակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ:Լրագրողին ազատ արձակելու մասին պահանջներն ակտիվացան, երբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից արված նրա հայտարարությունից հետո, ըստ որի նոյեմբերի 11-ին բանտում իրեն, ...

Դեկտեմբեր 2

«Եթե իշխանությունները ցանկանում են պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ համապետական ընտրություններից առաջ դրական քայլեր կատարել` դուր գալու համար հասարակությանը եւ միջազգային կազմակերպություններին, ապա պետք է կատարեն Եվրոպական դատարանի որոշումը եւ եթեր վերադարձնեն «Ա1+»-ին»:«Ա1+»-ի հետ զրույցում հայտնելով այս համոզմունքը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ եւ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելիքյանը նաեւ ավելացրեց, որ իշխանությունները դրանից միայն կշահեն. «Եթե ցանկանում ենք դառնալ դեմոկրատական երկիր եւ ունենալ բազմակարծիք հեռուստաոլորտ, ապա իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն ոլորտի ազատականացման համար»:Նշենք, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի` ստեղծվել է ...