Արխիվ - 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 17

Միգրանտների միջազգային օրվա նախաշեմին` դեկտեմբերի 17-ին, Երևանում Եվրամիության պատվիրակության շենքում 10 լրագրողներ մրցանակ ստացան միգրացիոն թեմայով լավագույն լուսաբանման համար։«Հայաստանում միգրացիայի թեման դասվում է հանրությանը ամենաշատ հետաքրքրող թեմաների շարքին: Հայաստանում չկա մի ընտանիք, որ ուղղակիորեն ներքաշված չլինի այս պրոցեսների մեջ»,– ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ով ևս հրավիրվել էր մրցանակաբաշխությանը։Հայաստանում միգրացիայի խնդիրը առավելապես ակնառու է մարզերում։ Եվ պատահական չէ, որ մրցույթին ներկայացված 25 հայտերից 12–ը մարզային լրատվամիջոցների լրագրողների կողմից էին։ Նրանցից 5–ը մրցանակակիր դարձան։Լավագույն հեռուստառեպորտաժի համար 2–րդ տեղում էին Ալավերդու «Անկյուն ...

Դեկտեմբեր 16

Դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում ոչ կառավարական «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» կազմակերպությունը կներկայացնի իր նոր կայքը, որն ստեղծվել է «Հասարակական տեղեկատվության բազա» ծրագրի շրջանակներում (www.opendata.ge)` ֆինանսավորված «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի կողմից:

Կայքը ներկայացնում է աշխատավարձի ֆոնդեր, հավելավճարներ, բյուջեներ, ծախսեր և այլ հասարակական հետաքրքրություն ներկայացնող տվյալներ տարբեր նախարարություններից: Շնորհանդեսի ժամանակ կհայտարարվեն ամենաթափանցիկ և ամենաքիչ թափանցիկ նախարարությունները և նրանց կշնորհվի համապատասխան հավաստագիր:

Շնորհանդեսին ներկա են գտնվելու նախարարներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Աղբյուր: Media.Ge

Այսօր հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում «Ա1+»-ը պարտություն կրեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Սա «Ա1+»-ի արդեն 13-րդ պարտությունն է 2002թ ապրիլի 2-ից:Նույն մրցույթին մասնակցած` 18 հաճախականությունների համար «պայքարող» 20 հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունների շարքում պարտված մյուս հեռուստաընկերությունը «ԱԼՄ»-ն է, որը 8 միավորով զիջում է մրցակից «Երևան» հեռուստաընկերությանը:Մինչև արդյուքների հրապարակումը հնչում էին կարծիքներ, որ մրցույթն ի սկզբանե պայմանական բնույթ է կրելու, քանի որ բացի երկու հաճախականություններից, մյուս 16-ից յուրաքանչյուրի համար դիմել էր մեկական հեռուստաընկերություն:Շատերի համար այս կարծիքը համոզմունք դարձավ, երբ հայտնի դարձան «Ա1+»-ին տրված ՀՌԱՀ-ի ...

Դեկտեմբերի 14-ին ավարտվեց պատերազմի լուսաբանմանը նվիրված 3-օրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր «Վրացական մեդիա աջակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:Լրագրողները ծանոթացան պատերազմների, քաղաքացիական անհանգստությունների և պատահարների լուսաբանման առանձնահատկություններին: Նրանք նաև քննարկեցին անվտանգության կանոնները, որոնց լրագրողները պետք է հետևեն հակամարտությունների շրջաններում աշխատելիս:Սեմինարին հրավիրված փորձագետ Նիկոլաս Նյուջենտը որպես լրագրող աշխատում է ավելի քան 30 տարի:  BBC-ի համար նա  աշխատել է տարբեր «թեժ կետերից»: Սեմինարը վարելու համար հրավիրված էր նաև լրագրող Նինի Ժիժիլաշվիլին: Բացի տեսական նյութերից, լրագրողները կատարեցին նաև որոշ գործնական աշխատանքներ, ինչպես նաև դիտեցին ...

Դեկտեմբեր 15

«Freedom House»-ի կողմից երեքշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրությունում կազմակերպության գլխավոր տնօրեն Դեյվիդ Քրեմերը հայտնել է, որ «լիցենզավորվելու խնդրանքով «Ա1+» հեռուստաընկերության տասներեքերորդ դիմումի մերժումը կդիտվի որպես ամբողջ աշխարհում ազատ լրատվամիջոցների իրավունքների համար պայքարողների դեմքին մի ապտակ»:«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը փոխանցված նամակում Դեյվիդ Քրեմերը ընդգծում է, որ Հայաստանի ժողովրդի կողմից «Ա1+»-ին ցուցադրված աջակցությունը հստակ ազդանշան է մամուլի ազատությանը աջակցություն ցուցաբերելու գործընթացին:«Վերաթողարկելով լիցենզիան` Հայաստանի իշխանություններն արձագանքելու են բազմակարծությանը սատարող և անկախ լրատվամիջոցներ զարգացնելուն ուղղված իրենց իսկ կոչին», ասված է նամակում:«Freedom House»-ը հիշեցնում է, որ ...

Լոռին, որի գրեթե բոլոր քաղաքներում հեռուստաընկերություններ են գործում, թվային հեռարձակման արտոնագրի համար հայտարարված մրցույթում ակտիվություն չցուցաբերեց :Մարզի 6 հեռուստաընկերություններից միայն մեկը հայտ ներկայացրեց մարզային հեռուստատեսության արտոնագիր ստանալու համար:Վանաձորի երեք, ինչպես նաև Սպիտակի, Ալավերդու և Տաշիրի տեղական հեռուստաընկերությունները չմասնակցեցին մրցույթին: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը գիտեն, թե ում է այս անգամ ժպտալու «ֆորտունան»: Այսպես է կոչվում Ստեփանավանի հեռուստաընկերությունը, որը միակ հայտատուն է Լոռուց:Եթե, իհարկե, մրցակից չունենալով, «Ֆորտունան» մրցույթում հաղթող ճանաչվի, այս ընկերությունը հավակնում է ստանալ թվային հեռարձակման Լոռու մարզային հեռուստաընկերության կարգավիճակ:Սա նշանակում է, որ մինչ այժմ ...

Դեկտեմբեր 14

Իրանում հայտնի լրագրող Մաշալլահ Շամսալվաեզիին ազատազրկել են 16 ամսով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին վիրավորելու և «իսլամական ռեժիմը վարկաբեկելու» համար:

Լրագրողի խոսքերով «մեկ տարին նա ստացել է նրա համար, որ չափազանց շատ հարցազրույցներ է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին: Եվս չորս ամիս ավելացրել են այն բանի համար, որ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, թե Ահմադինեջադը ինքն իր մասին շատ մեծ կարծիք ունի»:

20 օրվա ընթացքում լրագրողը կարող է բողոքարկել դատարանի որոշումը, հայտնում է «Associated Press»-ը:

Մաշալլահ Շամսալվաեզին Իրանի Լրագրողների միության նախագահն է:

Աղբյուր: ru.trend.az