Արխիվ - 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 20

Դեկտեմբերի 17-ին Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ն անվանել է «Երկխոսություն Դավիթ Պայչաձեի հետ» ("Dialogue with David Paitchadze") հաղորդումը «ծրագիր, որի նպատակները հակապետական են»: Հաղորդումը հեռարձակվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ դեկտեմբերի 16-ին:Դավիթ Պայչաձեի ծրագիրը նվիրված էր սոցիալական կայքերում տպագրված մի նամակի, համաձայն որի Վրաց եկեղեցական խորհուրդը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակա որոշել է մասնատել մի քանի թեմերը և նշանակել նոր եպիսկոպոսներ: Ինչպես նշում են նամակի հեղինակները, այս քայլը կապված է Պատրիարքի եղբորորդի` Բաթումիի արքեպիսկոպոս Դիմիտրի Շիոլաշվիլու հետ, որը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Սրբազան խորհրդում և ապագայում զբաղեցնել Կաթողիկոս-պատրիարքի գահը: Աստվածաբան Բեկա Մինդիաշվիլին և փիլիսոփա Գիգա Զեդանիան ...

Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցավ Լարրի Քինգի վերջին շոուն: Հրաժեշտի հաղորդումը լի էր տարատեսակ անակնկալներով հանրահայտ հաղորդավարի համար: «Larry King Live»-ին հինգշաբթի հյուրընկալվել էին բազմաթիվ հայտնի մարդիկ, ովքեր արդեն եղել էին այստեղ հյուր և ովքեր ցանկանում էին ներկա լինել Լարրի Քինգի վերջին հաղորդմանը: Նրանց թվում էր նաև նախկին ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնը, որն արդեն 29-րդ անգամ էր հրավիրվում Լարրի Քինգի հաղորդմանը:

Աղբյուր: http://www.worldnewsheardnow.com/larry-king%E2%80%99s-last-show/5105/

Դեկտեմբերի 15-ին «Մտածենք միմյանց մասին» մեդիա մրցույթի հաղթողները (լրագրողներ, որոնք գրում են սոցիալական թեմաներով) պարգևատրվել են: Լրագրողներն ստացել են մրցանակներ և վկայագրեր լավագույն հոդվածների, հեռուստատեսային և ռադիոնյութերի, ինչպես նաև լուսանկարների համար:

«Մտածենք միմյանց մասին» մրցույթը 2006 թվականից կազմակերպվում է Քաղաքացիական հասարակական ինստիտուտի կողմից:

Մրցույթի նպատակն է բարելավել և խորացնել սոցիալական թեմաներով նյութերը:

Աղբյուր: Media.Ge

Դեկտեմբեր 18

Չճանաչված Մերձդնեստրյան հանրապետությունում լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատներն այդպես էլ չեն հասկանում, թե ո՞րն էր Էռնեստի մեղքը, և ի վերջո ո՞ւմ քաղաքական պատվերն էր սա:30-ամյա Էռնեստ Վարդանյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Աղեկյանը, ով բնակվոմ է Գյումրիում, JNews-ին տեղեկացրեց, որ երկու ամիս տևած դատական պրոցեսը եղել է ամբողջովին փակ, հարազատների ու հանրության աչքերից ու ականջներից հեռու, հայտնի չէ անգամ դատարանի կազմը:«Մենք տեղյակ չենք` ինչ մեղադրանք է առաջադրվել, ինչն է դրդապատճառը, ում ձեռքի գործն է սա, ինչի է ընտրվել հենց Էռնեստը: Երեկ մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել դատական նիստ, որի մասին չի իմացել անգամ մայրը, տեղեկացել է միայն երեկոյան, իրեն ...

Դեկտեմբեր 17

RIA «New Region»-ի վերլուծաբան Էռնեստ Վարդանյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման առանց գույքի առգրավման:Ինչպես հայտնում է Մերձդնեստրի հանրապետության Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայությունը` դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 16-ին Գերագույն դատարանի կողմից: Լրագրողը մեղադրվում է Մոլդովայի հանրապետության օգտին լրտեսական գործունեության մեջ:Ծնունդով գյումրեցի Վարդանյանը, լինելով Մոլդովայի քաղաքացի, ձերբակալվել է Մերձդնեստրյան հանրապետության անվտանգության ծառայության կողմից ապրիլի 7-ի երեկոյան` «դավաճանություն» մեղադրանքով:Ապրիլի 21-ին Մոլդովայում Եվրամիության առաքելության ղեկավարները հայտարարարություն տարածեցին իրենց անհագստության մասին`  Մերձդնեստրյան կառավարության կողմից Էռնեստ Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ:Հոդվածն ...

Չորեքշաբթի օրը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը «Time» ամսագրի կողմից ստացել է 2010 թվականի «Տարվա մարդ» մրցանակը: «Time»-ը «Տարվա մարդ» է համարում այն անձին, ով բացասական կամ դրական իմաստով իր գործունեությամբ ազդել է տարվա իրադարձությունների վրա: «Այս տարի նրանք անցան 500 միլիոն բաժանորդի սահմանագիծը: Facebook-ը փոփոխության է ենթարկում մեր կյանքը: Մոլորակի յուրաքանչյուր 10-րդ անձը գրանցված է ցանցում`չհաշված Չինաստանը: Այստեղ ամեն 5-րդն է օգտվում Facebook-ից», - հանդիսավոր արարողության ժամանակ ասել է «Time»-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Շտենգելը:«Time»-ի տվյալներով Ցուկերբերգը դեռ 19 տարեկան էր, երբ, սովորելով Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսում, 2004 թվականին բացեց ինտերնետային կայք` այն անվանելով Thefacebook.com: Այսօր նա աշխարհի ամենաերիտասարդ ...

Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության ՀԿ-ում Հայաստանի 13 հեռուստաընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված մի նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած այն որոշումը, որով պահանջվում է տարածքային սփռում ունեցող հեռուստաընկերություններից` պետական տուրքը վճարել ոչ թե 50 հազար դրամ, ինչպես 2003 թ.-ից մինչ հիմա էր, այլ` մեկ միլիոն դրամ:Նամակի պատճեն այլ հասցեատերեր էլ ունի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, ՄԻՊ Արմեն Հարությունյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան: Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ...