Արխիվ - 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 24

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ, այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հանձնվեցին մի շարք լրագրողների:«Կեղանք» մրցանակը ստացավ «Ազատամտություն» եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանը ` ստեղծագործական միությունների գործունեությունը ոչ անաչառ լուսաբանելու համար:Իսկ «Գեղանք» մրցանակը, որը տրվում է անաչառ լուսաբանման համար, ստացավ «Հ1» հեռուստաընկերության լրագրող Ջուլիետա Կաժոյանը եւ «de facto իրատես» թերթի թղթակից Ժասմեն Վիլյանը:Հայաստանի գրողների միության կողմից առանձին «Մեծ կեղանք» մրցանակ տրվեց գրող Աբգար Ափինյանին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, ստեղծագործական միությունների մասին «Լրատվամիջոցներով հետեւողականորեն ապատեղակատվություն տարածելու ...

Դեկտեմբեր 23

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գլխավորած աշխատանքային խումբը Հայաստանում հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթ է մշակել, որով, մասնավորապես, առաջարկվում է ազատականացնել հեռարձակման ոլորտն ու լիցենզավորման գործընթացն իրականացնել պարզ ընթացակարգով:Այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբն իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, կատարել իրավիճակի վերլուծությունը եւ ներկայացրել առաջարկություններ:31 էջանոց առաջարկությունների փաթեթը վերաբերում է ոլորտը կարգավորող օրենսդրությանը, թվայնացման անցման տեխնիկական խնդիրներին եւ հեռարձակման թվայնացմանն անցնելու ...

Ռուսաստանի նախագահ Դ. ՄեդվեդևինՄերձդնեստրյան մոլդովական հանրապետության նախագահ Ի. ՍմիրնովինԱՄՆ-ի նախագահ Բ. ՕբամայինՖրանսիայի նախագահ Ն. ՍարկոզիինԳերմանիայի կանցլեր Ա. ՄերկելինՄեծ Բրիտանիայի վարչապետ Ջ. ԿամերոնինՈւկրաինայի նախագահ Վ. ՅանուկովիչինՄոլդովայի հանրապետությունում ԵԱՀԿ առաքելության ղեկավար դեսպան Ֆ. ՌեմլերինԷռնեստ Վարդանյանի մոր ուղերձըԵս` Թամարա Շաղոյանս (Шагоян Тамара), Էռնեստ Վարդանյանի մայրը, դիմում եմ (արդեն ո՞րերոդ անգամ) աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, 5+2 ֆորմատի մեջ մտնող երկրների ղեկավարներին, որն ստեղծված է լուծելու մերձդնեստրյան հարցը, համաշխարհային հասարակությանը, միջազգային կազմակերպություններին այն հույսով, որ ինձ կլսեն:Դիմում եմ բոլորին և յուրաքանչյուրին. ՕԳՆԵՑԵ'Ք:8 ամիս տևած մղձավանջը (2010 թվականի ապրիլի 7-ին ...

Դեկտեմբերի 24-ին Վրաստանի կապերի ազգային հանձնաժողովը պետք է որոշում կայացնի «Ռուստավի 2» և «Իմեդի» հեռուստաալիքներին Հեռարձակման մասին օրենքի խախտման համար պատժելու վերաբերյալ: Հետաքննական լրագրողական «Մոնիտոր» ստուդիան բողոք էր ներկայացրել այդ հեռուստաընկերությունների մասին դեռ նոյեմբերին:

«Մոնիտոր» ստուդիայի լրագրող Գիորգի Մգելադզեն 2009-2010 թվականների ընթացքում մոնիտորինգ է անցկացրել և պարզել, որ այդ հեռուստաալիքները կոպտորեն խախտում են Հեռարձակման մասին օրենքը: Նրա ֆիլմը կոչվում է «Գովազդ օրենքից դուրս»:

Հանձնաժողովը հետազոտել է «Մոնիտոր» ստուդիայի նյութերը և գտել, որ 7 նկարագրված փաստերից 6-ը իսկապես տեղի են ունեցել:

Աղբյուր: Media.Ge

Դեկտեմբեր 22

Ինչպես հայտնում է Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (CPJ), նվազագույնը 42 լրագրող է զոհվել 2010 թվականի ընթացքում: Առցանց լրագրողները մեծամասնություն են կազմում զոհերի թվում:

Եթե հաշվի չառնենք մահապարտների հարձակումները, Պակիստանը դարձել է 2010 թվականի աշխարհի ամենամահացու երկիրը լրագրողների համար:

Աղբյուր: CPJ

Դեկտեմբեր 21

Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների հայտարարված մրցույթին Շիրակի մարզից հայտ են ներկայացրել երկուսը` «Ցայգ» հեռուստաընկերությունը և «ԳԱԼԱ»-ն:Վերջինս եթերում է ընդամենը հինգ տարի, սակայն այս տարիների ընթացքում իր անկախ գործունեությամբ և դրա հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, արդեն հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետությունում և խոսքի ազատությունը ջատագովող միջազգային հարթակներում:Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ գործընկեր «Ցայգ» հեռուստաընկերությունը, իսկ այժմ նաև թիվ մեկ մրցակիցը, նորանկախ Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է և ունի 20 տարվա փորձ:«ԳԱԼԱ»-ի աշխատակազմը բաղկացած է 40 հոգուց, իսկ «Ցայգինը»` 32:Եթե մինչ այժմ այս ընկերություններից յուրաքանչյուրը ուներ ...

Դեկտեմբեր 20

ԼՀԱ-ի նախաձեռնությամբ «Նոր մեդիա սեմինար մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակներում Աղվերանում նոյեմբերի 26-28-ը կայացավ «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբարը, որին մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական 8 բուհերի լրագրության ֆակուլտետների դասախոսներ:Դասընթացը վարում էին Վիլնյուսի համալսարանի և Լրագրության իստիտուտի դասախոս Ջուգաս Պարսոնիսը և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի նոր մեդիա զարգացման առարկայի համակարգող, դասախոս Աննա Քեշելաշվիլին։Մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով ուսումնասիրեցին ու քննարկեցին թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու ...