
RIA «New Region»-ի վերլուծաբան Էռնեստ Վարդանյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման առանց գույքի առգրավման:Ինչպես հայտնում է Մերձդնեստրի հանրապետության Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայությունը` դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 16-ին Գերագույն դատարանի կողմից: Լրագրողը մեղադրվում է Մոլդովայի հանրապետության օգտին լրտեսական գործունեության մեջ:Ծնունդով գյումրեցի Վարդանյանը, լինելով Մոլդովայի քաղաքացի, ձերբակալվել է Մերձդնեստրյան հանրապետության անվտանգության ծառայության կողմից ապրիլի 7-ի երեկոյան` «դավաճանություն» մեղադրանքով:Ապրիլի 21-ին Մոլդովայում Եվրամիության առաքելության ղեկավարները հայտարարարություն տարածեցին իրենց անհագստության մասին` Մերձդնեստրյան կառավարության կողմից Էռնեստ Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ:Հոդվածն ...

Չորեքշաբթի օրը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը «Time» ամսագրի կողմից ստացել է 2010 թվականի «Տարվա մարդ» մրցանակը: «Time»-ը «Տարվա մարդ» է համարում այն անձին, ով բացասական կամ դրական իմաստով իր գործունեությամբ ազդել է տարվա իրադարձությունների վրա: «Այս տարի նրանք անցան 500 միլիոն բաժանորդի սահմանագիծը: Facebook-ը փոփոխության է ենթարկում մեր կյանքը: Մոլորակի յուրաքանչյուր 10-րդ անձը գրանցված է ցանցում`չհաշված Չինաստանը: Այստեղ ամեն 5-րդն է օգտվում Facebook-ից», - հանդիսավոր արարողության ժամանակ ասել է «Time»-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Շտենգելը:«Time»-ի տվյալներով Ցուկերբերգը դեռ 19 տարեկան էր, երբ, սովորելով Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսում, 2004 թվականին բացեց ինտերնետային կայք` այն անվանելով Thefacebook.com: Այսօր նա աշխարհի ամենաերիտասարդ ...

Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության ՀԿ-ում Հայաստանի 13 հեռուստաընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված մի նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած այն որոշումը, որով պահանջվում է տարածքային սփռում ունեցող հեռուստաընկերություններից` պետական տուրքը վճարել ոչ թե 50 հազար դրամ, ինչպես 2003 թ.-ից մինչ հիմա էր, այլ` մեկ միլիոն դրամ:Նամակի պատճեն այլ հասցեատերեր էլ ունի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, ՄԻՊ Արմեն Հարությունյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան: Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ...

Միգրանտների միջազգային օրվա նախաշեմին` դեկտեմբերի 17-ին, Երևանում Եվրամիության պատվիրակության շենքում 10 լրագրողներ մրցանակ ստացան միգրացիոն թեմայով լավագույն լուսաբանման համար։«Հայաստանում միգրացիայի թեման դասվում է հանրությանը ամենաշատ հետաքրքրող թեմաների շարքին: Հայաստանում չկա մի ընտանիք, որ ուղղակիորեն ներքաշված չլինի այս պրոցեսների մեջ»,– ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ով ևս հրավիրվել էր մրցանակաբաշխությանը։Հայաստանում միգրացիայի խնդիրը առավելապես ակնառու է մարզերում։ Եվ պատահական չէ, որ մրցույթին ներկայացված 25 հայտերից 12–ը մարզային լրատվամիջոցների լրագրողների կողմից էին։ Նրանցից 5–ը մրցանակակիր դարձան։Լավագույն հեռուստառեպորտաժի համար 2–րդ տեղում էին Ալավերդու «Անկյուն ...