Արխիվ - Դեկտեմբեր 2010

Ամսաթիվ

Դեկտեմբեր 29

Այս ամիս «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» դասընթացի բոլոր 12 խուլ և լսողության խնդիր ունեցող մասնակիցները մեծ ոգևորությամբ սովորեցին` ինչպես ստեղծել սեփական էլ. հասցե և էջ սոցիալական կայքերում: Գործնական աշխատանքների միջոցով նրանցից յուրաքանչյուրը ստեղծեց իր էլ.հասցեն Gmail-ում, անուհետև բացեց անձնական էջը Facebook-ում:Մասնակիցների նախաձեռնությամբ Facebook-ում ստեղծվեց նաև «Լռության ձայն» խորագրով բաց էջը, որը կներկայացնի Հայաստանում խուլերի համայնքին վերաբերող խնդիրներն ու իրադարձությունները, ինչպես նաև տարբեր միջոցներով հանրության ուշադրությունը կգրավի դեպի խուլերի աշխարհ` նպաստելով հաղորդակցության հավասար հնարավորությունների կայացմանը: Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն այստեղ:Դասընթացներից մեկի մասին ...

-Եվ ստեղծեց Աստվածն Եվային Ադամի ձախ կողոսկրից…Այսպես է գրված Սուրբ Գրքում, ինչն Ադամի շատ ցեղակիցների համար բազմաթիվ կատակների հիմք և պատճառ է հանդիսացել: Դարեր շարունակ Եվայի ցեղը համարվել է պարզապես ամուսնու շարունակություն` աջ ձեռք, ձախ ոտք, պարանոց, բայց ոչ երբեք գլուխ:Ընդունենք, որ դա բավականին սահմանափակում է հնարավորությունները, հատկապես որոշում կայացնելու հարցում:Չէ՞ որ մարմնի որ մասն էլ կինը համարվեր, միևնույնն է` գլուխը տղամարդն էր: Սա դեռ ոչինչ, այնքան չնչին էր կանանց դերը, որ շատ ժամանակ նրանց գույքի փոխարեն էին նվիրում. պատերազմների ժամանակ տարածքից որպես ավար` տնային կենդանիների հետ մեկտեղ տանում էին գործածելու: Ինչպես նաև երկրների միջև դաշինք հաստատելու լավագույն տարբերակը դստերը հարս ուղարկելն էր:Սակայն կանայք` այդ սատանայական ...

Դեկտեմբեր 27

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը որպես փորձագետ 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին ընդգրկված էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խմբում, որն իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն:Այս ընթացքում աշխատանքային խմբի փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հետևել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:Ուսումնասիրությունների արդյունքում հրապարակվող սույն փաստաթուղթը բաղկացած է 3 մասից՝1. Բնագավառը կարգավորող ...

Դեկտեմբերի 29-ին Դեդոպլիսցկարո շրջանի դատարանը որոշում կկայացնի լրագրող Իլիա Մարտկոպլիշվիլու գրոծով, որը մնացել է առանց դատապաշտպանի:Գործը հարուցվել է շրջանի խորհրդի անդամ Գելա Տետրաուլու բողոքի հիման վրա: Նա պնդում է, որ Մարտկոպլիշվիլին վիրավորել է նրա ինքնասիրությունը: Սկզբից սակրեբուլոյի անդամը պահանջում էր 10.000 վրացական լարի, որպես բարոյական փոխհատուցում, սակայն հետո հայտարարել է, որ իր հիմնական նպատակը լրագրողից գումար վերցնելը չէ: Նա պահանջել է որ լրագրողը հերքի իր մասին հրապարակած տեղեկատվությունը:Համաձայան բողոքի, Իլիա Մարտկոպլիշվիլին անհիմն մեղադրել է պաշտոնյային բյուջեի գումարները յուրացնելու մեջ:Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Մարդու իրավունքների կենտրոնի փաստաբան Լիա Խուրոշվիլուն չի թույլատրվել մտնել դատարան, որովհետև ...

Դեկտեմբեր 25

Դեկտեմբերի 23-ին մարզային հեռուստաընկերությունների հաճախականություն ստանալու մրցույթում բացի Շիրակի «ԳԱԼԱ»-ից, միավորներով մյուս ամենացածրը Կոտայքի «Հրազդան» հեռուստաընկերությունն էր:Նույն հաճախականության համար այն մրցում էր «Աբովյան-TV»-ի հետ: Հետևաբար վերջինին տրվեց Կոտայքում թվային հեռարձակման իրավունքը:Պարտված «Հրազդան» հեռուստաընկերության սեփականատեր Մնացական Հարությունյանը համոզված չէ, թե հանձնաժողովը բոլոր չափանիշները ճիշտ է գնահատել ու մրցույթում ամեն ինչ արդարացի է եղել:«Չեն մեկնաբանում` ինչու չստացանք, ընդամենը միաձայն թվանշան են դնում: Նրանց տվեցին առավելագույն, մեզ տվեցին միջին գնահատականներ: Մարդ Աստծո, եթե այդպես են գտել, թող այդպես էլ վարվեն, մենք բոլոր դեպքերում շարունակելու ենք մեր գործունեությունը, գլխավոր գնահատականը մեր ...

Դեկտեմբեր 24

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, 2015 թ.-ից սկսած Շիրակի մարզը կունենա ընդամենը մեկ հեռուստաընկերություն` «Ցայգ»-ը, իսկ «ԳԱԼԱ»-ն` կեթերազրկվի, ինչպես հանրապետությունում առկա անալոգային հեռարձակմամբ մյուս հեռուստաընկերությունները:«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, արձագանքելով ՀՌԱՀ-ի որոշմանը, այն համարեց շոու, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին էլ` գլխավոր շոումեն:Նրա համոզմամբ, «ԳԱԼԱ»-ի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել, որը հայտնի էր ի սկզբանե: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը մտադրություն ունի դատարանի միջոցով վերականգնել արդարությունը:«Ես խորհրդակցել եմ մեր փաստաբանի հետ, մենք նախատեսել ենք դա, մեր փաստաբանը հիմա զբաղված է այդ գործերով, և եթե ինքը գտնի, որ կարելի է ինչ-որ բան անել, դատի կտանք: Խնդիրն այն է, որ մենք ...

Նոր տարվա նախաշեմին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում: Հեռուստաընկերության աշխատողներն աշխատավարձ չեն ստացել, որ տարեմուտի գնումներ կատարեն: Հեռուստաընկերությունը 2003 թ. նոյեմբերի 1-ին Նոյեմբերյան քաղաքում 10-րդ մետրային ալիքով հեռարձակվելու արտոնագիր (լիցենզիա) է ստացել:Այս տարվա սեպտեմբերի 28-ին «Քամուտ» ՍՊԸ-ն 2003-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից ( ՀՌԱՀ) ստացած թիվ 81 արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու հայտ է ներկայացրել հանձնաժողով: Վերջինս էլ ղեկավարվելով ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 30 հոդվածի դրույթներով` սեպտեմբերի 28-ին 4 տարով երկարաձգել է արտոնագրի ժամկետը: Այսինքն` հեռուստաընկերությունը մինչեւ 2015 ...