Արխիվ - Նոյեմբեր 2010

Ամսաթիվ

Նոյեմբեր 30

Տարիներ առաջ լրագրողի մասնագիտությունը, ինֆորմացիայի տարածումը և հասարակության տեղեկացվածության բարձրացումը լրագրողի հիմնական առաքելությունն էր դեռևս… Բայց արագ փոփոխվող համացանցին զուգահեռ փոխվեցին լրագրության նկատմամբ պահանջները:Համացանցի նախնական` Web 1.0 տարբերակը, որը երաշխավորում էր ինֆորմացիայի հասանելիության դեմոկրատիա, արագորեն վերաճեց Web 2.0-ի, որն արդեն ապահովում է ինֆորմացիայի կերտմանն ու տարածմանը մասնակցելու դեմոկրատիա:Մարդիկ, ովքեր նախկինում ինֆորմացիա ստացողի դերում էին` խողովակի միայն մի ծայրում, այժմ նույն շրջանակում են, ինչ ինֆորմացիա սփռողները: Համացանցային հայտնի “Տեղեկատվության տարածումը լրատվամիջոցների մենաշնորհը չէ” կարգախոսը ավելի քան իրական է, որովհետև մարդիկ առանց լրագրողական կրթության կամ պատրաստվածության, մի ...

Նոյեմբեր 25

Իրանի գլխավոր դատախազ Հուլամհուսեյն Մոխսունի Էժեին հայտնել է մոտ 60 "արգելված" կայքերի հիմնադիրների ձերբակալման մասին Մեշխեդ, Ֆարս և Թեբրիզ քաղաքներում:

Ինչպես հայտնում է "Մեդիա Ֆորում" կայքը, Մոխսունի Էժեին հայտնել է, որ իրանական դատական համակարգը հետագայում ևս խիստ պատժամիջոցներ կկիրառի "չթույլատրված" կայքեր ստեղծող և դրանց հետ համագործակցող անձանց նկատմամբ. "Ձերբակալվածների գործերը հիմա քննվում են: Նրանցից ոմանք գտնվում են բանտում, ոմանք էլ գրավի դիմաց ազատ են արձակվել մինչև դատական գործընթացի սկիզբը: Կարծում եմ, նրանց դատական նիստերը կկայանան մոտ օրերս":

Մոխսունի Էժեին ոչինչ չի մանրամսնել ձերբակլվածների ինքնության և ձերբակալման ժամկետի վերաբերյալ:

Նոյեմբեր 23

Նոյեմբերի 23-ին ժամը 20:00-ին վրացական ռուսալեզու «PIK» (Առաջին Կովկասյան Հեռուստաալիք) հեռուստաալիքը փորձնական եթեր կմտնի Hot Bird արբանյակային ալիքով, իսկ համացանցային տարբերակը հասանելի կլինի www.pik.tv կայքում:

Հասարակությանը կներկայացվեն երկու թողարկում, հարցազրույցներ, ապագա ծրագրերից հատվածներ և անոնսներ:

Հեռուստաալիքի լիարժեք հեռարձակումը նախատեսված է հունվարի սկզբին: Հեռարձակման կապակցությամբ ընկերության ղեկավարությունը նախատեսում է հրավիրել մամուլի ասուլիս:

Նոյեմբերի 26-ին ժամը 19:00 Բաթումիում տեղի կունենա Press Café քննարկումների ակումբի բացումը:

Սրճարանը կընդունի քննարկումներ և բանավեճեր տարբեր թեմաներով. կդառնա մի վայր, որտեղ բոլորը կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով: Ցանկացած ժամանակ, հանգստի հետ մեկտեղ, այստեղ կարելի է ստանալ և փոխանակել տեղեկատվություն մի բաժակ սուրճի ուղեկցությամբ:

Քննարկումների ակումբը կաշխատի մի քանի ուղղություններով` ցուցահանդեսներ, նոր գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, կինոդիտում և քննարկում, բաց դասախոսություններ: Խոհանոցը բաց կլինի առավոտից մինչ ուշ երեկո: Մուտքն անվճար է:

Կիզակետում են լրատվության նոր մեդիա միջոցները.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը նոյեմբերի 26-28-ն Աղվերանում կկազմակերպի «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբար լրագրրության դասախոսների համար։Մասնակիցների շարքում են Հայաստանի շուրջ 8 պետական և ոչ պետական բուհերի լրագրության ֆակուլտետների 15 դասախոս։ Սեմինարը կվարեն Լիտվայից և Վրաստանից հրավիրված՝ հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների փորձագետներ Ջուգաս Պարսոնիսը և Անա Կեշելաշվիլին։Դասընթացի նպատակն է լրագրություն դասավանդողներին ներկայացնել այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները:Դասընթացի մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով ...

Նոյեմբեր 22

Ալկոհոլային խմիչքների գովազդը քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում հեռուստատեսության միջոցով, կթույլատրվի միայն ժամը 20:00-ից հետո: Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ին Տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նոյեմբերի 24-25-ին կազմակերպում է լրագրողների այց Փոթի, որտեղ կառուցվում է նոր բնակավայր անօթևան մարդկանց համար: Նախագծի շրջանակներում 12.000 մարդ, ովքեր կորցրել են իրենց տները 1991-1992 թվականների հակամարտությունների ժամանակ և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, կապահովվեն նոր տներով: Վերաբնակեցման գործընթացը կսկվի 2011 թվականի գարնանը:

Լրագրողները կհանդիպեն Փոթիի քաղաքապետ Վախթանգ Լեմոնժավայի, անօթևանների հարցերով զբաղվող ծառայությունների, Աբխազիայի կառավարության և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Որպես արդյունք` տարածքայինզ ԶԼՄ-ների համար կպատրաստվեն մի շարք նյութեր: