Արխիվ - Հոկտեմբեր 2010

Ամսաթիվ
  • Բոլորը
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31

Հոկտեմբեր 25

Հայաստանի հյուսիսում կառուցված ճոպանուղին, բացումից ուղիղ մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 23-ին, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևի թևեր» անվամբ ճոպանուղին տանում է դեպի Տաթև վանական համալիր, որը կառուցվել  դեռ 9-րդ դարում` հադիսանալով հոգևոր ու կրթական կենտրոն: Այս ճոպանուղու բացման արարողությունը լուսաբանում էին նաև միջազգային շուրջ 20 լրատվամիջոցներ: Դրանց մեջ էին “Լը Ֆիգաղո» պարբերականը, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագիրը, Euronews-ը և այլն:«Տաթևի թևեր»-ի երկարությունը 1,4 կմ-ով երկար է ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում գտնվող աշխարհի մինչ այս ամենաերկար համարվող «Սանդիա Փիկ» ճոպանուղուց:Euronews հեռուստաընկերությունն առաջինն էր, որ հոկտեմբերի 19-ին իր «Բարձ տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացրեց ...

Հայկական առաջին օնլայն ռադիոն արդեն եթերում է: Այսուհետ նորաստեղծ NetFM.am ռադիո-կայքը 24 ժամ շարունակ մելոմաններին կմատուցի ռոք եւ փոփ-ռոք ոճերի երաժշտություն: Հայաստանում շատերն էին ցանկանում ստեղծել օնլայն ռեժիմով ռադիո հեռարձակում, բայց դա հաջողվեց 3 երիտասարդ տղաների:Հասակակիցներ Պետիկը, Վահանը և Մհերը ասում են, որ այս գաղափարն իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի, և խոստովանում են, որ ջանք չեն խնայել, որպեսզի հայկական ռադիոն խոսի նաև համացանցում:«Միտքը ծագեց ինձ մոտ»,- ասում է 18-ամյա  Պետիկ Ավետիսյանը, ով ապագա ծրագրավորող է: «Երբ ամեն երեկո ռադիո էի լսում, հասկացա, որ նմանատիպ ռադիոն կհետաքրքրի մեր այսօրվա երիտասարդությանը, հատկապես, որ մեզանից շատերն օրվա մեծ մասը համակարգչի առջև են»:Օնլայն ռադիոյի գաղափարի մասին նա կիսվեց իր ընկեր` ապագա ...

Հոկտեմբեր 21

Մոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները: Այս ընտրությունն առաջին հայացքից խոստումնալից է. տալիս է փառք, գումար վաստակելու հեշտ ճանապարհ և աստղային շրջապատ: Թվում է թե անելիքը քիչ է. պետք է ընդամենը ցուցադրել զգեստներ, որոնք ձեռք բերելու համար ուրիշները պատրաստ են գումարներ ծախսել:Արևմուտքում մոդելների միջին աշխատավարձը ժամում 250-ից 400 դոլար է: Կան նաև մեծ ճանաչում ունեցող մոդելներ, որոնք մեկ ժամվա համար կարող են ստանալ մի քանի հազար դոլար: Դե իսկ աստղային մոդելների ժամավճարները կարող են հասնել աստղաբաշխական թվերի: Օրինակ, մոդելներ Լինդա Եվանգելիստան և Ժիզել Բյուդխենը պոդիում մեկ ելքի համար ստանում են 20 000 դոլար հոնորար:Խոշոր հոնորարներից զատ մոդելային բիզնեսը շատ ուրիշ առավելություններ էլ ունի. ֆոտոսեսիաների արդյունքում մոդելի նկարը հայտնվում է ...

Հոկտեմբեր 15

ԱՄՆ դեսպանատան հրավերով օրերս Երևանում էր ամերիկյան Փոինթեր համալսարանի դասախոս, լրագրող Ռեջինա ՄքՔոմբսը։ Հայաստանում նա լրագրողների, բլոգերների և ուսանողների առջև հանդես եկավ նոր մեդիա միջոցների (new media) ու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ դասախոսությամբ:«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ զարգացումներ կան նոր մեդիա միջավայրում և ինչպես կարելի է օգտագործել դրանք: Նաև ուզում եմ իմանալ, թե Հայաստանում ինչպիսին է նոր մեդիաների կիրառությունը»,-ասում է ՄքՔոմբսը:ՄքՔոմբսը շուրջ 11 տարի եղել է StarTribune.com-ի մուլտիմեդիայի գլխավոր պրոդյուսերը: Մուլտիմեդիայի միջոցով ներկայացրած նրա պատմությունները արժանացել են «Տարվա նկար», «Լավագույնը ֆոտոժուռնալիստիկայում» և «Էմմի» միջազգային մրցանակների: Այժմ ՄքՔոմբսը Փոինթեր համալսարանի ապագա լրագրողներին ...