Արխիվ - 2009

Ամսաթիվ

«Թուրքիային և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսաբանումները հայկական լրատվամիջոցներում» հետազոտական ծրագիրը իրականացրել է Լրագրողներ հանուն ապագայի հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Այն իրականացվել է 2009 թ-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հետազոտական երկու մեթոդների կիրառմամբ` կոնտենտ-վերլուծություն և կարծիքի ուսումնասիրում, որոնք առանձին մասերով ներկայացված են այս տեղեկագրում:

Հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար, ովքեր հետաքրքրված են իրենց ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:

July 15

The Caucasus Journalists’ Team expresses its condolences to relatives of all 168 passengers who perished in the plane crash of the Tehran-Yerevan route of flight 7908 on Wednesday. We mourn over each passenger and offer our support to their relatives. This crash joined the fates of Armenian, Iranian and Georgian passengers flying in the same plane.

Unfortunately, through the taking lives, the pain is being shared by the three nationalities. We call upon the Armenian, Iranian and Georgian authorities to take measures to ease the pain of the victims’ relatives, who henceforth are to live quite different lives after the crash, a life without their relatives' presence.

We urge the authorities to do their best to discover the real causes of the crash, which is expected by the relatives of the victims, as well as by thousands of other passengers regularly using this flight. Surely the crash is not a reason to stop the Tehran-Yerevan flight. However, people using the flight must be sure of its security. The next time they board the plane they should not be anxious that they are flying en route to death. R.I.P

Հունիս 24

Հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե Ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն ինչպես անվանի, այնպես էլ դեռ չբացահայտված ռեժիսորների ֆիլմեր:Փառատոնի յոթ օրերի ընթացքում Երևանի կինոսրահներում ընդհանուր առմամբ կցուցադրվի 40 երկրների շուրջ 110 ֆիլմ: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մասնակցության հայտերի թիվը գրեթե չորս անգամ ավելի է եղել:«Ոսկե Ծիրան»-ը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Մերձավոր շրջապատ» (le Premier Cercle) ֆիլմով, որի գլխավոր հերոսը ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Ռենոն է: Նա  ֆիլմում հանդես է գալիս հայ հանցագործ Միլո Մալակյանի դերում: Թեպետ ոչ Տյուելին, ոչ էլ Ռենոն չեն մասնակցի փառատոնին, սակայն այս կապակցությամբ Երևան կժամանի ֆիլմի պրոդյուսեր, ֆրանսահայ կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:«Ֆիլմը նոր է, այն այս ...

Հունիս 21

Ամռան գալստի հետ Երևանում սկսել են ակտիվանալ հեծանվասպորտի սիրահարները,  որոնք քաղաքում ունեն մի քանի հավաքատեղի,  սակայն ամենից հայտնին դարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող այգին:Գրեթե ամեն օր այստեղ կարելի է տեսնել հեծանվորդների, որոնք հիմնականում հարակից թաղամասերի բնակիչներն են:  Բայց իսկական «անիվային իրարանցումը» սկսվում է շաբաթ և կիրակի օրերին,  երբ մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերից այստեղ են հավաքվում տասնյակ հեծանվորդներ: Եվ նրանց թիվը յուրաքանչյուր շաբաթ ավելանում է:Երևանի լանդշաֆտի անհարթություններն այդքան էլ բարենպաստ չեն հեծանիվ վարելու համար,  իսկ ճանապարհներն ի սկզբանե չեն ունեցել հեծանիվների համար առանձնացված ուղիներ: Մինչդեռ մի խումբ հայ հեծանվորդներ, անտեսելով այս ...

Խմբագրի կողմից. Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ուսանող Աննա Բարսեղյանը JNews-ի խնդրանքով իր 2  ընկերուհիների` Շուշան Հարությունյանի և Լուսինե Պառավյանի հետ, ովքեր նույն ֆակուլտետի ուսանողներ են,  ինչպես նաև ակտիվ բլոգգերներ, վերջերս քննարկել է հետևյալ հարցը` բլոգգինգը օգնու՞մ, թե՞ խանգարում  է լրագրողին իր մասնագիտական գործունեության մեջ: Թեպետ աղջիկները սովորում են ԵՊՀ նույն մասնաշենքում, ինտերնետի շնորհիվ նրանք այսօր ավելի հաճախ «հանդիպում են» վիրտուալ աշխարհում: Այդ իսկ պատճառով Աննան քննարկումը կազմակերպեց իր անձնական բլոգում (http://abarseghyan.wordpress.com/):Բլոգերն այսօր այլընտրանք են լրատվամիջոցների, իսկ բլոգգերները՝ լրագրողների համար: Պատճառները շատ են. բլոգերում այսօր ավելի հետաքրքիր, էքսկլյուզիվ նյութերի կարելի է հանդիպել, քան ավանդական ...

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետներում ժուռնալիստական կրթության ճիշտ կազմակերպումն այսօր խիստ արդիական և ուշադրության արժանի խնդիր է: Փոփոխություններ են անհրաժեշտ թե բուն կրթական գործընթացի կազմակերպման, թե պրակտիկ աշխատանքների ավելի ինտենսիվ անցկացման գործում: Այս հարցում համամիտ ենԼրագրության ֆակուլտետների ուսանողները և հանրապետության փորձառու լրագրողները:«Նախ կարևոր է, որ ուսումնական աշխատանքում գործնականին հատկացվող ժամաքանակը գերակշռի կամ գոնե հավասարվի տեսական գիտելիքին հատկացվող ժամաքանակին: Բուհերում դասագրքերի խիստ պակաս է նկատվում, եղածներն էլ չեն համընկնում մեր իրականությանը», - ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ տնօրեն Աշոտ Մելիքյանը:Մելիքյանն ունի երիտասարդ ...

Հունիս 15

Ներկայացնում ենք վերջերս ԱՄՆ կառավարության կողմից պատրաստված երկու փաստաթուղթ, որոնց մեջ անդրադարձ է կատարվել նաև հայկական ԶԼՄ-ներին`մայիսին հրատարկված ԱՄՆ պետդեպարտամենտի համաշխարհային ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ ամենամյա զեկույցը և նախորդ շաբաթ ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարությունը մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ԶԼՄ-ների մասով ասվում է. «Գովելի է Հայաստանի Իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որը  հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային լրատվամիջոցներով ներկայանալու իրենց ընտրողներին»:Նույն հայտարարության մեջ նշվում է, որ չնայած որոշ ...