Արխիվ - 2008

Ամսաթիվ

Դեկտեմբեր 27

Նախկին դատապարտյալ' 48-ամյա Վահե Սարգսյանը, արդեն երեք տարի է տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ և վստահ է, որ վերջնականապես կարողացել է կյանքում իր տեղը գտնել:Վահեի ներկան կարելի է հուսադրող համարել, քանի որ նա իր կյանքի մեկ չորրորդ մասն անց է կացրել կալանավայրում' առաջին անգամ դատապարտված լինելով խուլիգանության և մեքենա գողանալու, իսկ երկրորդ անգամ մարդասպանության համար:«Ազատությունն ամենաթանկ բան է», ասում է Վահեն: «Բայց որ երկար տարիներ նստած ես լինում, ոնց որ դուրս գալուց չկարողանաս տեղավորվել շրջապատի մեջ: Որ նոր էի դուրս եկել բանտից, ասում էի' այնտեղ ավելի լավ էր, քան ազատության մեջ: Մի քանի անգամ միլիցեքը եկել-տարել են, ասել եմ' ինչ ա պետք, գրեմ, դատեք, տարեք բանտ: Շատ խորթ էր դրսի աշխարհը: Ուր գնում էի, աշխատանք չկար, թաղայիններն էլ ...

Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի շենքը կանգնած է փլուզման եզրին: Դպրոցում տիրում է անհրապույր միջավայր, դասասենյակների պատերը փլվում են, իսկ երաժշտական գործիքները խոնավությունից և սառնությունից անպիտան դառնում: Տարեցտարի պակասում են երաժշտական խմբակների, ինչպես նաև աշակերտների թիվը:1934 թ-ին հիմնադրված այս երաշժտական դպրոցը, որը հետագայում կկրի իր հիմնադիր Էդուարդ Կզարթմյանի անունը, Լոռու մարզի առաջին երաժշտական դպրոցն է եղել, իսկ նրա համերգային դահլիճը ակուստիկայի տեսակետից հանրապետության մյուս դպրոցների դահլիճների շարքում երրորդ լավագույնն է համարվել, սակայն համերգային դահլիճն այսօր մատնված է անգործության:«Քաղաքի աչքի լույս դահլիճ ենք ունեցել, իսկ այսօր մարդիկ խուսափում են այստեղ համերգներ անցկացնեն», - վրդովված նշում է դպրոցի նախկին սան, ...

Դեկտեմբեր 9

Դեկտեմբերի 10-ը աշխարհը ճանաչում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր: 1948թ-ին այդ օրը Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը:Հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» հասարակական կազմակերպությունը անդրադարձ է կատարում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին`ընթերցողին ներկայացնելով մի շարք հոդվածներ, որոնք պատրաստվել են 14 լրագրողների կողմից «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» եռօրյա դասընթացի շրջանակներում:Դասընթացը վարեցին մեր լիտվացի գործընկերներ` Լիտվայի Լրագրողների միության նախագահ Դենիուս Ռաձյավիչուսը և Լիտվայի «5-ալիք» ազգային հեռուստատեսության, ինչպես նաև «Ռակտաս» ռադիոհաղորդման ...

Դեկտեմբեր 7

Լոռու մարզի Այրում գյուղում մի անլուծելի համարվող խնդիր կա, որ տարիներ շարունակ գյուղի ղեկավարները ոչ թե միջոցներ, այլ համարձակություն չեն ունեցել լուծելու, այսինքն` պայքարելու մարզի ու հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների դեմ:Մոտ 400 հա հողատարածք ունի գյուղը, որի կեսից ավելին նախկին ու ներկա պաշտոնյաների ձեռքին է: Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղի պահուստային, այլ գյուղացիների սեփական հողատարածքների մասին է:«Որ գյուղացուց հողը վերցնեն, հարուստներին տան, գյուղացու վիճակը ո՞նց կլինի»,-հարցնում է Մանվել Վարդանյանը և ինքն իր հարցի պատասխանը տալիս, - «Արդեն մի քանի տարի է` ես չեմ կարողանում իմ հողին տեր կանգնել: Սոցիալական վիճակս շատ ծանր է»: Վարդանյանը պատմում է, որ այգի է ունեցել 80 բերքատու ծառերով: Իր սեփական հողի նոր «տերերը» հիմքից կտրել են ու տեղը ցորեն ...

Արդեն հինգերորդ ամիսն է Հայաստանում իրականացվում է ծննդօգնության պետական ծրագիր, համաձայն որի յուրաքանչյուր հղի կնոջ տրվում է հավաստագիր, որով նա իրավունք է ստանում անվճար օգտվել հղիության և ծծնդօգնության հետ կապված բոլոր տեսակի բժշկական ծառայություններից: Սակայն, Առողջապահության նախարարության հատուկ թեժ գիծ ստացված բողոքներից դատելով` ծննդատներում ապօրինի գանձումները շարունակվում են:Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների այս տարվա հուլիսին թեժ գիծ զանգահարած 140 մարդկանցից 60-ը բողոքել են ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների աշխատանքից:Ըստ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի զանգահարողները բողոքել են թե դրամաշորթությունից, թե բուժհիմնարկներում մարդկանց ...

Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանն ամեն ամիս պարտաճանաչ վճարելով «Կենտրոն» համատիրության պահանջած վարձավճարները` մի օր ցանկանում է իմանալ, թե ինչպես են ծախսվում բնակիչներից գանձվող գումարները և, հարցաշար պատրաստելով, դիմում է համատիրությանը, սակայն մերժվում:Չհապաղելով` Արմինեն ուղևորվում է դատարան և հայց ներկայացնում ընդդեմ Կենտրոն համատիրության:«Դա իմ իրավունքն է` իմանալ, թե փողերը ինչի համար են ծախսվում, եւ եթե համատիրությունը անօրինական բան չի անում, դժվար չէ տեղեկություն տալ բնակիչներին», - ասում է Արմինեն:Դատարանը վճիռը կայացնում է ի օգուտ Առաքելյանի եւ «Կենտրոն» համատիրությանը պարտադրում տրամադրել քաղաքացու պահանջած տեղեկատվությունը, սակայն համատիրության ղեկավարությունը մնում է իր կարծիքին:«Հո՞ կրակը չենք ընկել օրենքի ձեռը», ...

Դեկտեմբեր 6

«Նախագահ Սարգսյանն ամեն օր խոսում է մանր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին: Հիմա մենք այդ ճյուղի ներկայացուցիչներն ենք, բայց մեզ շպրտում են դուրս, ու այդ հսկայական տարածքը տալիս մեկ մարդու, որ հա՛մ մեջը փող աշխատեն, հա՛մ էլ մենակ էդ օլիգարխը հարստանա: Երեւի մենք էլ հետո նրա մոտ պիտի ճորտի պես աշխատենք: Բայց ինչու՞, ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»,- ասում է Նիկոլայ Մելիքյանը:Նիկոլայը մեկն է այն 28 գործարարներից, ովքեր Բուսաբանական այգու հարեւանությամբ` Աճառյան պողոտային եւ Ծարավ Աղբյուր փողոցին հարող տարածքում, ունեն սեփականաշնորհված տարածքներ: Այս հատվածում տեղակայված են շինանյութերի եւ ավտոսարքավորումների խանութներ, մեքենաների սպասարկման զանազան կետեր, բայց դրանց գոյությունն այլեւս վտանգի տակ է:2005 թ. ապրիլի 21-ին կառավարությունը որոշել է ...