Արխիվ

Փետրվար 20, 2012

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով: Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտ ամսվա երկրորդ կեսին: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա:Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդներին, ընտրական գործընթացները լուսաբանելիս լրագրողի իրավունքներին ու պարտականություններին և առցանց լրատվամիջոցների էթիկայի կանոններին:Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կհմտանան առցանց տիրույթներում նյութերի տեղադրման և տարածման տեխնիկային։ Դասընթացի ...

Փետրվար 16

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտ հիմնադրամը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են լուսանկարչության դասընթաց, որը կվարի բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը, ով Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի ֆոտոլրագրության դասախոս է:Սեմինարի տևողությունը` 12-16 մարտի, 2012թ.Դիմումների վերջնաժամկետ` 27 փետրվարի, 2012թ.Մասնակիցների թիվը` 15-18Հաջողակ մասնակիցներին կտրվեն վկայականներ, դասընթացներին արված լավագույն լուսանկարները 2012թ-ի ընթացքում կցուցադրվեն Հայաստանի բազմաթիվ հասարակական վայրերում: Մասնակցության պայմաններ` վավերագրական լուսանկարչության կամ ֆոտոլրագրության պորտֆոլիո (աշխատանքի փորձը այս ոլորտներում առավելություն է), պատրաստակամություն սեմինարին ...

Փետրվար 12

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը: «Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթին ներկայացվել էր 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանք: Դրանցից 24-ն այս տարի արժանացան մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում: Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել էր ևս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները արժանացան Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:Առաջին անգամ մրցույթին ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու և իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեին նաև հանրության ներկայացուցիչները: Հենց այդ նպատակով ստեղծվել էր Նա/Նե բլոգը, ուր տեղադրվում էին բոլոր ...

Փետրվար 6

Փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը ազատ արձակվեց կալանավայրից: Նրա ազատումից ժամեր առաջ,  Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը լրագրողներին փոխանցել էր, որ Գևորգյանի ազատումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պայմանավորված է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ընդունած որոշմամբ:«Դատախազի նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր։ Ուստի եւ դատախազի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասել էր Տռուզյանը:Լրագրող Հայկ Գևորգյանին ձերբակալել էին երեք օր առաջ` փետրվարի 3-ին, ավտոմեքենայի շահագործման ...

Փետրվար 5

Փետրվարի 4-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը հայտարարություն են տարածել նախորդ օրը` փետրվարի 3-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ:Լրագրողական ՀԿ-ները իրենց վրդովմունքը հայտնելով լրագրողի կալանավորման վերաբերյալ, մասնավորապես նշում են. «Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության և «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գևորգյանի ...

2000թ-ին Սիերա Լեոնեում աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված ամերիկացի անկախ լրագրողի հիշատակին անվանակոչված մրցանակը շնորհվում է բոլոր այն լրագրողներին, ովքեր, ինչպես և Կուրտ Շորքը, ձգտում են հանրության լայն շերտերին ներկայացնել  հակամարտությունների, կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և այլ առանցքային խնդիրների վերաբերյալ ճշմարտությունը:Մրցանակները շնորհվում են զարգացող կամ անցումային փուլում գտնվող երկրների տեղացի լրագրողներին, ովքեր գրում են իրենց հայրենիքում առկա խնդիրների մասին, ինչպես նաև այն անկախ լրագրողներին, ովքեր մեկնում են աշխարհի թեժ կետեր` լուսաբանելու կատարվող դեպքերի ազդեցություններն ու հետևանքները: Ամեն տարի այս երկու կատեգորիաներում հաղթող է ընտրվում մեկական լրագրող և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ...

Փետրվար 4

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները:

Մրցույթի հաղթողը կհայտնվի «National Geographic»-ի մարտյան համարում: Մրցույթը լինելու է «քաղաքներ» թեմայով: Լուսանկարները ներկայացնելու ամբողջական ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ամեն օր խմբագիրներն ընտրում են շուրջ տաս լավագույն լուսանկարներ, որոնք այնուհետև քվեարկվում են կայքի այցելուների կողմից` ամսվա լավագույն լուսանկար ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ցանկացած ազգության ներկայացուցիչներ: Լուսանկարները կարող են լինել թվային կամ սկան արված. մեկ անձը կարող է ներկայացնել ընդամենը մեկ լուսանկար: Կպահպանվեն բոլոր հաղթողների հեղինակային իրավունքները:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Աղբյուր` Ijnet