The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մարտ 24, 2014
Ասեղնագործությամբ հագեցնելով հոգու ծարավը
Մարո Նալբանդյան
Ուսանողի հայացք
Ասեղնագործությամբ հագեցնելով հոգու ծարավը

Նրա սեղանին դրված են ոսկեզօծ թելեր, մետաքս, մատնոց և ասեղներ: Ասեղնագործությունը Անահիտ Կարապետյանի առաքինությունն է: Նրա ստեղծագործություններում կա գույների, տրամադրության, մաքրության և պարզության ներդաշնակություն: Պատրաստում է վարագույրներ, թագեր, վակասներ, արտախուրակներ, գոտիներ, սրբիչներ, թաշկինակներ և նվիրում հայկական եկեղեցիներին:

Հոգևոր թեմաներով ասեղնագործում է 1990 թվականից: Բայց ասեղնագործել է նաև Շվեցարիայի թագուհու, բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Եգիպտոսի շեյխերի համար, աշխատանքներից մեկն էլ նվիրել է Մոսկվայի կոնսերվատորիային` հարյուրամյակի կապակցությամբ: Իր ինքնատիպ աշխատանքների համար 2006 թ-ին արժանացել է Հայաստանի ասեղնագործության ժողովրդական վարպետի կոչման:

Անահիտը խոստովանում է, որ մանկուց է ստեղծագործում: «Շատ էի նկարում, քանդակում ու զբաղվում երաժշտությամբ: Բայց հետաքրքիր է, որ նկարներումս հիմնական թեման եկեղեցին էր: Այլ թեմա ինձ չէր հետարքրքում», - ասում է նա:

Ասեղնագործությունը նրան հետաքրքրել է ավելի հասուն տարիքում:

174 «Քսանհինգ տարեկան էի, երբ հասկացա, որ հոգևոր ծարավ ունեմ: Սկսեցի այցելել եկեղեցի և աղոթել: Ես գալիս էի եկեղեցի և ինքս ինձ հարց տալիս` ո՞վ է Աստված, որտե՞ղ է նա: Աստծուց խնդրում էի, որ իմ հոգուն հարազատ շնորհ տա»:

Անահիտը համոզված է, որ ասեղնագործությունը Աստծո տված շնորհն է: «Ես երբեք ասեղ ու թել ձեռքս չէի վերցրել»: Խորապես ուսումնասիրելով Աստվածաշունչը, պատմական բոլոր կարևոր իրադարձություններն ու փաստերը` Անահիտն այդ ամենը կարողացավ ներկայացնել իր ձեռագործ աշխատանքներում:

Հոգևոր թեմայով նրա առաջին ասեղնագործ աշխատանքը կոչվում է «Խաչքար»:

«Քսան տարի առաջ «Խաչքարը» փոխանցել եմ կաթողիկոս Վազգեն I-ին, ով այդ ժամանակ մահամերձ վիճակում էր: Երկու տարի առաջ ցանկացա այդ աշխատանքս ներկայացնել ցուցահանդեսներից մեկում, սակայն այդպես էլ չկարողացա պարզել, թե որտեղ է այն այժմ»,- ասում է Անահիտը:

Ստեղծագործելուն զուգահեռ Անահիտը սիրում է նաև կիսվել իր գիտելիքներով: Ցանկություն ունի եկեղեցուն կից դպրոց հիմնել` առանց տարիքային սահմանափակման: Դպրոցի այցելուները բացի ասեղնագործական հմտություններից կստանան նաև հոգևոր դաստիարակություն: Արդեն գիտի նաև դպրոցի անունը` Սուրբ Շուշանիկ:

«Այդպես է Աստծո կամքը: Բայց գիտեմ, որ նման դպրոց ստեղծելու համար համբերություն է պետք»,- ասում է նա: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել