The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 21, 2016
Կայացավ Ampop.am ինտերակտիվ տեղեկատվական կայքի շնորհանդեսը
Կայացավ Ampop.am ինտերակտիվ տեղեկատվական կայքի շնորհանդեսը
Ampop.am ինտերակտիվ կայքի շնորհանդեսը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 20-ին թողարկեց տվյալների վրա հիմնված «Ampop.am» կայքը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Ինչպես նշեց Դեհերյանը՝ այս նոր հարթակում, միավորելով ավանդական և նորարական մեդիա մոտեցումները, յուրաքնաչյուր թեմա կմատուցվի մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ հնարավորություն կտան ընթերցողին ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախագծի վերաբերյալ իր ոգևորությունն արտահայտեց․ «Ինձ իսկապես դուր է գալիս այս նախաձեռնությունը, քանի որ այն լրացնում է Հայաստանում հավասարակշռված, չեզոք և մատչելի կերպով տեղեկատվության և տվյալների մատուցման բացը, հատկապես սոցիալական և տնտեսական թեմաներով»։

Նա նշեց նաև, որ նախագիծը շատ կարևոր է երկու պատճառով․ նախ, որ այն շատ կարևոր քայլ է դեպի ժողովրդավարություն, քանի որ կայքի մատչելիությունը վճռորոշ է երկրի առանցքային ոլորտների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության համար, և երկրորդ, որ այն անդրադառնում է Հայաստանի համար առաջնային կարևորության՝ տնտեսական և սոցիալական խնդիրներին։

Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների և քաղաքացիական հասարակության, Հայաստանում միջազգային կազմակերպությունների և հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկայացվեց Ampop.am կայքում հրապարակվող հոդվածների կառուցվածքը, դրանցում առկա տվյալների վիզուալիզացիայի կարևորությունը: Խոսվեց նաև աշխատանքային խմբի առջև ծառացած հիմնական խնդիրներից, որոնք առաջացել են պաշտոնական և հանրային վիճակագրական տվյալների հետ աշխատելիս:

Ամփոփելով միջոցառման արդյունքները՝ ԼՀԱ նախագահ Դեհերյանն ասաց․ «Հուսով ենք, որ այս նորաստեղծ հարթակը կմիավորի լավագույն լրագրողներին, ծրագրավորողներին, դիզայներներին, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող անկախ փորձագետներին՝ ստեղծելու Հայաստանում այնպիսի տեղեկատվական հարթակ, որտեղ կկիրառվի միջազգային լավագույն փորձը»: 

 

Աղբյուր՝ JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել