The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 6, 2013
Amnesty International. Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մարդու իրավունքների խախտման դեպքերը
Amnesty International. Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մարդու իրավունքների խախտման դեպքերը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 28-ին տարածել է հայտարարություն` Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որով կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ընտրություններին առնչվող մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Amnesty International-ը նշում է, որ ստացել է մի շարք հաղորդագրություններ կաշառակերության դեպքերի, ինչպես նաև ընտրողների և դիտորդների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները համարժեք գործողություններ չեն կիրառել նման դեպքերը բացահայտելու համար:

Amnesty International-ն իր հայտարարությունում անդրադարձել է նաև լրագրողների հանդեպ կիրառված բռնություններին: «Aravot.am-ի և Asparez.am-ի լրագրողներին սպառնացել են «կտրել նրանց վիզը», եթե նրանք փորձեն նկարահանել ընտրատեղամասում տեղի ունեցող օրինախախտումները: Մոտ 1,5 ժամ լրագրողներին մեքենայից ինչ-որ անհայտ անձ է հետևել և սպառնացել: Սա տեղի է ունեցել Գյումրու 35/22 ընտրատեղամասում: Մեկ այլ դեպք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի Երևանի նախընտրական շտաբերից մեկի մոտ. 1in.am-ի լրագրող Մարինե Խառատյանին և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանին մի խումբ մարդիկ հայհոյել են, խլել նրանցից նկարահանող սարքերը և թույլ չեն տվել մտնել շտաբ:

Խախտումների վերաբերյալ հայտարարության ամբողջական տեքստը անգլերեն տեղադրված է այստեղ:

 Amnesty International-ը նշել է նաև, որ իշխանությունները պետք է երաշխավորեն ընտրողների անվտանգությունը հետընտրական շրջանում և հանրահավաքների ժամանակ:

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել