JNews.am-ի անձնակազմը ողջունում է Ձեզ և առաջարկում մի քանի րոպե տրամադրել` ծանոթանալու կայքի նպատակին և տեխնիկական հնարավորություններին:
JNews.am-ը լրատվամիջոցներին աջակցող հարթակ է` հիմնադրված «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից 2008 թվականի հուլիսին: Կայքը ստեղծված է ներկայացնելու Հայաստանում և նրա 4 հարևան երկրներում լրագրողների, ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրներն ու իրադարձությունները: Այն նաև օգտակար աղբյուր է տեղեկանալու մասնագիտական որակավորումը բարձրացնող միջոցառումների մասին:
JNews.am` մեդիա լուրեր, խորհրդատվություն և ուսուցում
Կայքի նյութերը և հետազոտական աշխատանքները պատրաստվում են «Լրագրողներ հանուն ապագայի» աշխատակազմի, գործընկերների և կամավորների կողմից, միաժամանակ կայքում տեղադրվում են նաև այլ լրատվամիջոցների կողմից թողարկված ակտուալ հրապարակումներ ԶԼՄ-ների մասին` պարտադիր նշելով սկզբնաղբյուրը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
«ԼՈՒՐԵՐ» բաժինը վերաբերում է Հայաստանում ԶԼՄ-ների, լրագրողների և խոսքի ազատությանը վերաբերող նորություններին, ԶԼՄ հետազոտություններին, ինչպես նաև լրագրողական հետաքննություններին:
«ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» բաժինը նվիրված է Հայաստանի հարևան երկրներում (Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և Իրան) տեղ գտած ուշագրավ նորություներին ԶԼՄ-ների և խոսքի ազատության վերաբերյալ: Այստեղ է նաև «Մոլորակ» ենթաբաժինը, որտեղ տեղադրվում են աշխարհում տեղի ունեցող ամենաուշագրավ նորությունները մեդիա բնագավառից:
«ԿԱՐԻԵՐԱ» բաժինը լրագրողների և ուսանողների ամենասիրելի բաժինն է, քանզի այստեղ հնարավոր է տեղեկանալ տարածաշրջանային և միջազգային կրթական միջոցառումների, մրցույթների և ակնկալվող կոնֆերանսների մասին: Լրագրողական միջոցառումների մասին թարմ տեղեկատվությունը JNews-ի անձնակազմին հաջողվում է զտել և կուտակել միջազգային և տարածաշրջանային զանազան լրատվական հասարակական կազմակերպությունների հաղորդագրություններից: Սակայն, եթե կա որևէ լրագրողական միջոցառում, որի մասին մենք ինչ-ինչ պատճառներով տեղյակ չենք, խնդրում ենք տեղեկացնել մեզ` հնարավորություն տալով ավելի շատ լրագրողների ներգրավելու տվյալ միջոցառմանը:
«ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՅԱՑՔ» բաժինը ներկայացնում է ակտուալ թեմաներ ուսանողության տեսանկյունից: Այս փորձարարական հարթակը բաց է բոլոր այն ուսանողների համար, ովքեր սովորում են լրագրության ֆակուլտետներում կամ ցանկանում են հրապարակավ ներկայացնել իրենց հոդվածները, լուսանկարները կամ տեսանյութերը: JNews-ի խմբագրակազմը օգնում է ուսանողներին թեմայի ընտրության և խմբագրման հարցում, իսկ անհրաժեշտության դեպքում օժանդակում նաև տեխնիկական միջոցներով:
Բացի վերը նշված հիմնական բաժիններից կայքում առկա են նաև «Մեր մասին» և «ԼՀԱ լուրեր» բաժինները, որոնք ներկայացնում են «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ գործունեության և ընթացիկ ծրագրերի մասին:
ՀԵՏԵՎԵԼ JNews-ին
Կայքի ողջ ինֆորմացիան անվճար է և բաց է բոլոր այցելուների համար: Մեզ կարող եք հետևել RSS համակարգի, ինչպես նաև այս տարածաշրջանում ամենահաճախակի օգտագործվող սոցիալական կայքերի և մինիբլոգերի միջոցով` Facebook, Twitter, Linkedin:
Տեսանյութերի համար այցելեք http://www.youtube.com/user/jnewsvideo
Կարճ ասած, հետևեք, կիսվեք, հավանեք, մեկնաբանեք մեր կատարած աշխատանքները, որպեսզի մենք աշխատենք Ձեր ցանկությունները հաշվի առնելով:
Լավագույն մաղթանքներով`
Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ
«ՋեյՆյուզի» գլխավոր խմբագիր
Կայքի վերակառուցման նախագիծն ու գործունեությունը իրականացվում է
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Թեմատիկ նյութեր
Հավելված










Մեկնաբանություններ
Մեկնաբանել