Մեր մասին
Հունվար 5, 2017
էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով
էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիա կրթության ոլորտներում:

Այս տարիների ընթացքում ԼՀԱ-ին հաջողվել է ստեղծել ԶԼՄ և ՏՏ ոլոտները ներկայացնող փորձագետների ցանց, որի հիման վրա կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես է գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:Մինչ այժմ նման միջոցառումների մասնակցել են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, դիտորդական և թիրախային խմբերի, բուհական հաստատությունների ավելի քան 3000 ներկայացուցիչներ: 

Վերջին նախաձեռնությունը

Մեր գրադարանը

Մեր ծրագրերը

Մեր տեսլականը․ կայուն հաղորդակցման ցանց բոլորի համար: ԼՀԱ-ն հավատում է, որ կայուն և ապահով ապագա հնարավոր է, երբ բոլոր մարդիկ իրար հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Եվ ասյտեղ է, որ մենք մեր կարողությունների չափով փորձում ենք նպաստել այլընտրանքային մեդիա ոլորտներից օգտվողների ավելացմանը և այդ կայուն ցանցերի ձևավորմանը:

Մեր առաքելությունը․ խրախուսել և աջակցել տեղեկատվության բազմազանությանը, այլընտրանքային տեղեկատվության տարածմանը, խոսքի ազատ և անկախ արտահայտմանը, անկողմնակալ լրատվամիջոցների զարգացմանը, ինչպես նաև վերականգնել լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

ԼՀԱ-ի հիմնադրած JNews.am ԶԼՄ-ին աջակցող կայքի միջոցով 2008-2016թթ․ ընթացքում կազմակերպությունը ներկայացնում էր Հայաստանում և տարածաշրջանում ԶԼՄ-ների, խոսքի ազատությանը, առցանց իրավունքին եւ գրագիտությանը վերաբերող խնդիրներն ու իրադարձությունները, ինչպես նաև տեղեկացնում էր մասնագիտական որակավորումը բարձրացնող միջոցառումների մասին:

Կայքի նյութերը և հետազոտական աշխատանքները պատրաստվել են «Լրագրողներ հանուն ապագայի» աշխատակազմի, գործընկերների և կամավորների կողմից, միաժամանակ կայքում տեղադրվել են այլ լրատվամիջոցների կողմից թողարկված ակտուալ հրապարակումներ ԶԼՄ-ների մասին:

Կայքի ողջ ինֆորմացիան բաց է բոլոր այցելուների համար: Մեզ կարող եք հետևել այստեղ` Facebook և Twitter:

Մեր առաքելությունն է խրախուսել և աջակցել տեղեկատվության բազմազանությանը, այլընտրանքային տեղեկատվության տարածմանը, խոսքի ազատ և անկախ արտահայտմանը, անկողմնակալ լրատվամիջոցների զարգացմանը, ինչպես նաև վերականգնել լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:
Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.