Վրաստան
Դեկտեմբեր 14, 2011
Լրագրող Լալի Մորոշկինան դատապարտվել է 15 օրվա ազատազրկման
georgien.blogspot.com
Լրագրող Լալի Մորոշկինա

Մանր խուլիգանության մեղադրանքով, դեկտեմբերի 10-ին, 15 օրվա ազատազրկման է դատապարտվել վրացի լրագրող Լալի Մորոշկինան:    

Կալանքի պատճառը «Իմեդի» հեռուստաընկերության ամանորյա  «Նանուկի» թոք-շոուի ձայնագրության  ընթացքում տեղի ունեցած միջադեպն է եղել:  Լալի Մորոշկինան պատառաքաղով հարվածել է    «Prime Time» վրացական թերթի խմբագիր Թակո Փխակաձեին, ով, ըստ թերթի կողմից անցկացված հարցման տվյալների, նրան  անվանակարգել է որպես ամենաանճաշակ հագնվող կին: Դեկտեմբերի 9-ի երեկոյան Լալի Մորոշկինան «Կավկազիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում քննարկել է այս միջադեպը և դիմել իրավապահ մարմիններին:

«Ես դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք իմ այս հայտարարությունն ընդունեն որպես խոստովանություն: Ես ծեծել եմ Թակո Փխակաձեին և նախընտրում եմ պատասխանատվություն կրել ու մնալ ճաղերի հետևում իմ արժանապատվությանը հասցված վիրավորանքին ընդդիմանալու համար», - ասել է Մորոշկինան:

Իրավապահ մարմինները Մորոշկինային ձարբակալել են առավոտյան ժամը 8-ին սեփական բնակարանում:

Դեկտեմբերի 10-ին «Prime Time» վրացական թերթի խմբագիր Թակո Փխակաձեն մամլո ասուլիս է հրավիրել: Նա ասել է, որ Լալի Մորոշկինան պատառաքաղով հարվածել է իր վզին, և որ ինքը ողջ է մնացել միայն այն պատճառով, որ պատառաքաղը բութ է եղել: Ըստ նրա սա սպանության փորձ էր, որի դրդապատճառը «Prime Time»կողմից անցկացված հարցման արդյունքներն են եղել:

«Լալի Մորոշկինան արժանացել է «Տարվա ամենաանճաշակ կին» անվանակարգին, և սա բավարար պատճառ է, որպեսզի նա փորձեր ինձ սպանել», - ասել է Թակո Փխակաձեն:

Ըստ նրա Մորոշկինան հարբած է եղել և նախապես ծրագրել է իր վրա հարձակումը:

«Ավելի ուշ, միջադեպի ձայնագրությունը դիտելիս, հստակ երևում է, թե ինչպես է Մորոշկինան կանգնած հայտարարում, որ իրեն կցուցադրեն բոլոր լրատվական թողարկումներով», - ասել է «Prime Time»-ի խմբագիրը:

Աղբյուր` Media.ge

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.