Մոլորակ
Դեկտեմբեր 10, 2011
Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Ինտերնետի ազատության մասին հռչակագրի նախագծին
Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Ինտերնետի ազատության մասին հռչակագրի նախագծին

Ռուսաստանը վիժեցրել է «Թվային դարաշրջանում մարդու հիմնարար իրավունքների հռչակագրի» նախագիծը, որը նախատեսվում էր ընդունել ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների վիլնյուսյան նիստի շրջանակներում:

ԵԱՀԿ անդամ պետությունների մեծ մասը քվեարկել է հօգուտ հռչակագրի նախագծի, մինչդեռ այն երկրները, որոնք համարում են, որ ինտերնետը խարխլում է իրենց քաղաքական համակարգերը, դեմ են եղել դրա ընդունմանը: Կոնսենսուսը ձախողվել է և մարդու հիմնարար իրավունքների քննարկման պատճառ դարձել:

«Մենք պետք է ընդունենք, որ մարդկանց ինտերնետից օգտվելու իրավունքները նույնքան կարևոր են, որքան մարդու իրավունքներն իրական կյանքում: Հիմնարար իրավունքները` ազատ արտահայտվելու, խաղաղ հավաքների, միավորումներ կազմելու և կրոնական հավատքի ազատությունը, պետք է Twitter-ում ու Facebook-ում երաշխավորվի այնպես, ինչպես հանրային ցույցերի ընթացքում», - ասել է Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ նախարարական նիստի ժամանակ: Ըստ նրա, Ռուսաստանը կարծում է, որ ինտերնետը սպառնում է իր քաղաքական համակարգի անվտանգությանը:

Սրան ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է ԵԱՀԿ-ին երկակի ստանդարտներ ունենալու մեջ և դեկտեմբերի 7-ին մեկնել Լիտվայից` չմասնակցելով եզրափակիչ նիստին:

Մինչդեռ, ինչպես Gazeta.ru-ն է տեղեկացնում, ըստ ԵԱՀԿ հռչակագրի նախագծի` «ինտերնետում խոսքի ազատության սահմանափակումն ընդունելի է այն դեպքում, եթե դա համընկնում է միջազգային չափանիշներին» և որ «կայքերի, IP-հասցեների, ցանցային արձանագրությունների և տարբեր ինտերնետային ռեսուրսների պարտադրված արգելափակումը փրկության վերջին միջոցն է»:

Համաձայն հռչակագրի նախագծի` պետության կամ պրովայդերի կողմից օգտատերերի անվերահսկելիության ֆիլտրերի տեղաբաշխումը պետք է դիտվի որպես գրաքննություն: Պետությունը պետք է երաշխավորի նաև ինտերնետի մատչելիություն բոլորի համար:

Միևնույն ժամանակ ռուսական անկախ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ակտիվացրել է սոցիալական ցանցերի վրա գործարդվող ճնշումը: Ըստ ռուսական vKontakte սոցիալական ցանցի հեղինակ Պավել Դուրովի Gazeta.ru-ին տրված տեղեկատվության, ռուսական հատուկ ծառայությունները նրան են դիմել ընդդիմադիր խմբերը (group) փակելու խնդրանքով: Սակայն նա նշել է նաև, որ ցանցի ղեկավարությունը չի կատարի այդ խնդրանքը:

Աղբյուր` Media.ge

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.