Սեմինարներ
Դեկտեմբեր 23, 2011
Reuters. Լոնդոնում «Լուսաբանման հմտություններ» դասընթացի մասնակցության մրցույթ
Վերջնաժամկետ՝ 01/06/2012
Տարածաշրջան/պետություն՝ Worldwide
պատկերը` editorsweblog.org-ի

Այն լրագրողները, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գրելու և լուսաբանելու հմտությունները, կարող են դիմել Լոնդոնում կայանալիք դասընթացների համար առաջարկվող կրթաթոշակների համար:

Դիմորդները պետք է լինեն գործող լրագրողներ կամ լրատվական կազմակերպություններին պարբերաբար աջակցող անձիք:  Նրանք պետք է ունենան առնվազն երկու տարվա մասնագիտական ​​փորձ և  բանավոր ու գրավոր անգլերենի լավ իմացություն: 

Ամբողջական կրթաթոշակ նախատեսվում է տրամադրել այն լրագրողներին, ովքեր աշխատում են  աշխարհի զարգացող/անցումային փուլում գտնվող երկրների այնպիսի կազմակերպություններում, որոնք չունեն վերապատրաստման համար նախատեսած միջոցներ: Կրթաթոշակը ներառում է օդային Ճանապարհածախսը (էկոնոմ կարգի), կացարան և համեստ օրապահիկ: 

Մասնակի կրթաթոշակ նախատեսվում է տրամադրել այն լրագրողներին, ովքեր աշխատում են աշխարհի զարգացող/անցումային փուլում գտնվող երկրների այնպիսի կազմակերպություններում, որոնք ունեն ուսուցման համար նախատեսած սահմանափակ ռեսուրսներ: Այս դեպքում Thomson Reuters Foundation-ը չի պահանջում ուսման վճար, սակայն ճանապարհածախսը և կեցության ծախսերը պետք է հոգա տվյալ կազմակերպությունը: 

Դիմումների վերջնաժամկետը հունվարի 6-ն է: Դասընթացը կկայանա 2012թ. մարտ ամսին:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Աղբյուր`IJNet

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.