Սեմինարներ
Հունվար 14, 2012
Դրամաշնորհային ծրագիր մուլտիմեդիա հմտություններն ամրապնդելու համար
Վերջնաժամկետ՝ 02/07/2012
Դրամաշնորհային ծրագիր մուլտիմեդիա հմտություններն ամրապնդելու համար
Պատկերը` rntc-la.org-ի

Նիդեռլանդների Հետազոտական աշխատանքների դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ընտրված 60 զարգացող երկրների տպագիր, հեռարձակվող և օնլայն լրատվամիջոցներում աշխատող լրագրողները: (Մասնակցության իրավունք ունեցող երկրների ամբողջական ցանկը դիտելու համար սեղմեք այստեղ): Նախապատվություն տրվում է կին դիմորդներին:

Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին:

Այն հովանավորում է Ռադիո Նիդեռլանդ ուսումնական կենտրոնը (RNTC)` նպատակ ունենալով ամրապնդել լրագրողների կողմից ինտերնետի օգտագործման հմտությունները:

Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին աշխատելու որպես ցանցային լրագրողներ և արտադրողներ: Թեմաները ներառում են վեբ-դիզայն, մուլտիմեդիա լրագրություն և աուդիո-վիդեո նյութերի պատրաստում:

Դիմորդները պետք է տիրապետեն անգլերենին և ունենան առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Source: Ijnet

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Իսկ ծրագիրը ներառո՞ւմ է ճանապարհածախսը և կեցության հարցը, թե՞ դիմորդները պարտավոր են ինքուրույն հոգալ այդ ծախսերը:

Այո, ներառում է:

Comment viewing options

Select your preferred way to display the comments and click "Save settings" to activate your changes.

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.