The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Ապրիլ 9, 2014
Կլարա Բարտոն. հայ-ամերիկյան բարեկամության հրեշտակը
Արմինե Մացոյան
Ուսանողի հայացք
Կլարա Բարտոն. հայ-ամերիկյան բարեկամության հրեշտակը
ժողովրդական արտիստ Վարդերեսյանը և դեսպան Հեֆերնը

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարտի 28-ին հյուրընկալել էր Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նրանք այստեղ էին իրենց մասնակցությունը ցուցաբերելու «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին:

Շուրջ 40 մանուկների ներկայությամբ Վարդուհի Վարդերեսյանը և դեսպան Հեֆերնը ընթերցեցին գրքից հատվածներ: «Թե ասեին երեխա էլ չէ, դատարկ մի տեղ է՝ պիտի կարդաս, ես կկարդայի. մանավանդ, որ մեր ազգի վերաբերյալ է»,- նշեց Վարդուհի Վարդերեսյանը:

Կլարա Բարտոնը Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիրն էր և նախագահը, ով 1894-96 թթ. ժամանել էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` կոտորածների զոհ դարձած հազարավոր հայերի օգնություն ցուցաբերելու համար:

Բարտոնին համարում էին իմաստուն առաջնորդ և հերոս, ով իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բարտոնը անձնվիրաբար պայքարում էր նաև կանանց իրավունքների պաշտպանության համար:

«Ամերիկյան դուստր, աշխարհի դուստր և, ինու չէ, Հայաստանի դուստր Կլարա Բարտոնի մասին է այս գիրքը: Մարդ, որ ամբողջ կյանքը նվիրեց բարեգործությանը, բոլորին օգնեց անխտիր՝ չճանաչելով ազգություն », - իր խոսքում նշեց Վարդուհի Վարդերեսյանը:

Դեսպան Հեֆերնը, գրքից մի հատված ընթերցելուց առաջ, նախընտրեց խոսել գրքի վերնագրի ընտրության մասին. «Ամերիկյան ժողովուրդը Կլարային համարում է Ճակատամարտի հրեշտակ, որովհետև նա այնքան շատ բան է արել մեզ համար շատ դաժան քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1860-ական թվականներին: Այսպիսով նա մեր հրեշտակն է՝ ամերիկան ժողովրդի հրեշտակը, և ես հուսով եմ,որ այս պատմությունը լսելուց հետո դուք նրան կհամարեք նաև ձեր հրեշտակը»,- ասաց դեսպանը:

ԱՄՆ դեսպանատունը «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը անվճար տրամադրելու է գրադարաններին և դպրոցներին:

Իսկ այս միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց իրենց կողմից անցկացվող կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որով նպատակ ունեին նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել