The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
July 1, 2016
9 խորհուրդ, թե ինչպես սկսել ստարտափ
9 խորհուրդ, թե ինչպես սկսել ստարտափ

21-րդ դարում գուցե դժվար է մոգոնել մի բան, որ մեզնից առաջ ոչ մեկ դեռ մոգոնած չլինի, բայց օրեցօր աճող ստարտափերի քանակն այլ բան է վկայում:

Համացանցում «ստարտափ» բառով տեղեկություն որոնողին «Գուգլ» որոնողական համակարգը մատուցում է հազարավոր, եթե ոչ միլիոնավոր հղումներ դեպի տարատեսակ մասնագիտական գրականություն և զանազան  նախաձեռնություններ: Այլ կերպ ասած՝ թվում է, թե մտքիդ մի ստարտափ կա, մնում է մի երկու բան կարդալ և իրագործել: Բայց պետք է հիշել, որ ձախողվելու հավանականություն միշտ էլ կա, սակայն պետք է չմոռանալ, որ ձախողվելուց հետո նոր ստարտափ սկսելու հնարավորություն միշտ կա:

Հայաստանում արդեն կան ստարտափի և՛ հաջողված օրինակներ, և՛ բազմաթիվ անհաջող օրինակներ: Այդ մասին վերջերս խոսվեց նաև «Ստարտափ Արմենիա» կազմակերպության կողմից նախաձեռնած քննարկման ժամանակ: Միջոցառման առանցքային թեման հայկական ձեռներեցային էկոհամակարգն էր: Քննարկման ընթացքում հնչեցին հետաքրքիր մտքեր և տրվեցին օգտակար խորհուրդներ, որոնք միավորելով մեկ ուղեցույցի մեջ՝ փոխանցում ենք նրանց, ովքեր իրենց պահոցներում կուտակած գաղափարներ ունեն, բայց վստահ չեն՝ ինչից սկսել:


1. Կոտրե՛նք այն հին կարծրատիպերը, թե իբր գաղափարները քիչ են:

Ամենևին: Գաղափարները շատ են, բայց չկան մասնագիտական կողմնորոշում ունեցող կառույցներ: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ստարտափ ներկայացվի կոնկրետ ուղղվածություն ունեցող կառույց՝ «ճիշտ ստարտափ-ճիշտ մենթոր» սկզբունքով:

2. Ճիշտ չէ ձգտել դեպի մաքսիմալը` առանց մինիմալը պատկերացնելու:

Ներկայացրած ծրագրերի բյուջեները սովորաբար չեն ունենում հստակ հիմնավորում ծախսերի վերաբերյալ: Ուստի բյուջեի էֆեկտիվ հաշվարկը ծրագրի չափազանց կարևոր մաս է կազմում:

3. Ծրագրերի գաղափարների մեծ մասը չեն արտացոլում իրական պահանջարկը:

Իսկ գործարարները չեն ուզում «հում» ծրագրերի վրա ժամանակ և ռեսուրսներ վատնել:

4. Միայն հասկանալը քիչ է, պետք է նաև հատուկ վերաբերմունք ունենալ:

Դու պարտավոր ես մտնել ուրիշի` այս դեպքում ապագա գնորդի կաշվի մեջ և հասկանալ՝ արդյոք քո առաջարկածը կօգնի՞ լուծել գնորդի խնդիրը:

5. Նախագիծը պետք է ճիշտ մատուցել:

Նույնիսկ ամենալավ ծրագիրը հնարավոր է ձախողել, եթե չիմանաս՝ ինչպես քեզ ներկայացնես: Երբ քվանտային ֆիզիկայի միջոցով են փորձում ներկայացնել սեփական ծրագիրը, միշտ չէ, որ արդյունքը գոհացնող  է լինում:

6. Գումար փնտրել միայն գաղափարի հիման վրա:

Սա դժվար է և դժվար է ոչ միայն Հայաստանում: Միակ առաջարկվող լուծումը փորձնական նմուշ ունենալն է:

7. Ստարտափերի լուսաբանում:

Ամեն օր ավելանում է ստարտափ միջոցառումների մասին պատմող լուսաբանումների քանակը, բայց կա՞ արդյոք գոնե մեկ հարթակ, որը մասնագիտացած է հենց այդ ոլորտում և տեղեկատվությունը հանրությանը ներկայացնում է բարձր մակարդակով:

8. Հարմարավետ և սիրուն գրասենյակներից դուրս գալու կարևորությունը:

Սոցիալական ստարտափի համար անհրաժեշտ է հարցում իրականացնել պատահական անցորդներից, սակայն դա իրականացնելու համար բավական դժվար է նախ համակերպվել այն մտքին, որ դրա համար պետք է գրասենյակից դուրս գալ: Հարմարավետ գոտուց դուրս չգալու պարագայում՝ վտանգ կա, որ երբեք հաջողության չես հասնի: 

9. Շատերը ցանկանում են հեծանիվի անիվ հորինել:

Բայց երբ պարզվում է, որ այն արդեն մեկ ուրիշը հորինել է, պնդում են, որ իրենց «անիվը» ուրիշ է: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում մարդիկ ոչ թե լուծում են առաջարկում, այլ արդեն առկա լուծումների իրենց տարբերակը: Բայց արդյո՞ք այդ տարբերակը նորություն է:

Պատրաստեց Կալիպսո Բզնունին

Աղբյուր` JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում»ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել